Համարը 
ՀՕ-31
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.02.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.03.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի

փետրվարի 26-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գործարքներ իրականացրած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը համարվում են ԱԱՀ վճարող՝

- եթե նրանք օրենքի համաձայն չեն համարվում առևտրի հարկ վճարողներ (ներառյալ՝ այն դեպքերում, երբ անձինք չեն կարող կամ դադարում են համարվել այդպիսիք),

- այն գործարքների (գործունեության) մասով, որոնք ենթակա չեն առևտրի հարկով կամ հաստատագրված վճարներով հարկման:

Տնտեսական գործունեություն իրականացրած՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 4 միլիոն դրամը: Այդ անձինք ԱԱՀ հաշվարկում և վճարում են 4 միլիոն դրամը գերազանցող մասի համար:

ԱԱՀ-ով հարկման առումով, ֆիզիկական անձանց պատկանող բնակելի շինության օտարումը չի դիտվում որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործունեությունն օրենքով սահմանված կարգով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում, այդ անձի հարկային պարտավորությունները հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքի իմաստով` հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը՝ առանց կատարված ծախսերի (այդ թվում՝ ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման: Առևտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը:»:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածը:

 

Հոդված 3. Oրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի իրացման շրջանառությունը, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման հետ կապված՝ պետական բյուջեից տրվող սուբսիդիաները, սուբվենցիաները, դրամաշնորհները.»:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը.

2) 17-րդ կետում՝

ա) առաջին մասը «ֆինանսական» բառից առաջ լրացնել «բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից (բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի) իրականացվող» բառերը,

բ) հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արժեթղթերի օտարումը, ի պահ ընդունումը և հաշվառումը».

գ) վեցերորդ մասից հանել «գնումը» բառը և «սպասարկումը» բառից հետո մասը լրացնել «ինչպես նաև այլ անձանց կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը» բառերով.

դ) տասներորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- արժեթղթերի հավատարմագրային կառավարումը».

ե) տասնմեկերորդ մասից հանել «գնումը» բառը և մասը լրացնել «, ինչպես նաև բանկերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների իրացումը.» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) առաջին մասը «տվյալները» բառից հետո լրացնել «և վավերապայմանները» բառերով.

2) առաջին մասի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներով նախատեսված այլ տեղեկություններ և վավերապայմաններ:».

3) ուժը կորցրած ճանաչել երկրորդ և երրորդ մասերը.

4) չորրորդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս՝

«Գնորդի պահանջով հարկային հաշիվ դուրս չգրելու համար ԱԱՀ վճարող անձինք կրում են հաշվարկային փաստաթուղթ դուրս չգրելու համար օրենքով նախատեսված պատասխանատվություն:».

5) հինգերորդ մասում «ԱԱՀ վճարող համարվող անձինք» բառերը փոխարինել «ֆիզիկական, իրավաբանական և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք» բառերով.

6) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հարկային պարտավորություն կրելիս ավելացված արժեքի հարկ վճարող անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չգրանցված օտարերկրյա անձի անունից կարող են օրենքով սահմանված կարգով դուրս գրել հարկային հաշիվներ, որոնցում, որպես ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի՝ հարկ վճարողի հաշվառման համար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարոթյան կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում), նշում են իրենց համապատասխան հաշվառման համարները: Նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվները համարվում են դուրս գրված մատակարարի կողմից:»:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) արտադրական և այլ առևտրային նպատակներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Արտադրական և այլ առևտրային նպատակներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներում իրականացված գործարքների մասով ոչ բանկային փոխանցումներով վճարված գումարները հաշվանցվում են, եթե ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքի գումարը (առանց ավելացված արժեքի հարկի)՝

- 2003 թվականի ընթացքում՝ սկսած 2003 թվականի ապրիլի 1-ից, յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 500.0 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 5.0 մլն դրամը,

- 2004 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 300.0 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 3.0 մլն դրամը,

- 2005 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 100.0 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 1.0 մլն դրամը:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով ուշ ստացված հարկային հաշիվներում առանձնացված և հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ ստացվել է հարկային հաշիվը:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը:»:

 

Հոդված 7. Օրենքի 241-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետում «վճարվել են» բառերը փոխարինել «բանկային փոխանցմամբ վճարվել են» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 25. Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23-րդ և 241-րդ հոդվածներով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործարքների գծով նույն մասով սահմանված կարգով որոշվող գումարների, հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) վերաբերող ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ, վերջիններիս բացակայության պայմաններում, վերադարձվում են վճարողներին, եթե հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները գերազանցում են հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (առկա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդ): Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը համապատասխանում է ընդհանուր գործարքներից հասույթի մեջ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռին, բայց ոչ ավելի՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի ընդհանուր գումարից:

Սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ԱԱՀ-ի գումարների վերադարձը իրականացվում է հարկ վճարողի կողմից դիմումը ներկայացնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ԱԱՀ-ի գումարների վերադարձի հիմնավորվածությունը հաստատող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրվող, հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա՝ պետական բյուջեում ԱԱՀ-ի գծով առկա մուտքերի հաշվին:

Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) ենթակա չէ վերադարձման, բացառությամբ այն գումարների, որոնք ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին: Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) դուրս է գրվում շահույթի (եկամտի) հաշվին:

Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման կամ պետական բյուջեից հետ ստացման հարկ վճարողի իրավունքը ենթակա չէ այլ անձանց օտարման, բացառությամբ իրավաբանական անձանց միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով վերակազմակերպման դեպքերի, ինչպես նաև ֆիզիկական անձի մահվան դեպքում, երբ այդ իրավունքը փոխանցվում է համապատասխան իրավահաջորդին:»:

 

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման՝ այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով:»:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևալ բովանդակությամբ նոր՝ 401-րդ հոդվածով.

 

«Հոդված 401 . Գույքի հավատարմագրային կառավարման արդյունքում հավատարմագրային կառավարչի կողմից իրականացված ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում այդ գործարքների համար սույն օրենքին համապատասխան որոշվող ընդհանուր շրջանառությունը: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը, իր և կառավարման հիմնադրի փոխարեն, կրում է գույքի հավատարմագրային կառավարիչը: Հավատարմագրային կառավարման արդյունքում իրականացված գործարքների մասով բյուջե վճարման ենթակա է այդ գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում ներառվող՝ այդ գործարքների իրականացման նպատակով ձեռքբերված (ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված՝ սույն օրենքին համապատասխան հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների տարբերությունը:»:

 

Հոդված 11. Օրենքի 431-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասում «ավելացված արժեքի հարկի գումարները չներառելու» բառերը փոխարինել «սխալ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկություններ չներկայացնելու» բառերով.

բ) 2-րդ մասը «ենթակա չեն հաշվանցման:» բառերից առաջ լրացնել «կամ որոնց վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել՝» բառերով:

 

Հոդված 12. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 441-րդ հոդվածը:

 

Հոդված 13. Օրենքի 442-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով՝

«Օրենսդրությամբ սահմանված կարգով առոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների, ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող գործարքների, հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքների գծով դուրս գրված հարկային հաշիվներում, առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված հարկային հաշիվներում, ինչպես նաև «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի հրապարակած ցանկերում ընդգրկված անձանց կողմից դուրս գրված՝ հարկերի հաշվարկման կամ հաշվանցումների համար հիմք չհանդիսացող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման: Այդպիսի հարկային հաշիվներում առանձնացված՝ ԱԱՀ-ի հաշվանցված գումարները ենթակա են վերաձևակերպման: Ընդ որում, հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող՝ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման (հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցման) այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրանց հաշվանցման անթույլատրելիությունը: Առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող, օրենսդրությամբ սահմանված կարգով առոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման այն հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որում իրականացվել են այդ գործարքները (կատարվել է հաշվանցում):

Հաշվանցված ԱԱՀ-ի գումարների՝ սույն հոդվածով սահմանված կարգով չձևակերպելը (չպակասեցնելը) դիտվում է որպես օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում):»:

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

31 մարտի 2003թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-31