ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“3” հոկտեմբերի 2000թ. |
N 213 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 294 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգը հաստատելու մասին,, թիվ 294 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի N 3 ցանկը լրացնել`
|
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն
|
անշարժ գույքի գնահատում, կադաստրային քարտեզագրում, ռիելտորական գործունեություն |
3 տարի` |
1. հայտ
2. հիմնադիր փաստաթղթեր
3. աշխատողների մասնագիտական կրթության մասին վկայական
4. մասնագիտական որակավորման վկայական
5. տեղեկանք աշխատանքի փորձի (ստաժի) մասին (միայն քարտեզագրման գործունեությամբ զբաղվողների համար) |
2. Սույն որոշումն ընդունելուց հետո որոշմամբ նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվողները պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մեկ ամսվա ընթացքում ստանալ համապատասխան լիցենզիա:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |