Համարը 
N 344-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.07.01/12(146)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.06.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.06.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.07.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.06.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ԹԻՎ 151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» հունիսի 2010թ.

N 344-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ԹԻՎ 151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության կարգը հաստատելու մասին» թիվ 151-Ն որոշմամբ հաստատված հավելվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 71.1–րդ կետ.

«71.1. 2010-2011 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունների դրական շեմ համարել` Արցախի պետական համալսարանի դիմորդների համար նաև 6 և նրանից ավել` մինչև 7.5 միավորները, իսկ Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի դիմորդների համար` նաև 5 և նրանից ավել` մինչև 7.5 միավորները, և նշված միավորներով դիմորդները, ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից տրված վկայագրերի, մյուս մրցութային առարկաներից դրական միավորներ ունենալու դեպքում կարող են ընդունվել վերոնշյալ բուհերի մասնագիտությունների թափուր տեղերում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ