Համարը 
ՀՕ-33
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.02.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.03.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից առևտրի հարկ վճարողները հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում ապրիլի 1-ից 25-ը ներառյալ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի

փետրվարի 26-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետից հանել «իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հայտարարագիր ներկայացրած» բառերը.

բ) հանել 3-րդ կետը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 5. Առևտրի հարկ վճարողների կողմից հայտարարագիր ներկայացնելը

 

Առևտրի հարկ վճարողները յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև 25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հայտարարագիր՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տեղեկությունների վերաբերյալ:

Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշվածների), հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ը:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) ուժը կորցրած ճանաչել1-ին կետի «ա» ենթակետը.

բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին՝ սահմանված փաստը տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «2» թիվը փոխարինել «2.5» թվով:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում հանել «Հարկվող օբյեկտը որոշելիս» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով՝

«31. Առևտրի հարկ վճարողները ազատվում են «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների (հատկացումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտավորությունների կատարումից:»:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետից հանել «, առանց այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար մատակարարներին վճարած ավելացված արժեքի հարկի գումարների նվազեցման» բառերը.

բ) 4-րդ կետում «5-րդ հոդվածի 1-ին կետով» բառերը փոխարինել «5-րդ հոդվածով» բառերով:

 

Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 17-րդ հոդվածը:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից առևտրի հարկ վճարողները հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում ապրիլի 1-ից 25-ը ներառյալ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

31 մարտի 2003թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-33