ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» հուլիսի 2010թ. |
N 450-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 43 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 11-ի «Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը և ձևը հաստատելու մասին» թիվ 43 որոշմամբ հաստատված`
1) կարգի 3-րդ կետում և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի ձևում «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր փրկարար ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
2) կարգի N 1 ձևում «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրեն» բառերով,
3) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի ձևում «նախարար» բառը փոխարինել «ծառայության տնօրեն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |