Համարը 
ՀՕ-5-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.03.20/05(272)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.02.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.03.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 3-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի

փետրվարի 26-ին

 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-147 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«3. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտները մինչև զբոսաշրջային գործունեություն սկսելը պարտավոր են հաշվառվել լիազոր մարմնի կողմից` զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման մատյանում: Հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող հաշվառված սուբյեկտներին տրվում է համապատասխան վկայական:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) հաշվառման վկայականը:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) հաշվառման վկայականը:»:

 

Հոդված 3. Անցումային դրույթներ

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտները պետք է ներկայանան հաշվառման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. մարտի 13

Ստեփանակերտ

ՀՕ-5-Ն