ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"29" օգոստոսի 2000թ. |
N 173 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1998թ. մարտի 26-ի «ԼՂՀ քաղաքաշինական գործունեության լիցենզավորման կարգի մասին» թիվ 33 որոշմամբ հաստատված կարգում փոփոխություն կատարելու մասին
Քաղաքաշինական գործունեության բարելավման և կանոնակարգման նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ԼՂՀ կառավարության մարտի 26-ի «ԼՂՀ քաղաքաշինական գործունեության լիցենզավորման կարգի մասին» թիվ 33 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը.
3.7. շարադրել հետևյալ բովանդակությամբ`
3.7. ա) Իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց լիցենզավորման համար մուծվող գումարի չափը որոշվում է «Պետական տուրքերի մասին» ԼՂՀ օրենքով հաստատված կարգով:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |