ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի
փետրվարի 26-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-202 օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն օրենքով նախատեսված` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ բոլոր դրույթները չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա:»:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«13. Սույն հոդվածի դրույթները, բացառությամբ սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթների, չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա:
Սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթները տարածվում են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են և չեն հակասում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներին:»:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| |
«9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
|
|
|
|
|
|
|
|
1. |
Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ |
|
2. |
տարրական հանրակրթական ծրագրի իրականացում |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ |
|
3. |
հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ |
|
4. |
միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ |
|
5. |
նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացում |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ |
|
6. |
միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացում |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ |
|
7. |
բակալավրի կրթական ծրագրի իրականացում |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ |
|
8. |
մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում |
ԿՄ |
Բ |
|
|
|
|
Հ |
Վ»: |
Հոդված 4. Անցումային դրույթներ
1. Կրթական ծրագրերի իրականացման համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ (այդ թվում` բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով նախկինում տրված լիցենզիաները), սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2015թ. մարտի 13
Ստեփանակերտ
ՀՕ-4-Ն |
|