ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» մարտի 2011թ. |
N 154-Ն |
ք.Ստեփանակերտ
ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀՆԱՈՃ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 896-Ն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«22» մարտի 2011թ.
N 154-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀՆԱՈՃ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են հափշտակված հնաոճ առարկաները և մշակութային արժեքները հաշվառելու, հաշվառումից հանելու հիմքերը և կարգը:
2. Սույն կարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`
1) հնաոճ առարկաներ` 75 տարվանից ավելի վաղեմություն ունեցող` մշակութային նշանակության առարկաներ և 50 տարվանից ավելի վաղեմություն ունեցող ստեղծագործություններ.
2) հափշտակված հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի տեղեկատվական-որոնողական քարտ (այսուհետ` քարտ) (ձև1)` հաշվառման փաստաթուղթ (հափշտակված հնաոճ առարկաների կամ մշակութային արժեքների վերաբերյալ), որը լրացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը և ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն)` հաշվառման վերցնելու համար.
3) հափշտակված հնաոճ առարկայի և մշակութային արժեքի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգիչ (այսուհետ` դասակարգիչ) (ձև2)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քարտը լրացնելու և քարտում նշված տվյալները քարտադարան մուտքագրելու համար.
4) հաշվառում` հափշտակված հնաոճ առարկաներին կամ մշակութային արժեքներին վերաբերող` լրացված հաշվառման փաստաթղթի ընդունմանը, դրանում նշված տեղեկությունների մշակմանը, համակարգմանն ու պահպանմանն ուղղված գործողություններ.
5) հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների քարտադարան (այսուհետ` քարտադարան)` պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահպանվում են հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների մասին տեղեկությունները:
3. Հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում քարտը, որը լրացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` 2 օրինակից` դասակարգչի համաձայն:
4. Քարտի մեկ օրինակը, այն լրացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է ինֆորմացիոն կենտրոն՝ հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառման վերցնելու համար, իսկ մյուս օրինակը պահվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի մոտ:
5. Քարտում նշվում են քրեական գործի համարը, քրեական գործի հարուցման օրը, ամիսը, տարեթիվը, քրեական վարույթն իրականացնող մարմնի անվանումը, հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի տեսակը, անվանումը (վերնագիրը), ստեղծողը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, չափսերը, քաշը, գնահատման արժեքը, ձեռքբերման աղբյուրը, բովանդակությունը, ոճը (ուղղությունը), կատարման տեխնիկան, երանգավորումը, նյութը, մակագրությունը (ստորագրություն, արձանագրություն, դրոշմ, նշան), համառոտ նկարագրությունը (ձև (ձևավորում), մանրամասն նկարագրություն, հատուկ նշաններ, թերություններ), հափշտակության կատարման ժամանակը, վայրը, նկարագրությունը, պատկանելությունը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը:
6. Ինֆորմացիոն կենտրոնում ստացվող քարտերի հիման վրա ձևավորվում է քարտադարանը:
7. Հափշտակված հնաոճ առարկաները կամ մշակութային արժեքները հաշվառումից հանելու հիմքերն են`
1) հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի հայտնաբերումը.
2) քրեական գործի կարճումը:
8. Քրեական վարույթն իրականացնող մարմինը սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում լրացնում է քարտի` իր մոտ գտնվող օրինակի 30-32-րդ կետերը, իսկ սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում` քարտի 32-րդ կետը և լրացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն` հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառումից հանելու համար:
9. Ինֆորմացիոն կենտրոնը սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում` հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառումից հանում է անմիջապես, իսկ 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում` ոչ շուտ, քան քրեական գործը կարճելու օրվանից 10 տարի հետո` բացառությամբ այդ ժամանակահատվածում հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հայտնաբերելու դեպքի:
10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված կարգով հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և պահվում արխիվում` 10 տարի, որից հետո ոչնչացվում են:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀՆԱՈՃ ԱՌԱՐԿԱՅԻ ԿԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏ
|
0. Քարտի տիպը
(անհրաժեշտը նշել) |
|
22-Հաշվառում
55-Հաշվառումից
|
|
1. Քրեական գործի համարը ________________________ 2. Հարուցման ամսաթիվը ____________________
3. Քրեական վարույթն իրականացնող մարմնի անվանումը ______________________________________________
|
|
4. Հնաոճ առարկայի տեսակը |
|
5. Մշակութային արժեքի տեսակը |
|
6. Անվանումը _______ |
|
7. Ստեղծողը _________________ 8. Ստեղծման ժամանակը (դար, տարի) _______________________________
9. Ստեղծման վայրը _________________ 10. Չափսերը (ծավալը) _______________________________________
11. Քաշը ________________ 12. Գնահատման արժեքը __________________ 13. Ձեռքբերման աղբյուրը |
|
|
|
14. Բովանդակությունը |
|
15. Ոճը |
|
16. Կատարման տեխնիկան |
|
|
|
|
17. Երանգավորումը |
|
18. Նյութը |
|
19. Մակագրությունը |
|
|
|
|
20. Հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի համառոտ ____________________________________
նկարագրությունը (ձևը (ձևավորում), մանրամասն ____________________________________________
նկարագրություն, հատուկ նշաններ, թերություն) _____________________________________________
21. Հափշտակության կատարման ժամանակը _______________________________________________
22. Հափշտակության կատարման վայրը ___________________________________________________
| |
|
|
23. Պատկանելությունը |
|
ուրվագիծ կամ լուսանկար |
|
24. Պետական մարմնի անվանումը ___________________________________________ |
|
25. Տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը __________________________ |
|
26. Իրավաբանական անձի անվանումը _______________________________________ |
|
27. Ֆիզիկական անձի անունը _______________________________________________ |
|
ազգանունը, հայրանունը ___________________________________________________ |
|
28. Ծննդյան տարեթիվը ____________________________________________________ |
|
29. Պետական կամ տեղական _______________________________________________ |
| ինքնակառավարման մարմնի կամ հանրապետությունը, քաղաքը, շրջանը, գյուղը) |
| (իրավաբանական անձի գտնվելու վայրը ______________________________________ |
| կամ ֆիզիկական անձի բնակության վայրը (փողոցը, շենքը, բնակարանը) | |
|
30. Հայտնաբերման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին) _______________________________ |
|
31. Հայտնաբերման նկարագրությունը (որտեղ, ____________________________________ |
|
ում կողմից, ինչ վիճակում է հայտնաբերվել) ______________________________________ |
|
32. Հաշվառումից հանելու հիմքը |
| Քարտը լրացնելու ամսաթիվը ______________________________________________ |
|
| Քարտը լրացրեց ______________ Պետ _________________________________ |
| (պաշտոնը, կոչումը) (կոչումը, ազգանունը, ստորագրությունը) |
|
__________________________ |
| (ազգանունը, ստորագրությունը) |
|
| Հեռախոսահամարը ___________________________________ |
|
|
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀՆԱՈՃ ԱՌԱՐԿԱՅԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏԻ
|
Հ/հ |
Ծածկագիրը |
Քարտի բաղադրիչների անվանումները |
|
1. |
համարը |
քրեական գործի համարը |
|
2. |
օրը, ամիսը,
տարեթիվը |
հարուցման ամսաթիվը |
|
3. |
տեքստ |
քրեական վարույթն իրականացնող մարմնի անվանումը |
|
4. |
|
հնաոճ առարկայի տեսակը` |
| |
01 |
մշակութային նշանակության առարկաներ |
| |
02 |
համարանիշային (սերիական) արտադրության առարկաներ |
| |
03 |
զանգվածային արտադրության առարկաներ |
| |
04 |
ստեղծագործություններ |
| |
05 |
նկարներ |
| |
06 |
պաշտամունքային առարկաներ |
| |
07 |
փորագրություններ և այլ դրոշմվածքաձևեր |
| |
08 |
կենցաղային իրեր (տեխնիկական սարքեր) |
| |
09 |
մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ |
| |
10 |
կնիքներ |
| |
11 |
բուսական առարկաներ, նմուշներ, հավաքածուներ |
| |
12 |
սպասք |
| |
13 |
կահույք (ֆուրնիտուրա) |
| |
14 |
զարդատուփ (արկղիկ) |
| |
15 |
պատի զարդարանքներ |
| |
16 |
աշխատանքային գործիքներ |
| |
17 |
առանձին կամ հավաքածու գրքեր |
| |
18 |
երաժշտական գործիքներ |
| |
19 |
ժամացույց |
| |
20 |
զենք |
| |
21 |
արխիվներ |
| |
22 |
մետաղադրամներ |
| |
23 |
թղթադրամներ |
| |
24 |
առանձին կամ հավաքածու նամականիշեր, դրոշմանիշեր |
| |
25 |
գորգ (կարպետ) |
| |
26 |
սառը զենք |
| |
27 |
գոբելեն |
| |
28 |
քանդակներ |
| |
29 |
ոսկերչական իրեր, զարդեր |
| |
30 |
կենդանական առարկաներ, նմուշներ, հավաքածուներ |
| |
31 |
երկրաբանական առարկաներ, նմուշներ, հավաքածուներ |
| |
32 |
հրատարակություններ |
| |
33 |
սրբապատկեր |
| |
34 |
գծանկար (գրաֆիկա) |
| |
35 |
մանրանկար |
| |
36 |
խճանկար |
| |
37 |
այլ առարկաներ |
|
5. |
|
մշակութային արժեքի տեսակը` |
| |
01 |
պատմական առարկաներ, ընտանեկան մասունքներ |
| |
02 |
պատմահնագիտական գտածոներ և առարկաներ |
| |
03 |
ձեռքով արված պատկերներ և նկարներ |
| |
04 |
գեղարվեստական հորինվածքներ և համակցված կառուցվածքներ
(մոնտաժներ) |
| |
05 |
պաշտամունքային առարկաներ |
| |
06 |
փորագրություններ և այլ դրոշմվածքաձևեր |
| |
07 |
կենցաղային իրեր (տեխնիկական սարքեր) |
| |
08 |
գեղարվեստական մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ |
| |
09 |
կնիքներ |
| |
10 |
բուսական առարկաներ, նմուշներ, հավաքածուներ |
| |
11 |
սպասք |
| |
12 |
կահույք (ֆուրնիտուրա) |
| |
13 |
հնագույն զարդատուփ (արկղիկ) |
| |
14 |
պատի զարդարանքներ |
| |
15 |
հնագույն աշխատանքային գործիքներ |
| |
16 |
առանձին կամ հավաքածու հնագույն և հազվագյուտ գրքեր |
| |
17 |
եզակի երաժշտական գործիքներ |
| |
18 |
պատմական հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ |
| |
19 |
տարազ |
| |
20 |
գեղարվեստական հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ |
| |
21 |
ժամացույց |
| |
22 |
ճարտարապետական և կոթողային հուշարձանների բաղկացուցիչ
մասեր և բեկորներ |
| |
23 |
զենք |
| |
24 |
նկար |
| |
25 |
փաստաթղթային հուշարձաններ, արխիվներ |
| |
26 |
փաստաթղթային հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ |
| |
27 |
մետաղադրամներ |
| |
28 |
թղթադրամներ |
| |
29 |
առանձին կամ հավաքածու նամականիշեր, դրոշմանիշեր |
| |
30 |
գորգ (կարպետ) |
| |
31 |
սառը զենք |
| |
32 |
գոբելեն |
| |
33 |
հազվագյուտ ձեռագրեր |
| |
34 |
ժողովրդական ստեղծագործության առարկաներ |
| |
35 |
քանդակներ |
| |
36 |
եզակի ոսկերչական իրեր, զարդեր |
| |
37 |
կենդանական առարկաներ, նմուշներ, հավաքածուներ |
| |
38 |
երկրաբանական առարկաներ, նմուշներ, հավաքածուներ |
| |
39 |
ազգագրական նյութեր |
| |
40 |
մարդաբանական նյութեր |
| |
41 |
բանահյուսական նյութերի անտիպ ժողովածուներ |
| |
42 |
հնատիպ հրատարակություններ |
| |
43 |
սրբապատկեր |
| |
44 |
գծանկար (գրաֆիկա) |
| |
45 |
մանրանկար |
| |
46 |
խճանկար |
| |
47 |
այլ առարկաներ |
|
6. |
տեքստ |
հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի անվանումը
(վերնագիրը) |
|
7. |
|
ստեղծողը |
|
8. |
դար, տարի |
ստեղծման ժամանակը |
|
9. |
|
ստեղծման վայրը |
|
10. |
երկար., լայն.,
բարձր. (սմ)
տրամագիծ (մմ) |
չափսերը (ծավալը) |
|
11. |
կարատ, գ, կգ |
քաշը |
|
12. |
դրամ |
գնահատման արժեքը |
|
13. |
|
ձեռք բերման աղբյուրը` |
| |
01 |
ժառանգություն |
| |
02 |
նվիրատվություն |
| |
03 |
աճուրդ |
| |
04 |
մշակութային արժեքների խանութ |
| |
05 |
մասնավոր անձ |
| |
06 |
արտերկիր |
|
14. |
|
բովանդակությունը` |
| |
01 |
բնանկար |
| |
02 |
դիմանկար |
| |
03 |
մարտանկար |
| |
04 |
ծովանկար |
| |
05 |
ծաղրանկար |
| |
06 |
նատյուրմորտ |
| |
07 |
զարդանկար |
| |
08 |
պատմական սյուժե |
| |
09 |
դիցաբանական սյուժե |
| |
10 |
կրոնական սյուժե |
| |
11 |
կենդանիների պատկերում |
| |
12 |
որսի տեսարան |
| |
13 |
ճարտարապետական հորինվածք |
| |
14 |
մանկան կիսանդրի |
| |
15 |
կնոջ կիսանդրի |
| |
16 |
տղամարդու կիսանդրի |
| |
17 |
զարդաքանդակ |
| |
18 |
մանկան արձանիկ |
| |
19 |
կնոջ արձանիկ |
| |
20 |
տղամարդու արձանիկ |
| |
21 |
մանկան արձան |
| |
22 |
կնոջ արձան |
| |
23 |
տղամարդու արձան |
| |
24 |
բազմաֆիգուր հորինվածք |
| |
25 |
այլ |
|
15. |
|
ոճ (ուղղություն)` |
| |
01 |
աբստրակցիոնիզմ |
| |
02 |
ավանգարդիզմ |
| |
03 |
անտիկ |
| |
04 |
բարոկկո |
| |
05 |
վերածնունդ |
| |
06 |
գոթական |
| |
07 |
եգիպտական |
| |
08 |
կլասիցիզմ |
| |
09 |
օրիենտալիզմ (արևելյան ոճ) |
| |
10 |
ռեալիզմ |
| |
11 |
ռոմանտիզմ |
| |
12 |
ազգային |
| |
13 |
սյուրռեալիզմ |
| |
14 |
ռոկոկո |
| |
15 |
այլ |
|
16. |
|
կատարման տեխնիկան` |
| |
01 |
ջրաներկի |
| |
02 |
ճենապակի` կրկնաթրծված |
| |
03 |
ասեղնագործման |
| |
04 |
ջնարակի |
| |
05 |
փորագրման |
| |
06 |
փչման |
| |
07 |
դրվագազարդման |
| |
08 |
մատիտանկարման |
| |
09 |
կոփման |
| |
10 |
փայտափորագրման |
| |
11 |
ծեփման |
| |
12 |
լինոփորագրման |
| |
13 |
վիմատպման |
| |
14 |
ձուլման |
| |
15 |
յուղաներկման |
| |
16 |
օֆորտի |
| |
17 |
գունամատիտանկարման |
| |
18 |
պոլիգրաֆիական տպագրման |
| |
19 |
նախշազարդման |
| |
20 |
նախշազարդման` ջնարակի վրայից |
| |
21 |
նախշազարդման` ջնարակի տակից |
| |
22 |
ցանցազարդման |
| |
23 |
լաքապատման |
| |
24 |
երեսակման |
| |
25 |
ոսկեջրման |
| |
26 |
փայլեցման |
| |
27 |
արծաթապատման |
| |
28 |
սևաներկման |
| |
29 |
արծնապատման |
| |
30 |
տեմպերայի |
| |
31 |
տուշ` ստվերաներկման |
| |
32 |
ածուխի |
| |
33 |
մետաղյա թելազարդման |
| |
34 |
քանդակադրոշմման |
| |
35 |
դրոշմահատման |
| |
36 |
այլ |
|
17. |
|
երանգավորումը` |
| |
01 |
մռայլ, մուգ երանգի |
| |
02 |
մեղմ, գունամատիտի երանգի |
| |
03 |
բազմագույն |
| |
04 |
խամրած, փայլատ |
| |
05 |
ջերմ երանգի |
| |
06 |
սառը երանգի |
| |
07 |
միագույն |
| |
08 |
սև ու սպիտակ |
| |
09 |
այլ երանգի |
|
18. |
|
նյութը` |
| |
01 |
երկաթ |
| |
02 |
բրոնզ |
| |
03 |
թուղթ |
| |
04 |
գիպս |
| |
05 |
փայտանյութ (օրինակ՝ լորենի, թխկի, ընկուզենի) |
| |
06 |
արժեքավոր տեսակի փայտանյութ (օրինակ՝ կարմիր, սև, վարդագույն) |
| |
07 |
թանկարժեք քար (օրինակ` ալմաստ, զմրուխտ, սուտակ) |
| |
08 |
ոսկի |
| |
09 |
ստվարաթուղթ |
| |
10 |
կավ |
| |
11 |
կաշի |
| |
12 |
ոսկոր |
| |
13 |
արույր |
| |
14 |
ջնարակախեցի |
| |
15 |
սպիտակ մետաղ (ոչ ազնիվ) |
| |
16 |
պղինձ |
| |
17 |
մորթի |
| |
18 |
քար (օրինակ` մարմար) |
| |
19 |
կիսաթանկարժեք քար (օրինակ` նեֆրիտ, հասպիս) |
| |
20 |
արծաթ |
| |
21 |
ապակի |
| |
22 |
թրծակավ |
| |
23 |
գործվածք |
| |
24 |
ճենապակի |
| |
25 |
հախճապակի |
| |
26 |
բյուրեղապակի |
| |
27 |
արծնապակի |
| |
28 |
այլ նյութ |
|
19. |
տեքստ |
մակագրություն (ստորագրություն, արձանագրություն, դրոշմ, նշան) |
|
20. |
տեքստ |
հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի համառոտ
նկարագրությունը (ձև (ձևավորում), մանրամասն նկարագրություն,
հատուկ նշաններ, թերություններ) |
|
21. |
օրը, ամիսը,
տարեթիվը |
հափշտակության կատարման ժամանակը |
|
22. |
|
հափշտակության կատարման վայրը |
|
23. |
|
պատկանելությունը` |
| |
01 |
թանգարան |
| |
02 |
եկեղեցի |
| |
03 |
կաթոլիկ եկեղեցի |
| |
04 |
սինագոգա |
| |
05 |
մզկիթ |
| |
06 |
աղոթատուն |
| |
07 |
պետական մարմին |
| |
08 |
տեղական ինքնակառավարման մարմին |
| |
09 |
ֆիզիկական անձ |
| |
10 |
իրավաբանական անձ |
| |
11 |
գրադարան |
| |
12 |
պարզված չէ |
| |
13 |
օտարերկրյա ներկայացուցչություն |
| |
14 |
օտարերկրյա ֆիրմա |
|
24. |
տեքստ |
պետական մարմնի անվանումը |
|
25. |
տեքստ |
տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը |
|
26. |
տեքստ |
իրավաբանական անձի անվանումը |
|
27. |
տեքստ |
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը |
|
28. |
օրը, ամիսը,
տարեթիվը |
ծննդյան տարեթիվը |
|
29. |
տեքստ |
պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ
իրավաբանական անձի գտնվելու վայրը, կամ ֆիզիկական անձի
բնակության վայրը |
|
30. |
օրը, ամիսը,
տարեթիվը |
հայտնաբերման ամսաթիվը |
|
31. |
տեքստ |
հայտնաբերման նկարագրություն |
|
32. |
|
հաշվառումից հանելու հիմքը` |
| |
01 |
հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի հայտնաբերումը |
| |
02 |
քրեական գործի կարճումը |