ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«15» փետրվարի 2011թ. |
N 62-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 556 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները `
1) որոշման 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ խմբագրությամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ողջ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի շրջանակներում:»:
2) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի կարգի`
ա. երկրորդ բաժնի 10-րդ կետի երկրորդ պարբերությունը «գնով,» բառից հետո լրացնել «իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում», «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» և «Կովսականի բուժմիավորում» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորումը` փաստացի կատարված անհրաժեշտ ծախսերի չափով,» բառերով,
բ. երրորդ բաժնի 24-րդ կետի «բ» ենթակետը «դիմաց,» բառից հետո լրացնել «իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Բերձորի ատամնաբուժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության մասով` փաստացի կատարված անհրաժեշտ ծախսերի չափով,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |