ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"15" օգոստոսի 2000թ. |
N 163 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի թիվ 294 որոշմամբ հաստատված «ԼՂՀ-ում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու» կարգում լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի թիվ 294 որոշմամբ հաստատված «ԼՂՀ-ում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու» կարգում կատարել հետևյալ լրացումը.
1. որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 15 հոդվածով.
«151. Այն ոլորտներում, որտեղ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, լիցենզիաները տրվում են ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռք բերման մասին տեղեկանքի առկայության դեպքում:»:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |