Համարը 
N 899-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.29/25(159)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈԻՍՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի  2010թ.

N 899-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈԻՍՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 321  հոդվածի 4-րդ մասով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության ծառայողների ուսման և վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 899-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈԻՍՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

 1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության (այսուհետ` ծառայություն) պատվերով Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում սովորած, վերապատրաստված (որակավորված) կամ ուսումնական փորձաշրջան անցած, փրկարարական ծառայությունից արձակված փրկարարական ծառայողի համար (այսուհետ` սովորող) պետության կատարած ծախսերի փոխհատուցման (այսուհետ` պետության կատարած ծախսերի փոխհատուցում) կարգը:

 2. Սովորողը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի պետության կատարած փաստացի ծախսերի գումարի չափով:

 3. Սովորողի և ծառայության միջև կնքվում է պայմանագիր, որում պարտադիր ներառվում են`

 1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված այն պայմանները, որոնց դեպքում` պետության կատարած ծախսերը փոխհատուցվում են.

 2) պետության կատարած ծախսերի փոխհատուցման գումարի չափը.

 3) այն հանգամանքը, որ պետության կատարած ծախսերի փոխհատուցումը կատարվելու է փաստացի ուսումնառության կամ վերապատրաստման ժամանակահատվածի համար.

 4) այն պայմանները, որոնց դեպքում պետության կատարած ծախսերը չեն փոխհատուցվում` համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 321-րդ հոդվածի.

 5) 18 տարին չլրացած անչափահաս սովորողների ծնողների կամ որդեգրողների, հոգաբարձուների պարտականությունները` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1068-րդ հոդվածի.

 6) պետության կատարած ծախսերի փոփոխման դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով նոր պայմանագիր կնքելը:

 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայությունում ծառայության անցնող այն քաղաքացին, որը պետք է անցնի ուսումնական փորձաշրջան, ինչպես նաև Հայաստանի կամ օտարերկրյա պետությունների փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվող դիմորդը փաստաթղթերը ներկայացնելիս գրավոր տեղեկացվում են սույն կարգով նախատեսված ծախսերի փոխհատուցման պայմանների մասին:

 5. ՈՒսման գործուղվող ծառայողի, ուսումնական փորձաշրջան անցնողի հետ պայմանագիրը կնքվում է մինչև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, իսկ քննությունները հանձնած և մրցույթով անցած դիմորդների հետ` բարձրագույն ուսումնական հաստատությունում նրանց` որպես սովորող հրամանագրումը:

 6. ՈՒսումնառության ընթացքում ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար սահմանված ծախսերի փոփոխման դեպքում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) գործուղված ծառայողի, Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություն գործուղվածի, ուսումնական փորձաշրջան անցնողի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության միջև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքվում է նոր պայմանագիր:

 7. Սույն կարգով նախատեսված դեպքերում` պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցմամբ, Հայաստանի Հանրապետության դրամով վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայությանը:

 8. ՈՒսումնական հաստատությունից ազատված սովորողը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է ուսումնառության փաստացի ժամանակահատվածի համար:

 9. Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հետևանքով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փրկարարական ծառայությունից, ուսումնական հաստատությունից հեռացվելու կամ ազատվելու դեպքում` պետության կատարած ծախսերը փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ