Համարը 
N 536-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.09.09/16(150)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.08.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.08.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.06.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 431 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» օգոստոսի 2010թ.

N 536-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 431 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 10-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 431 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

որոշմամբ հաստատված կարգում՝

ա. 2-րդ կետում «ճանապարհային ոստիկանությունը» բառերը փոխարինել «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը» բառերով,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Աճուրդների իրականացման նպատակով, կազմակերպչի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով, որի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն 5 անձից: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամներից առնվազն երեքը:».

գ. 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով՝ աճուրդով կամ նախկինում առանց աճուրդի ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի պահպանման համար սահմանված ժամկետների ավարտից հետո համարանիշերը դրվում են աճուրդի:

8. Աճուրդով հատկացված զույգ համարանիշերի կորստի դեպքում դրանց կրկնօրինակներ չեն տրվում: Կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշներով՝ հայտնաբերման մասին սեփականատիրոջ տեղեկացման օրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը դրվում են աճուրդի:

9. Աճուրդով հատկացված համարանիշերից մեկի կորստի դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով՝ համարանիշերի հատկացման համար սահմանված տուրքի վճարմամբ:»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին, 9.2-րդ, 9.3-րդ և 9.4-րդ կետերով.

«9.1. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին՝ համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ:

9.2. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է այդ հաշվառման համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա՝ համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ:

9.3. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն օգտագործողի ներկայությունը և համաձայնությունը պարտադիր է:

9.4. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործելու իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ:».

ե. 2-րդ բաժնի վերնագրից հանել «ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերը.

զ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Յուրաքանչյուր աճուրդից հետո, մասնակիցների (եթե նրանք ներկա են) ներկայությամբ, սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկից, ինչպես նաև 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում աճուրդի դրվող նոր համարանիշերից ու նախորդ աճուրդների ընթացքում չիրացված համարանիշերից վիճակահանության միջոցով որոշվում են հաջորդ աճուրդին դրվող լոտերը՝ հանձնաժողովի կողմից մինչև աճուրդի անցկացման օրվա նախորդ օրը որոշված խմբաքանակով:».

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1 կետով.

«13.1. Բացի վիճակահանությամբ որոշված լոտերից՝ հաջորդ աճուրդին դրվող լոտերի ցանկում ներառվում են նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց ներկայացուցիչների պահանջով ներկայացված լոտերը: Հաջորդ աճուրդին դրվող լոտի պահանջի համար դիմումը ներկայացվում է մինչև հերթական աճուրդին մասնակցելու հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետի լրանալը:».

ը. ուժը կորցրած ճանաչել 17-րդ կետը.

թ. 18-րդ կետից հանել «և մասնակից չհամարվող անձինք» բառերը.

ժ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ Ճանապարհային ոստիկանությունում իրենց անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները: Ընդ որում, աճուրդով ձեռք բերված համարանիշը կարող է հաշվառվել ձեռք բերողի անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով նրան պատկանող ցանկացած տրանսպորտային միջոցի վրա:».

ժա. ուժը կորցրած ճանաչել 49-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ