ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» սեպտեմբերի 2010թ. |
N 603-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
3-Ի ԹԻՎ 207 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 3-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 207 որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի «28»-ի
թիվ 603-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. ՁԻԱՀ/ՄԻԱՎ
2. Ժանտախտ
3. Խոլերա
4. Սիբիրյան խոց
5. Տուլարեմիա
6. Դիֆթերիա
7. Բծավոր տիֆ
8. Որովայնային տիֆ
9. Պարատիֆեր
10. Մալարիա
11. Փայտացում
12. Սուր պոլիոմիելիտ
13. Մենինգոկոկային վարակ
14. Դիզենտերիա
15. Վիրուսային հեպատիտներ
16. Տուբերկուլյոզ (բոլոր ձևերը)
17. Բրուցելյոզ
18. Կատաղություն
19. Սիֆիլիս
20. Գոնոկոկային ինֆեկցիայի բարդացած ձև
21. Լեպտոսպիրոզ
22. Ընդհանուր աղիքային ինֆեկցիաներ
23. Սալմոնելոզային ինֆեկցիաներ
24. Էպիդեմիկ պարոտիտ
25. Կարմրուկ
26. Կարմրախտ
27. Կապույտ հազ և հարկապույտ հազ
28. Ջրծաղիկ
29. Վարակային մոնոնուկլեոզ
30. Քութեշ ստրեպտոկոկային անգինա
31. Գրիպ
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |