ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիների կարիքների ապահովման մասին
ԼՂՀ պատերազմի հաշմանդամներին պետության կողմից իրականացվող սոցիալական միջոցառումների ընդլայնման և նրանց առողջական վիճակի բարելավման նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ԼՂՀ պատերազմի հաշմանդամներին այլ երկրներ բուժման մեկնելու նպատակով պետական օգնության տրամադրման կարգը (կցվում է):
2. Թույլատրել ԼՂՀ սոցապահովության նախարարությանը ԼՂՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած, սոցիալապես անապահով քաղաքացիների կենսական և առողջական պայմանները բարելավելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ նյութական օգնություն ցուցաբերելու համար, այն համաձայնեցնելով ԼՂՀ վարչապետի հետ:
3. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` ԼՂՀ սոցապահովության նախարարության կողմից ներկայացրած հայտի համաձայն տրամադրել համապատասխան ֆինանսական միջոցներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2000թ. ապրիլի 10-ի
թիվ 65 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ պատերազմի հաշմանդամներին այլ երկրներ բուժման մեկնելու նպատակով պետական օգնության տրամադրման մասին
Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում բուժման կարիք ունեցող ԼՂՀ պատերզամի հաշմանդամներին պետական բյուջեից ֆինանսական օգնություն է տրվում առանձնահատուկ դեպքերում հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում.
1. ԼՂՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացու դիմումը:
2. ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ներքին գործերի նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության կարծիքը (երաշխավորությունը)` իրենց համակարգում ծառայած հաշմանդամի ծառայողական պարտականությունների կատարման մասին:
3. ԼՂՀ առողջապահության նախարարության տեղեկանքը, որտեղ նշված լինի, որ հաշմանդամի բուժումը ԼՂՀ-ում և ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում հնարավոր չէ, և առաջարկություն` արտերկրներում բուժման անհրաժեշտության մասին:
4. ԼՂՀ սոցապահովության նախարարության եզրակացությունը` հաշմանդամի սոցիալական վիճակի և ֆինանսական օգնության չափի մասին` համաձայնեցված ԼՂՀ վարչապետի հետ: