ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Արցախի պետական համալսարանում ռազմական ամբիոն ստեղծելու մասին
Համաձայն «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքի` ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Արցախի պետական համալսարանում ս.թ. մայիսի 15-ից ստեղծել ռազմական ամբիոն և հաստատել նրա կանոնադրությունը (կցվում է):
2. Արցախի պետական համալսարանի ռեկտորին` մեկամսյա ժամկետում ներկայացնել ռազմական ամբիոնում պահեստի սպաների պատրաստման ծրագրերով ուսանողներին ռազմական կրթություն տալու համար բյուջետային ծախսերի հաշվարկը, համաձայնեցնելով այն ԼՂՀ կրթության և գիտության նախարարության, ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ:
3. ԼՂՀ պաշտպանության նախարարությանը`
- ԱրՊՀ ռազմական ամբիոնը ապահովել ուսումնական զենքով, ռազմական տեխնիկայով, ավտոմոբիլային տրանսպորտով և նրանց պահեստամասերով, ուսումնամարզական միջոցներով, գործիքներով, սարքավորումներով, ռազմամթերքներով, վառելանյութով, ծառայողական հրատարակություններով, տեղագրական քարտեզներով` համաձայն գոյություն ունեցող մատակարարման համակարգի հաստատված հաշվետախտակներով և նորմերով, նյութական և տեխնիկական միջոցներով օժանդակել ամբիոնին դաշտային բազաներ ստեղծելու գործում:
- Կազմակերպել ավտոմոբիլային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և զենքերի նորոգում, ապահովել նրանց մոնտաժումը և կարգավորումը:
- Կազմակերպել ռազմական ամբիոնում իրենց զինվորական ծառայությունը անցկացնող սպաների, ենթասպաների կցումը զինվորական մասերին, նրանց ապահովել պարենամթերքներով, հասանելիք իրային գույքի տեսակներով, բնակտարածքով, բժշկական և առողջարանային սպասարկումներով, միանվագ դրամական նպաստների առանձին ձևերով (դրամական փոխհատուցում):
- Կազմակերպել Արցախի պետական համալսարանի ուսանողների հավաքներ և անցկացնել ավարտական քննություններ (ստաժավորումներ) համապատասխան զորամասերում:
4. ԼՂՀ կրթության և գիտության նախարարությանը`
- Ապահովել ուսանողների ռազմական կրթության համար անհրաժեշտ ռազմական ուսուցման ծրագրերի և զենքերի, ռազմական տեխնիկայի և ռազմա-տեխնիկական գույքի հաշվետախտակների դիտարկումը և համաձայնեցումը:
- Սահմանել Արցախի պետական համալսարանում համապատասխան մասնագիտությունների գծով ուսանողների ռազմական ուսուցման կարգը:
- ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ վերահսկել ուսանողների ռազմական կրթության իրականացումը:
5. ԼՂՀ պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարարությանը` մինչև 2001թ. մայիսի 30-ը պատրաստել համատեղ հրաման «Արցախի պետական համալսարանի ռազմական ամբիոնում ուսանողներին պահեստի սպաներ պատրաստելու ծրագրով ռազմական կրթության տալու մասին»:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության որոշմամբ
2001թ. մայիսի 4-ի N 125 |
Կանոնադրություն
Արցախի պետական համալսարանի ռազմական ամբիոնի
I. Ընդհանուր դրույթներ
1. Արցախի պետական համալսարանի (այսուհետև համալսարանի) ռազմական ամբիոնը (այսուհետև ռազմական ամբիոն) ստեղծվում է ցերեկային բաժնում սովորող ԼՂՀ քաղաքացիների թվից (այսուհետև-քաղաքացիներ) Զինված ուժերի համար պահեստի սպայական կադրեր պատրաստելու նպատակով:
Ռազմական ամբիոնը հանդիսանում է համալսարանի ուսումնական կառուցվածքային ստորաբաժանում:
2. Իր գործունեության ընթացքում ռազմական ամբիոնը ղեկավարվում է ԼՂՀ օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, Զինված ուժերի համառազմական կանոնադրություններով, ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամաններով և դիրեկտիվներով, ԼՂՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով:
3. Քաղաքացիների ուսուցման աշխատանքը կազմակերպում է ռազմական ամբիոնի կողմից` պահեստի սպաների պատրաստման ծրագրերով և Զինված ուժերի համազինվորական կանոնադրությամբ և ուղղված է ուսումնական ծրագրերով նախատեսված տեսական դրույթների արմատական յուրացմանը, զենքի և ռազմական տեխնիկայի օգտագործման գործնական ունակությունների մշակմանը, ստորաբաժանումների ղեկավարմանը, ստացած ռազմահաշվառքային մասնագիտությունների գծով իրենց պաշտոնական պարտականությունների կատարմանը, հայրենիքի պաշտպանության համար քաղաքացիների բարոյական և հոգեբանական պատրաստվածությանը, սահմանադրական և զինվորական պարտքին հավատարիմ լինելուն, Զինված ուժերին պատկանալու կարգապահության և պատասխանատվության զգացումի դաստիարակմանը:
4. Պահեստի սպաների պատրաստման ծրագրերը հանդիսանում են նորմատիվ փաստաթղթեր, որոնք որոշում են ուսուցման նպատակը, հիմնական բովանդակությունը, ինչպես նաև սահմանված ռազմա-հաշվառքային մասնագիտությունների գծով պահեստային սպաների որակավորման պահանջներն ու պատրաստման մակարդակը:
Պահեստի սպաների պատրաստման ծրագրերը մշակվում են ԼՂՀ պաշտպանության նախարարության սահմանված կարգով` ԼՂՀ կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ:
5. Պատրաստման ծավալը և ռազմա-հաշվառքային մասնագիտությունների ցուցակը, որով իրականացվում է պահեստի սպաների պատրաստումը ռազմական ամբիոնում, հաստատվում են ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից` ԼՂՀ ԿԳՆ համաձայնությամբ:
6. Զինծառայողների ռազմական ծառայության անցկացման կարգը ռազմական ամբիոնում որոշվում են «Զինապատրաստության» մասին ԼՂՀ օրենքով, զինվորական ծառայության անցման կարգի մասին դրույթով և ԼՂՀ իրավական նորմատիվ ակտերով:
II Ռազմական ամբիոնի կոմպլեկտավորումը
7. Ռազմական ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը կոմպլեկտավորում է դրական ատեստավորված սպաներից, որոնք ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն` պահեստի սպաների պատրաստման համապատասխան պրոֆիլով, զնիվորական ծառայության փորձ և անձնակազմի հետ աշխատանքային ոչ պակաս 5 տարվա ստաժ և ունեն մանկավարժական գործունեության նախասիրություն: Ռազմական ամբիոնի զինվորական պաշտոնում ըստ նախատեսված դրույքների ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվում են սպաներ, ենթասպաներ, որոնք բավարարում են իրենց ներկայացվող պահանջները: Ռազմական ամբիոնում աշխատելու համար պրոֆեսորադասախոսական անձնակազմի սպաների թեկնածությունները համաձայնեցվում են համալսարանի ռեկտորի հետ: Ռազմական ամբիոնի զինծառայողներին հերթական զինվորական աստիճաններ շնորհելու հարցերը, տեղավորումը ըստ ծառայության, ատեստավորումը և զինվորական ծառայությունից ազատելը որոշվում է զինծառայողների համար հաստատված կարգով: Ռազմական ամբիոնի զինծառայողների ծառայական գործունեության գնահատման հիմք է հանդիսանում քաղաքացիների զինվորական կրթության որակը: Ռազմական ամբիոնի պետի ատեստավորումը կազմավորելիս հաշվի է առնվում համալսարանի ռեկտորի կարծիքը:
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի զինվորական պաշտոնները առաջին հերթին կոմպլեկտավորվում են գիտական կոչում և աստիճան ունեցող սպաներից, ինչպես նաև կարող են զբաղեցվել պահեստի սպաներով, բացառությամբ ամբիոնի պետից, նրա տեղակալներից և ցիկլի պետերից: Նրանց թիվը չպետք է գերազանցեն ռազմական ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի դրույքային միավորների թվաքանակից` 20%-ից: Զինվորական պաշտոններում պահեստի սպաներից նշանակելը կատարվում է ԼՂՀ կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով:
Պրոֆեսորադասախոսական անձնակազմում զինվորական պաշտոններում սպաների նշանակումը, նրանց տեղավորումը, որպես կանոն կատարվում են ուսումնական տարին ավարտվելուց հետո, իսկ նոր կազմակերպված ռազմական ամբիոնում զինվորական պաշտոնում սպաների նշանակումը կատարվում է ուսումնական տարվա սկզբից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Ռազմական ամբիոնում զինվորական պաշտոնում չի թույլատրվում նշանակել այն սպաներին, որոնք ծառայության գծով բացասական ատեստավորում են ստացել, անկարգապահ են կամ չեն արդարացրել իրենց պաշտոնական պարտականություններում և չեն համապատասխանում պահեստի սպաներ պատրաստելու պրոֆիլին:
Ռազմական ամբիոնի զնիծառայողների զինվորական հաշվառման անձնական և այլ փաստաթղթերը վարվում են զինվորական հաշվառման հրահանգով, որը գործառնության մեջ է մտել պաշտպանության նախարարության …… թվականի N…… հրամանով:
8. Ռազմական ամբիոնի զինվորական պաշտոններում զինծառայողների անձնակազմի մասին հրամանների քաղվածքները ուղարկվում են համաձայն զինվորական հաշվառքի Հրահանգի պահանջների: Ռազմական ուսուցման ֆակուլտետների պետերի, նրանց տեղակալների և ռազմական ամբիոնի պետերի պաշտոններում նշանակված սպաների մասին հրամանների քաղվածքները ուղարկվում են նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն և համալսարանի ռեկտորին:
Հրամանների քաղվածքներում նշվում են միայն զինվորական այն մասերի պայմանական անունները, որոնցից նշանակված են սպաները:
9. Ռազմական ամբիոնում զինծառայողների ատեստավորումը անց են կացվում ԼՂՀ պաշտպանության նախարարության սահմանված կարգով:
III. Քաղաքացիների ուսուցման կազմակերպումը
10. Ուսումնական աշխատանքը հանդիսանում է ռազմական ամբիոնի ուսումնական պրոցեսի մի մասը և գործունեության հիմնական տեսակը: Այն ընդգրկում է ուսումնական պարապմունքների բոլոր տեսակների կազմակերպումն ու անցկացումը, քաղաքացիների ուսումնական պատրաստման առաջադիմության և որակի ընթացիկ և ընդհանրացնող վերահսկողությունը:
11. Այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնում պայմանագիր կնքել ռազմական ամբիոնում պահեստի սպաների պատրաստման ուսումնական ծրագրերով սովորելու, զննվում են զինվորական հաշվառման վայրի զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից:
Պայմանագիր կարող է կնքվել այն քաղաքացիների հետ, որոնց առողջական վիճակը ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչված է պիտանի` կոնկրետ զին-հաշվառքային մասնագիտության գծով զինվորական ծառայության համար:
12. Քաղաքացու վիճակը սահմանված պահանջներին համապատասխան լինելը որոշելու նպատակով անց է կացվում մասնագիտական ընտրության և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի ստուգում:
Մասնագիտական ընտրությունը կատարում է ռազմական ամբիոնի մշակած և համալսարանի ռեկտորի հաստատած մեթոդիկայով:
13. Ռազմական ամբիոնում քաղաքացիների ընդունումը կատարվում է նրանց հետ կնքվող պայմանագրով` հաստատված ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից, համաձայնեցված ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հետ:
Այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել սպաների պատրաստման ծրագրերով ուսանելու, հաստատվում են ռազմական ամբիոնի պետի ներկայացումով, ռեկտորի հրամանով:
14. Ռազմական ամբիոնում քաղաքացիների ուսուցումը ներառում է լսարանային պարտադիր պարապմունքները և ինքնուրույն աշխատանքները:
Պարապմունքները ռազմական ամբիոնում, որպես կանոն, անց են կացվում, «ռազմական օրվա» մեթոդով:
15. Պահեստի սպաների պատրաստման ծրագրերով գրանցված քաղաքացիները բաժանվում են ուսումնական դասակների` 25 մարդուց ոչ ավելի թվով:
Ուսումնական դասակների անձնակազմը և նրանց հրամանատարները` նշանակվում են քաղաքացիների թվից, ուսումնական ամբիոնի պետի հրամանով:
Զենքը և ռազմական տեխնիկան ուսումնասիրելու գծով խմբային, լաբորատոր և գործնական պարապմունքները տեղագրական քարտեզների վրա` տեղագրական, քարտեզագրական և քարտեզահրատարակման աշխատանքներ կատարելիս, ինչպես նաև իմիտացիոն միջոցների օգտագործմամբ պարապմունքները կազմակերպելիս ուսումնական դասակները բաժանվում են երկու տարբեր ուսումնական խմբերի, օտար լեզուների գծով` ըստ լեզուների խմբերի` թվով 5-7 մարդ: Ուսումնական խմբերի թիվը պարապմունքների ժամանակ` կապված ռադիոակտիվ, թունավոր, պայթուցիկ, ագրեսիվ նյութերի և հեղուկների, բարձր ճնշմամբ գազերի, ծանր սարքավորումների, բեռնամբարձիչ միջոցների, ԳԲՀ և լազերային ճառագայթումների, 1000 վոլտից ավելի լարման, մարտական փամփուշտների, արկերի, նռնակների հրաձգության հետ չպետք է գերազանցի 8 մարդուց:
16. Քաղաքացիների կողմից հատուկ մասնագիտությունների ուսումնառությունը անց է կացվում քաղաքացիական մասնագիտությունների ուսումնական ծրագրերով ստացված գիտելիքների հիմքի վրա:
Քաղաքացիների ռազմական ուսուցման հիմքը հանդիսանում է ռազմամասնագիտական վարժեցումը:
Քաղաքացիների ռազմա-հաշվառքային մասնագիտությունների ուսուցումը` կապված օտար լեզվի ուսումնասիրության հետ, որպես կանոն, կազմակերպվում է համալսարանում ուսումնասիրվող (առաջին) օտար լեզվի հիման վրա:
17. Սահմանված կարգով մի ուսումնական հաստատությունից մյուսը, կամ երեկոյան (հեռակա) բաժնից տեղափոխված ուսանողների ընդունելությունը ռազմական ամբիոնում յուրաքանչյուր դեպքում դիտարկվում է ամբիոնի պետի կողմից և նրա ներկայացմամբ հաստատվում է ռեկտորի հրամանով:
18. Առողջական վիճակի պատճառով ռազմական ուսումնառությունից քաղաքացիներին ազատելը ուսման ընթացքում կատարվում է զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովի փաստաթղթերի հիման վրա:
Առողջական վիճակի պատճառով ռազմական ուսումնառությունից քաղաքացիների ազատումը ռազմական ամբիոնի պետի ներկայացմամբ հայտարարվում է բուհի ռեկտորի հրամանով` պայմանագրի լուծարումով:
19. Բոլոր պարապմունքների ժամանակ քաղաքացիները անմիջականորեն ենթարկվում են ուսումնական դասակների (բաժանմունքների) հրամանատարներին:
Ռազմական ամբիոնում սովորող քաղաքացիները իրավունք ունեն.
ա) մասնակցել ռազմական թեմատիկայով գրվող գիտական աշխատանքներին,
բ) ստանալ ուսումնառությանը և զինվորական ծառայությանը վերաբերող կոնսուլտացիաներ:
20. Ռազմական ամբիոնում սովորող քաղաքացիները պարտավոր են.
ա) ուսումնասիրել ռազմական գործը և տիրապետել հրամանատարական, մեթոդական և գործնական ունակություններին` սահմանված ռազմահաշվառքային գծով,
բ) պարապմունքների ժամանակ պահպանել զինված ուժերի համառազմական կանոնադրության պահանջները և ռազմական ամբիոնի օրվա կարգացուցակը: Պարապմունքներին հաճախել մաքուր հագնված և կանոնավոր սանրված,
դ) սիստեմատիկորեն հաճախել ուսման ծրագրով նախատեսված պարապմունքներին, մասնակցել ռազմական ամբիոնի կազմակերպած միջոցառումներին,
ե) պահպանել ուսումնական հաստատության ունեցվածքը, հոգատար վերաբերվել զենքին, ռազմական տեխնիկային և ռազմա-ուսումնական գույքին, պահպանել անվտանգության կանոնները զենքը վարելիս, մարտական տեխնիկայի վրա աշխատելիս և այլ դեպքերում,
զ) պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները և գաղտնիության կարգը:
21. Ուսման մեջ ունեցած հաջողությունների և գիտական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար քաղաքացիները խրախուսվում են համալսարանի կանոնադրության համաձայն: Սույն կանոնակարգով կամ պայմանագրի հիմունքներով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում քաղաքացիների հանդեպ կարող են օգտագործվել տույժեր` համալսարանի կանոնադրության համաձայն, ընդհուպ մինչև ռազմական ամբիոնից վտարելը` լուծարելով պայմանագիրը: Ուսումնառությունից հեռացնելը հայտարարվում է ԱրՊՀ ռեկտորի հրամանով` ռազմական ամբիոնի ներկայացմամբ:
22. Քաղաքացիների ուսումնական հավաքները կամ ստաժավորումը հանդիսանում են ուսումնական կուրսի ավարտման փուլը, ըստ պահեստի սպաներ պատրաստելու ծրագրի:
23. Ուսումնական հավաքները (միայն տղամարդկանց համար, կամ ստաժավորումը) անցնում են բուհում տեսական դասընթացներն անցած բոլոր քաղաքացիները, որոնք հանձնել են սահմանված ստուգարքներն ու քննությունները` պահեստի սպաներ պատրաստելու ծրագրերի համաձայն:
Ուսումնական հավաքներ կամ ստաժավորում անցնելու ժամանակ քաղաքացիների վրա տարածվում են պահեստում գտնվող քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները:
Քաղաքացիներին ուսումնական հավաքներ կամ ստաժավորում կանչելու կամ արձակելու ժամանակը հավաքների և ստաժավորումների անցկացման ժամկետի վրա չի գումարվում:
24. Ուսումնական հավաքներ կամ ստաժավորումներ անցնելու ընդհանուր պլանը զինվորական մասերում մշակվում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունում` ընդունված կարգով: Քաղաքացիների ուսումնական հավաքները զինվորական մասերում անցկացնելու համար ռազմական ամբիոնի պետը հայտ է ներկայացնում ԼՂՀ պաշտպանության նախարարություն` համաձայն Կանոնադրությանը կցված N 1 հավելվածի:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ուսումնական հավաքների անցկացման պլանը կազմվում է համաձայն սույն կանոնադրությանը կցված N 2 հավելվածի:
25. Քաղաքացիների ուղեկցումը ուսումնական հավաքներ կամ ստաժավորումներ որակական զորամասերում իրականացվում է զինկոմիսարիատների կազմած ցուցակներով:
26. Զորամասերում ուսումնական հավաքները կամ ստաժավորումները անցկացնելու ժամանակ քաղաքացիները ապահովվում են ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից տրված զինվորական ուղեկցող փաստաթղթերով և մթերքներով-ճանապարհածախսով ուսումնական հավաքների կամ ստաժավորումների վայրը հասնելու կամ վերադարձի ժամանակ, ինչպես նաև ապահովվում են մյուս այլ տեսակի պահանջարկներով (բացի ուսումնական թոշակից) ըստ այն նորմերի ու կարգերի, որ սահմանված են ռազմական հավաքներ կանչված քաղաքացիների համար:
Ուսումնական հավաքների կամ ստաժավորումների վայրը ուղեկցելու կամ վերադարձի համար քաղաքացիներին տրվում են զինվորական փոխադրամիջոցների փաստաթղթեր.
ավտոմոբիլային տրանսպորտով-կոշտ ավտոբուսով, իսկ դա չլինելու դեպքում-փափուկ ավտոբուսով:
27. Զորամասերի հրամանատարները պատասխանատվություն են կրում քաղաքացիների ուսումնական հավաքների և ստաժավորումների որակական կազմակերպման, նախապատրաստման, դաստիարակության, զինվորական կարգապահության վիճակի և ներքին կարգի պահպանման համար:
Զորամասերի հրամանատարների պարտականությունները.
ա) ուսումնական հավաքների և ստաժավորումների կազմակերպումն ու անցկացումը,
բ) քաղաքացիների տեղափոխումը և ապահովումը անհրաժեշտ պահանջներով ըստ սահմանված նորմերի (բացի կրթաթոշակ տալուց),
գ) զենքի, ռազմական տեխնիկայի և ավտոտրանսպորտի (վարորդների հետ), ռազմաուսումնական գույքի, ռազմամթերքների, մոտոռեսուրսների, վառելիքաքսայուղային և այլ օգտագործվող նյութերի մատակարարումը, որն անհրաժեշտ է պարապմունքների ապահովման և ուսումնական հավաքների կամ ստաժավորումների անցկացման համար,
դ) ուսումնական հավաքների պետի, դաստիարակության, զենքի և թիկունքի գծով տեղակալների, վաշտերի (մարտկոցների) հրամանատարների և ավագների` ըստ ձևավորվող ստորաբաժանումների թվի, անհրաժեշտ թվով բժշկական անձնակազմի և խոհարարների նշանակումը:
28. Քաղաքացիների ներառումը ուսումնական պրոցեսի հետ կապ չունեցող և նրանց կենցաղային պայմանների հետ չառընչվող աշխատանքներին ուսումնական հավաքների կամ ստաժավորումների ժամանակ արգելվում է:
29. Ռազմական ամբիոնի պետի պարտականությունները.
ա) զորամասի քաղաքացիների ժամանակին և կազմակերպված տեղափոխման ապահովումը.
բ) ուսումնական մասի պետի-ուսումնական հավաքի կամ ստաժավորման պետի տեղակալի նշանակումը,
գ) քաղաքացիների ուսումնական հավաքների կամ ստաժավորումների անցկացման պլանի մշակումը և նրանց հետ պարապմունքների որակական անցկացման ապահովումը,
դ) քաղաքացիներից վաշտերի հրամանատարների, նրանց տեղակալների, բաժինների (հաշվառման անձնակազմի) հրամանատարների նշանակումը և նրանց նախապատրաստումը իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու համար,
ե) տեսամեթոդական պարապմունքների կազմակերպումն ու անցկացումը,
զ) ուսումնական հավաքների և ստաժավորման ժամանակ դասախոսների պարապմունքներին նախապատրաստվելու և նրանց որակյալ անցկացման վերահսկողության ապահովումը,
է) պետական ավարտական քննությունների կազմակերպումն ու անցկացումը:
30. Զորամասեր` ուսումնական հավաքների կամ ստաժավորումների համար ժամանած քաղաքացիները տեղավորվում են ուսումնական մասի պետի բաժինների (հաշվառման, անձնակազմի) գծով նրա տեղակալների կողմից, որոնցից ձևավորվում են ուսումնական դասակներ և վաշտեր (մարտկոցներ) երեք-չորս դասակների կազմով: Կազմված ստորաբաժանումները կազմում են ուսումնական հավաք:
Ուսումնական հավաքների կամ ստաժավորումների պետ նշանակվում է այն զորամասի հրամանատարի տեղակալներից մեկը, որի բազայի վրա կազմակերպվում և անց են կացվում ուսումնական հավաքները կամ ստաժավորումները:
Ուսումնական հավաքների կամ ստաժավորումների պետը հանդիսանում է ուսումնական հավաքների կամ ստաժավորումների ամբողջ անձնակազմի պետը:
Ուսումնական մասի պետ-ուսումնական հավաքների կամ ստաժավորումների պետի տեղակալ է նշանակվում ռազմական ամբիոնի սպան: Ուսումնական հավաքների կամ ստաժավորումների պետի տեղակալներ դաստիարակչական աշխատանքների, զենքի և թիկունքի գծով, կուրսանտների վաշտի (մարտկոցի) հրամանատար նշանակվում են սպաներ, իսկ վաշտերի (մարտկոցների) ավագներ նշանակվում են զորամասերի ենթասպաներ:
Դասակների հրամանատարեր, դասակների հրամանատարերի տեղակալներ և բաժանմունքների (հաշվառքային անձնակազմի) հրամանատարներ նշանակվում են այն քաղաքացիների թվից, ովքեր նախապես պատրաստվել են ռազմական ամբիոնում այդ պաշտոնական պարտավորությունները կատարելու համար:
Ուսումնական հավաքները կամ ստաժավորումները անցկացնելու համար ընտրված սպաները, ենթասպաները և սերժանտները հայտարարվում են զորամասերի հրամանով և հավաքի ամբողջ ժամանակաշրջանում ազատվում են զինվորական ծառայության հաստիքային պաշտոնի ծառայողական պարտականությունների կատարումից:
Ուսումնական հավաքները կամ ստաժավորումները կազմակերպելու համար ընտրված պաշտոնական անձանց փոփոխումը կատարվում է միայն բացառիկ դեպքերում:
Ռազմական ամբիոնի ռազմական տեխնիկան և ավտոտրանսպորտը կարելի է օգտագործել ուսումնական հավաքների կամ ստաժավորումների անցկացումը ապահովելու համար:
Քաղաքացիների ուսումնական հավաքները կամ ստաժավորումները անցկացնելու առանձնահատկությունները` այս կամ այն ռազմա-հաշվառքային մասնագիտության գծով, որոշում են ԼՂՀ պաշտպանության բանակի տեսակների պետերը, նախարարության վարչությունների պետերը:
31. Ուսումնական հավաքներ կամ ստաժավորումներ ուղարկված քաղաքացիները զորամասերում ապահովվում են ռազմական հավաքի կանչված քաղաքացիների հասանելիք նորմերին համապատասխան իրերով:
32. Քննաշրջանում քաղաքացիները ստուգարքներ և քննություններ են հանձնում պահեստի սպաների պատրաստման ծրագրերով, որոնց թիվը որոշվում է ուսումնական ծրագրերով, բայց ամբողջ ուսումնական շրջանում չպետք է գերազանցի երեք ստուգարքից և երեք քննությունից, ներառյալ նաև պետական ավարտականը:
33. Ռազմական ամբիոնում ուսումնառությունը ավարտելիս քաղաքացիները հանձնում են պետական ավարտական քննություններ:
Համաձայն ռազմա-հաշվառքային մասնագիտությունների այն անց է կացվում զինվորական մասերում կամ համալսարանի ռազմական ամբիոնում:
Պետական ավարտական քննությունները անցկացնելու համար տրամադրվում են ոչ ավել, քան երեք օր (երկու օրը` նախապատրաստվելու և մեկ օրը քննությունը հանձնելու (ընդունելու) համար:
34. Պետական ավարտական քննություններին թույլատրվում են ռազմական հավաքներում կամ ստաժավորումներում ուսումնառության լրիվ կուրսը անցած քաղաքացիները:
Քննական տոմսերը մշակվում և պատրաստվում են ռազմական ամբիոնում` ուսումնական ծրագրի ծավալով և հաստատվում են քննական հանձնաժողովի նախագահի կողմից:
35. Պահեստի սպաների պատրաստման ծրագրերի հիման վրա պետական ավարտական քննությունները ընդունելու համար նշանակվում է քննական հանձնաժողով:
Ռազմական ամբիոնում քաղաքացիների ուսուցումը իրականացվում է երկու և ավելի ռազմա-հաշվառքային մասնագիտություններով: Քննական հանձնաժողովը կարող է բաժանվել ենթահանձնաժողովների` ըստ ռազմա-հաշվառքային մասնագիտությունների:
Զորքերում անցկացվող պետական ավարտական քննություններն ընդունող քննական հանձնաժողովների (ենթահանձնաժողովների) նախագահները նշանակվում են այն զորամասերի հրամանատարներից, որտեղ անց են կացվում ուսումնական հավաքները կամ ստաժավորումները:
Քննական հանձնաժողովների կազմում ներառվում են զորամասերի և ռազմական ամբիոնի սպաներ, որոնք ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն և մասնագիտություն, որը համապատասխանում է քաղաքացիների ձեռք բերվող մասնագիտությանը, ինչպես նաև կրթական հիմնարկների ներկայացուցիչներ: Զինված ուժերի և զորատեսակների ռազմա-հաշվառքային ռազմական մասնագիտությունների գծով պետական հանձնաժողովների (ենթահանձնաժողովների) նախագահները նշանակվում են ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով:
Քննական հանձնաժողովների կազմը զորամասերում հայտարարվում է զորամասերի հրամանատարների հրամաններով` քննությունները զորամասերում անցկացման ժամանակ և համալսարանի ռեկտորի հրամանով` ռազմական ամբիոնում քննություններն անցկացնելու ժամանակ:
36. Պետական ավարտական քննությունները վերջացնելուց հետո քննական հանձնաժողովների նախագահները կազմում են հաշվետվություն, որտեղ մատնանշում են քննական հանձնաժողովների կազմը, քննության թույլատրված և փաստորեն քննությունները հանձնած քաղաքացիների թիվը, քննությունների թիվը, քննությունների արդյունքները, դրական կողմերն ու թերությունները քաղաքացիների կողմից ծրագրերի յուրացման գործում, առաջարկություններ են մտցվում քաղաքացիների մասնագիտական որակավորման բարձրացման մասին:
Հաշվետվությունները ներկայացվում են ԼՂՀ պաշտպանության նախարարություն:
37. Քաղաքացիների որակավորման և հաշվառման փաստաթղթերը, որը ներկայացվում է սպայի զինվորական կոչում տալու և միաժամանակ զինված ուժերի պահեստ ընդունելու համար, ռազմական ամբիոնի պետի կողմից ընդունված կարգով ուղարկվում է ԼՂՀ պաշտպանության նախարարի կադրերի վարչություն:
38. Պահեստի սպաների պատրաստման ծրագրով ավարտական քննությունները չհանձնած քաղաքացիները չեն ներկայացվում սպայական կոչման:
IV. Քաղաքացիների ուսուցման կառավարումը ռազմական ամբիոնում
39. Ռազմական ամբիոնում քաղաքացիների ուսուցման ընդհանուր ղեկավարումը իրականացնում է համալսարանի ռեկտորը:
Բացի ԱրՊՀ կանոնադրությամբ որոշված լիազորություններից` նրա վրա է դրվում.
ա) քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումը` պահեստային սպաների պատրաստման ծրագրերով նրանց ուսուցանելու համար,
բ) պահեստային սպաներ պատրաստելու ծրագրերին համապատասխան ուսուցումը անցկացնելու համար քաղաքացիների ընդունման հրամանների հրատարակումը,
գ) ռազմագիտության ամբիոնի հաստիքացուցակի նախագծի մշակումը և նրա հաստատման համար ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնելը,
դ) բացի զինծառայողներից ռազմական ամբիոնի մյուս աշխատակիցների ընդունումը և ազատումը,
ե) ԼՂՀ օրենսդրության համաձայն, բացի զինծառայողներից, ռազմական ամբիոնի աշխատակիցների դրամական դրույքաչափի սահմանումը և փոփոխումը,
զ) աշխատանքային նվաճումների հասնելու համար ռազմական ամբիոնի աշխատակիցների խրախուսումը և կարգապահական պատասխանատվության ենթարկումը (բացի զինծառայողներից) աշխատանքում բացթողումների և զանցանքների համար,
է) ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազայի ստեղծումը և զարգացումը:
40. Ռազմական ամբիոնի գործունեության անմիջական ղեկավարությունն իրականացնում է նրա պետը:
Ռազմական ամբիոնի պետը ենթարկվում է համալսարանի ռեկտորին:
41. Ռազմական կրթության ֆակուլտետ ստեղծելու դեպքում նրա գործունեությունը կարգավորվում է սույն Կանոնադրությամբ:
V. Ռազմական ամբիոնի մեթոդական աշխատանքը
42. Մեթոդական աշխատանքը ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է և պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության հիմնական տեսակներից մեկը:
Այդ աշխատանքի գլխավոր խնդիրներն են` կրթության և դաստիարակության մեթոդիկայի կատարելագործումը, ուսումնական պարապմունքների բոլոր տեսակների անցկացման արդյունավետության և որակի բարձրացումը, պրոֆեսորադասախոսական կազմի մանկավարժական վարպետության բարձրացումը, ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման կատարելագործումը:
43. Ռազմական ամբիոնում մեթոդական աշխատանքի հիմնական ձևերն ու տեսակներն են.
ա) ուսումնամեթոդական հավաքներն ու խորհրդակցությունները, գիտամեթոդական գիտաժողովներն ու սեմինարները,
բ) ամբիոնի և առարկայական-մեթոդական հանձնաժողովների նիստերը` նվիրված ուսուցման և դաստիարակության մեթոդիկայի հարցերին,
գ) ուսումնական պարապմունքները (հրահանգչական-մեթոդական, մեթոդական, ցուցադրական, բաց և փորձնական), ինչպես նաև դասախոսությունները, զեկուցումները, խորհրդակցությունները ուսուցման և դաստիարակության, ընդհանուր և ռազմական մանկավարժության և հոգեբանության հարցերը,
դ) ուսումնամեթոդական նյութերի մշակումը և կատարելագործումը, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովության կատարելագործումը,
ե) մանկավարժական (մեթոդական) փորձերի անցկացումը և նրանց արդյունքների ներդնումը ուսումնական գործընթացի մեջ, ղեկավարող փաստաթղթերի պահանջների, մանկավարժական փորձի և զորքերի ռազմական պատրաստվածության փորձի ուսումնասիրումը և կիրառումը ուսումնական գործընթացում,
զ) ուսումնական պարապմունքների վերահսկումը:
44. Ուսումնամեթոդական (մեթոդական) հավաքները անց են կացվում մինչև ուսումնական տարվա (կիսամյակի) սկիզբը կամ սկզբում:
Հավաքներում ընդհանրացվում են ուսուցման ընթացքի աշխատանքները, ուսումնական և մեթոդական աշխատանքի, այդ թվում և առավել բարդ ամբողջական և դաշտային պարապմունքների անցկացնելու մեթոդիկայի նկատմամբ մշակվում են միասնական մոտեցումներ, անց են կացվում հրահանգչական-մեթոդական, ցուցադրական պարապմունքներ, կազմակերպվում են ընթերցումներ` ռազմամանկավարժական և հատուկ թեմատիկայով, տրվում են ցուցմունքներ ուսումնական գործընթացում գերադաս փաստաթղթերի պահանջների և զորքերի ռազմական պատրաստվածության փորձի իրականացման կարգի մասին:
45. Մեթոդական խորհրդակցություններն անց են կացվում ուսումնական աշխատանքի, այդ թվում ուսումնական հավաքների կամ ստաժավորումների անցկացման կոնկրետ հարցեր լուծելու և ուսումնական հարակից առարկաների փոխադարձ կապը ապահովելու նպատակով:
46. Ուսումնամեթոդական գիտաժողովներում և սեմինարներում քննարկվում են պահեստային սպաների պատրաստման հետագա բարելավման պրոբլեմներին նվիրված գիտական հետազոտությունների արդյունքները, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի գիտական կազմակերպման, ուսուցման պրոցեսում նոր մեթոդների և ուսուցման միջոցների ներդնման հարցերը:
Գիտամեթոդական կոնֆերանսների (գիտաժողովների) երաշխավորությունները հաստատվում են պետի կողմից, որի որոշմամբ էլ նրանք անց են կացվում:
47. Ռազմական ամբիոնի նիստերում քննարկվում են ուսումնական առարկաների կառուցվածքի և բովանդակության կատարելագործման, ուսումնական պարապմունքների անցկացման մեթոդիկայի և նյութատեխնիկական ապահովության, գիտամանկավարժական կադրերի պատրաստման, ամբիոնի անձնակազմի որակավորման բարձրացման, գիտական աշխատանքների կատարման, մանկավարժական փորձերի անցկացման և այլ հարցեր:
Նիստերում որոշումները ընդունվում են ձայների մեծամասնությամբ, նիստերի արձանագրությունները ստորագրվում են ռազմական ամբիոնի պետի կողմից:
48. Ռազմական ամբիոնում անհրաժեշտության դեպքում կարող են ստեղծվել առարկայական մեթոդական հանձնաժողովներ: Նրանց կազմում ընդգրկվում են դասախոսներ, որոնք վարում են համատեղ ուսումնական աշխատանք որոշակի կրթական ծրագրերի կամ առանձին բաժինների գծով: Առարկայական-մեթոդական հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների կողմից և հաստատվում է ամբիոնի պետի կողմից: Հանձնաժողովների նիստերում քննարկվում են մեթոդական բնույթի նյութեր, ընդունվում առաջարկություններ պարապմունքների անցկացման մեթոդիկայի վերաբերյալ, որոնք արտացոլվում են հանձնաժողովի աշխատանքների արձանագրություններում և ստորագրվում են նախագահի կողմից:
49. Ուսումնական պարապմունքների վերահսկողությունը իրականացվում է ռազմական ամբիոնի պետի տեղակալների, ցիկլերի պետերի ավագ դասախոսների կողմից որոշելու անցկացվող պարապմունքների մեթոդական մակարդակը, ուսուցման նպատակներին հասնելու աստիճանը, դասախոսի և սովորողների պատրաստվածության աստիճանը: Ուսումնական պարապմունքների վերահսկողությունը կարող է լինել ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային: Պարապմունքների մանրամասն վերլուծությունը և գնահատականը արտացոլվում է ուսումնական պարապմունքների վերահսկողության մատյանում և հասցվում է ամբիոնի դասախոսական կազմին ի գիտություն:
Ուսումնական պարապմունքների վերահսկողությունը իրականացվում է` կիսամյակը մեկ անգամ ստուգելով յուրաքանչյուր դասախոսի պարապմունքը:
VI. Գիտական աշխատանք
50. Գիտական աշխատանքի հիմնական խնդիրներն են.
ա) ռազմական արվեստի պատմության հարցերի մշակում,
բ) զինված ուժերի զարգացման, նրանց մարտունակության և մարտավարության, ռազմական տեսության, պրակտիկայի զարգացման հարցերի մշակում` հաշվի առնելով զինված պայքարի միջոցների և հնարանքների կատարելագործման հեռանկարները,
գ) բուհի գիտական նվաճումները ռազմական գործում կիրառելու հարցերի մշակում,
դ) ռազմական տեխնիկայի և սպառազինության կատարելագործման և զարգացման հեռանկարների գիտական հիմնավորում, նրանց մարտական օգտագործման շահագործման և նորոգման միջոցների մշակում,
ե) ռազմական մանկավարժության ու հոգեբանության ուսուցման մեթոդիկայի ուսումնական գործընթացի պլանավորման և կազմակերպման, ուսումնանյութական բազայի և ռազմական կրթության այլ հրատապ պրոբլեմներին վերաբերող հարցերի ուսումնասիրություն:
Ուսումնական աշխատանքի թեմատիկայի ուղղվածությունը պետք է համապատասխանի ռազմական ամբիոնի կողմնորոշմանը և արտացոլի զորքերի պահանջները և պահեստային սպաներում` գործնական կոնկրետ ռազմա-հաշվառքային մասնագիտությունների գծով:
51. Գիտական աշխատանքի հիմնական ձևերն են.
ա) հիմնարար, հետազոտական և կիրառական տեսական հետազոտությունների կատարում,
բ) տեսական ընդհանրացումների և դրույթների փորձնական ստուգում լաբորատոր պայմաններում և հրաձգարաններում: Հետազոտությունների արդյունքների ընդհանրացում և առաջարկությունների մշակում,
գ) մասնակցություն կանոնադրությունների, հրահանգների, կանոնակարգերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակմանը,
դ) ատենախոսությունների, դասագրքերի ուսումնական ձեռնարկների, ռազմատեսական աշխատանքների, մենագրությունների, հոդվածների, զեկուցումների, գրախոսությունների և ընդհանրացումների նախապատրաստում,
ե) գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների և ստեղծագործական քննարկումների նախապատրաստում և անցկացում, նրանց աշխատանքի ամփոփում,
զ) ռացիոնալիզատորական և գյուտարարական աշխատանք:
52. Գիտական աշխատանքը կազմակերպվում և անց է կացվում ուսումնական տարվա հեռանկարային և ուսումնական տարվա պլանի համաձայն:
Հեռանկարային պլանով որոշվում են ռազմական ամբիոնի գիտական աշխատանքի հիմնական ուղղությունները:
Հեռանկարային պլանի հիման վրա կազմված ուսումնական տարվա պլանում ընդգրկվում են համալսարանի գիտական աշխատանքով նախատեսված աշխատանքներ (եթե նախատեսված են), ամբիոնում կատարվող ատենախոսությունների թեմաներ նաև մշակման ենթակա դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ:
53. Գիտական հետազոտությունների արդյունքներով ներկայացվում են ընդհանրացնող, միջակա հաշվետվություններ կամ աշխատանքի տարբեր փուլերին վերաբերող աշխատանքային նյութեր: Գիտական ընդհանրացումներն ու առաջարկությունները քննարկվում են ամբիոնի նիստերում, գիտական սեմինարներում և խորհրդակցություններում:
Գիտական աշխատանքների արդյունքները համարվում են իրականացված, եթե նրանք կիրառվում են.
ա) ռազմագիտության հրատապ հարցերի լուծման ժամանակ (ընդգրկվում են կանոնադրությունների, դրույթների, հրահանգների և այլ փաստաթղթերի մեջ),
բ) սպառազինության նոր և արդիական օրինակների և ռազմական տեխնիկայի ստեղծման, նրանց շահագործման, վերականգման և նորոգման, ինչպես նաև հատուկ սարքավորումների ստեղծման և շահագործման ընթացքում,
գ) դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, աշխատանքներ և մենագրություններ գրելու ժամանակ:
Գիտական աշխատանքների արդյունքների լրիվ և ժամանակին իրականացման պատասխանատվությունը ընկնում է ռազմական ամբիոնի պետի վրա:
54. Ռացիոնալիզատորական և գյուտարարական աշխատանքը կազմակերպվում և անց է կացվում ԼՂՀ պաշտպանության նախարարության որոշած կարգով:
55. Քաղաքացիների գիտական աշխատանքը կոչված է նպաստելու պահեստային սպաների պատրաստման, նրանց ստեղծագործական մտածողության, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու և գիտական աշխատանքի կազմակերպման ունակությունների որակի բարձրացմանը:
Այդ աշխատանքը կազմակերպվում է` սերտ կապված ռազմական ամբիոնի ուսումնական գործընթացի, գիտական ռացիոնալիզատորական և գյուտարարական աշխատանքի հետ:
Մրցույթների արդյունքներով խրախուսման արժանացած գիտական աշխատանքները ամբիոնի պետի որոշմամբ կարող են դիտվել որպես կուրսային աշխատանք (նախագիծ, խնդիր), իսկ հեղինակները կարող են ազատվել տվյալ ուսումնական առարկայի քննությունից (ստուգարքից):
VII. Պրոֆեսորադասախոսական կազմի պատրաստում և որակավորման բարձրացում
56. Գիտամանկավարժական կադրերի պատրաստումը կատարվում է դոկտորանտուրայում, ասպիրանտուրայում առկա, հեռակա և հայցման ձևերով:
57. Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացումը կատարվում է ուսումնական, մեթոդական և գիտական աշխատանքների տարբեր ձևերի կազմակերպմամբ, ռազմական և մասնագիտական հատուկ գիտելիքների կատարելագործման ուղղությամբ տարվող ինքնուրույն աշխատանքի գործընթացում:
Սպա-դասախոսների որակավորման բարձրացումը կատարվում է վերապատրաստման և որակավորման բարձրացման կուրսերում (ֆայուլտետներում), զորքերում, պրոֆկրթության հարակից զինվորական հիմնարկներում, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փորձարկումների, զինավարժությունների ժամանակ. հրամանատարական և մասնագիտական պատրաստման համակարգում:
58. Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման ուղղությամբ տարվող աշխատանքը կազմակերպվում է ուսումնական մասի կողմից որոկավորման բարձրացման պլանների հիման վրա, որոնց մեջ ընդգրկվում են վերապատրաստման և որակավորման բարձրացման ուսուցումը կուրսերում և ստաժավորման ժամանակ:
Բացի դրանից, յուրաքանչյուր նոր նշանակված դասախոսի համար մշակվում է մասնագիտական կայացման հեռանկարային պլան` երկու տարվա կտրվածքով:
59. Սպա-դասախոսների` 1-3 ամիս տևող ստաժավորումը անց է կացվում ԼՂՀ պաշտպանության նախարարության զորամասերում:
Ստաժավորումը անց է կացվում սպա-դասախոսների ռազմա-մասնագիտական գիտելիքների և ունակությունների կատարելագործման նպատակով` համապատասխան հրամանատարական, շտաբային, ինժեներական և այլ ռազմական պաշտոններում, զորքերի ռազմական պատրաստվածության փորձի ուսումնասիրման և ամբիոնի ուսումնական և գիտական աշխատանքում այն օգտագործելու համար:
Մեկ ամսից ոչ պակաս ժամանակով դասախոսի զորամասում մնալը մասնագիտության հետ կապված ծառայողական առաջադրանք կատարելու համար ռազմական ամբիոնի պետի հրամանով կարող է ընդունվել որպես ստաժավորում:
Զորամասերը, որտեղ պետք է անց կացվեն ստաժավորումները, որոշվում են ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից` ըստ ռազմական ամբիոնի ներկայացրած հայտի:
Ստաժավորման ուղարկվող դասախոսին տրվում է անհատական առաջադրանք, որը հաստատվում է ամբիոնի պետի կողմից: Անհատական առաջադրանքի հիման վրա դասախոսը մշակում է ստաժավորման պլան, որը հաստատվում է համապատասխան զորամասի հրամանատարի կողմից:
Ստաժավորումն ավարտելուց հետո զորամասի հրամանատարը աշխատանքի մասին կարծիք է ուղարկում ռազմագիտության ամբիոն:
Դասախոսի գրավոր հաշվետվությունը ստաժավորումն անցկացնելու մասին (ամհատական առաջադրանքները կատարելու մասին) քննարկվում է ռազմական ամբիոնի նիստերում:
60. Ռազմական ամբիոնի սպաները, որոնք ուղարկվում են ստաժավորման կամ ակադեմիական, բարձրագույն և կենտրոնական սպայական կուրսերը, ինչպես նաև ուսումնական հավաքներ, ռազմական ամբիոնի հաստիքներից չեն հանվում:
Հրամանատարական-շտաբային, զորային և հատուկ ուսման մասնակցելու համար թույլատրվում են (ԱրՊՀ ռեկտորի համաձայնությամբ), ոչ ավել քան ըստ հաստիքացուցակի ամբիոնի զինծառայողների 10%-ը և տարվա ընթացքում և միաժամանակ 10 օրից ոչ ավել ժամանակով: Մնացած դեպքերում զինծառայողների կողմից ծառայողական պարտականությունների չկատարելը արգելվում է:
Ռազմական ամբիոնի սպաների հրամանատարաշտաբային, զորավարժական և ստաժավորման, հատուկ պարապմունքների գործուղման ծախսերը կատարում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
61. Ռազմական ամբիոնում զինծառայողների հրամանատարական պատրաստվածությունը անց է կացվում նրանց ռազմամասնագիտական գիտելիքների և մեթոդական ունակությունների կատարելագործման նպատակով հավաքների և պլանային պարապմունքների ձևով` համապատասխան փաստաթղթերով որոշվող ժամկետներում:
Հրամանատարական պատրաստվածության անցկացման համար ԱրՊՀ ռեկտորի կողմից շաբաթվա մեջ առանձնացվում է պարապմունքների ազատ մեկ օր:
62. Զինծառայողների հրամանատարական պատրաստվածության ծրագրերը և կազմակերպական հրահանգները մշակվում են զորքերի այն տեսակների ղեկավարների, ԼՂՀ պաշտպանության նախարարության վարչությունների ղեկավարների կողմից, որոնք ղեկավարում են համապատասխան ռազմական մասնագիտության ուսուցումը:
63. Ռազմական ամբիոնի զինծառայողների գիտական կոչումների շնուրհումը կատարվում է համապատասխան կարգով:
VIII. Հայրենասիրական դաստիարակություն
64. Հայրենասիրական դաստիարակությունը ռազմական ամբիոնի` քաղաքացիներին կյանքի տարբեր բնագավառներում կարևոր սոցիալական դերի և Հայրենիքի պաշտպանության սահմանադրական պարտքի կատարման համար նախապատրաստելու գործունեության անբաժանելի բաղկացուցիչ մասն է:
Հայրենասիրական դաստիարակության խնդիրներն են.
ա) քաղաքացի-հայրենասերի կարևոր հատկանիշներով օժտված անհատի ձևավորում և զարգացում, որն ընդունակ է ակտիվորեն մասնակցել հասարակության կյանքի ստեղծարար գործընթացին, նրա հիմքերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այդ թվում և նրա պաշտպանությանը:
բ) Հայրենիքի հուսալի պաշտպանների նպատակաուղղված պատրաստում, որոնք ունեն նրա պաշտպանության համար պատրաստվածության անհրաժեշտ մակարդակ:
65. Ռազմական ամբիոնը մշտական կապ է պաշտպանում զորամասերի հետ, օգնում հասարակական կազմակերպություններին կրթական հիմնարկներում ռազմահայրենասիրական աշխատանքների անցկացման գործում:
IX. Ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազան
66. Ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազան կազմում է նյութական և տեխնիկական միջոցների, շենքերի և կառույցների ամբողջությունը, որոնք նախատեսված են քաղաքացիներին ուսումնական ծրագրերը համապատասխան ռազմա-հաշվառքային մասնագիտություններով պատրաստելու համար:
Ուսումնանյութական բազան հանդիսանում է քաղաքացիների հետ ուսւոմնական գործընթացի կազմակերպման և անցկացման նյութական հիմքը և պետք է համապատասխանի գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից մակարդակին:
67. Ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազայի մեջ են մտնում ուսումնական զինամթերքը և ռազմական տեխնիկան, լաբորատոր սարքավորումները, ուսումնափորձնական և ուսուցման այլ տեխնիկական միջոցներ, սարքեր, դիտողական պարագաներ, լսարաններ, դասասենյակներ, կաբինետ-լաբորատորիաներ, գրադարաններ, դասախոսական, լաբորանտական սենյակներ, այլ ուսումնական և ուսումնաօժանդակ շենքեր, ուսումնական դաշտեր, հատուկ ուսումնավարժական համակարգեր, ուսումնական թաղամասեր, շարային հրապարակներ, հրաձգարաններ, ուսումնական կենտրոններ (պոլիգոններ) և այլ օբյեկտներ, որոնք նախատեսված են ընդհանուր ռազմական և հատուկ պատրաստության խնդիրների մշակման համար, ուսումնական արհեստանոցներ, ավտոմոբիլային տնակներ, թրթուռավոր մեքենաների պարկեր, տեխնիկական սպասարկման կետեր, ռազմական տեխնիկայի պահպանման պահեստներ, զենքեր, սարքավորումներ, ռազմաուսումնական և այլ ունեցվածքներ, դասագրքեր և ուսումնական պիտույքներ:
Ռազմական ամբիոնի ռազմական ծառայողների հրամանատարական պատրաստվածության և քաղաքացիների` ծրագրով նախատեսված պարապմունքների անցկացման համար ռազմագիտության ամբիոնը օգտագործում է ԼՂՀ պաշտպանության նախարարության դաշտային ուսումնական բազան:
68. Ռազմական ամբիոնի տեղադրումը պետք է ապահովի նրա մեկուսացված վիճակը համալսարանի մյուս ամբիոններից և ստորաբաժանումներից և պայմաններ ստեղծի Զինված ուժերի ընդհանուր զինվորական կանոնադրություններին համապատասխան` ներքին կարգի կազմակերպման և պահպանման համար: Ռազմական ամբիոնին հատկացված ուսումնական զենքերը կահավորվում են ուսուցման ծրագրի առարկաներին (բաժիններին) համապատասխան և պետք է գործածվեն միայն պարապմունքների և ինքնուրույն աշխատանքի համար:
Պարապմունքների համար նախատեսված լսարանները, լաբորատորիաները և այլ ուսումնական շենքերը կահավորվում են ուսուցման տեխնիկական միջոցներով, ուսումնական սպառազինության և ռազմական տեխնիկայի հաշվետախտակային օրինակներով, սարքավորումներով, ագրեգատներով և մակետներով: Ռազմական ամբիոնի համար առանձնացված ուսումնական և ուսումնաօժանդակ շենքերի թիվը պետք է ապահովի ուսումնական ծրագրի լրիվ կատարումը:
Արգելվում է փոխանցել, վաճառել, փոխել, վարձակալության տալ, անվճար կամ այլ ձևով ժամանակավոր օգտագործման հանձնել ռազմական ամբիոնի համար առանձնացված շենքերը, տարածքը, սպառազինությունը, տրանսպորտային միջոցները, գույքը, հումքը և այլ նյութական արժեքներ և ռեսուրսներ (պաշարներ):
69. Ռազմական ամբիոնի ապահովումը ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամաններով, հրահանգներով և այլ ծառայողական փաստաթղթերով, կատարվում է ռազմական կառավարման համապատասխան օրգանների կողմից: Այն դեպքում, երբ հրամանները, հրահանգները, կանոնադրությունները, խրատները, հորդորները և այլ նյութերը, չեն ուղարկվում ռազմական ամբիոն սպաների կողմից ուսումնասիրման նպատակով, ռազմական ամբիոնը ամրացվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության համապատասխան զորամասին:
70. Ռազմական ամբիոնը ապահովվում է խրատներով, հրահանգներով, ուղեցույցներով, տեղագրական քարտեզներով, դասագրքերով և արտասահմանյան գրականությամբ ԼՂՀ պաշտպանության նախարարության ապահովող օրգանների հայտի համաձայն` առանց վճարի գանձման:
Զինծառայողների գիտամեթոդական որակավորումը բարձրացնելու, դաստիարակչական միջոցառումներ անցկացնելու համար ԼՂՀ պաշտպանության նախարարության հաշվին ամեն տարի կազմակերպվում է ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված չափով անհրաժեշտ ռազմական պարբերական գրականության բաժանորդագրություն:
71. Ռազմական ամբիոնի նյութական միջոցների հաշվառքը, օգտագործումը և դուրս գրումը կատարվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության սահմանված կարգով:
72. Ռազմական ամբիոնը սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, ռազմաուսումնական ունեցվածքով ապահովելու հաշվետախտակները մշակվում և հաստատվում են ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված կարգով` ԼՂՀ կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ:
X. Ռազմական ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի իրվունքներն ու պարտականությունները
73. Ռազմական ամբիոնի պետը պատասխանտու է.
- քաղաքացիների ռազմական ուսուցման կազմակերպման և որակի համար,
- անձնակազմի հրամանատարական և մեթոդական պատրաստվածության կազմակերպման և անցկացման, դաստիարակության, ռազմական և աշխատանքային կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի համար,
- ներքին կարգի համար,
- սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական ունեցվածքի վիճակի և պահպանության համար:
Ռազմական ամբիոնի պետը համարվում է ուղիղ պետ ամբիոնի ամբողջ անձնակազմի համար: Նա ուղիղ ենթարկվում է բուհի ռեկտորին (բուհերում, որտեղ ստեղծված են ռազմական կրթության ֆակուլտետներ, ռազմական ամբիոնների պետերը անմիջականորեն ենթարկվում են ֆակուլտետների պետերին, որոնք սահմանում են նրանց պարտականությունները), իսկ ռազմական ամբիոնի զինծառայողների զինվորական ծառայության անցկացման և քաղաքացիների ռազմական պատրաստության պահպանման հարցերով` Զինված Ուժերի պաշտոնատար անձանց` համաձայն ռազմա-հաշվառքային մասնագիտությունների և մտնում է բուհի գիտխորհրդի կազմի մեջ:
Բոլոր կարգադրություններն ու հրահանգները ռազմական ամբիոնի պետին տրվում են միայն համալսարանի ռեկտորի միջոցով:
Ռազմական ամբիոնի պետը պարտավոր է.
- իմանալ ԼՂՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական փաստաթղթերի պահանջները պահեստային սպաների պատրաստության, քաղաքացիների ռազմական տեսական գիտելիքների և պրակտիկ կարողությունների և հմտությունների ծավալի նկատմամբ (քաղաքացիների, որոնք ուսումը ստանում են համաձայն պահեստային սպաների պատրաստության ծրագրերի), ուսումնադաստիարակչական պրոցեսի անցկացման և կազմակերպման նկատմամբ,
- իմանալ ռազմական ամբիոնի սպաների հրամանատարական պատրաստության ու պահեստային սպաների պատրաստության ուսումնական պլանների և ծրագրերի կառուցվածքն ու բովանդակությունը,
- մշակել առանձնահատուկ ժամանակաշրջանի համար փաստաթղթեր,
- ղեկավարել ամբիոնի ուսումնական, դաստիարակչական, մեթոդական, գիտական, գիտահետազոտական աշխատանքները, սպաների և ենթասպաների հրամանատարական պատրաստությունը, դասախոսների որակավորման բարձրացումը,
- ղեկավարել դասախոսների միջև ուսումնական ծանրաբեռնվածության բաշխումը` նկատի առնելով նրանց կողմից կատարվող գիտական և մեթոդական աշխատանքը,
- կազմակերպել և իրականացնել ուսումնամեթոդական կապը բուհի ֆակուլտետների և ամբիոնների միջև հատուկ առարկանների ուսումնասիրման ուսումնական ծրագրերի համաձայնության նպատակով,
- կազմակերպել ու անց կացնել քաղաքացիների հետ ուսումնական պարապմունքները, իսկ ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի հետ` հրամանատարական, հրահանգամեթոդական ու ցուցադրական պարապմունքներ: Վերահսկել դասախոսների կողմից անցկացվող պարապմունքներ որակը,
- մշտապես կատարելագործել ուսումնական գործընթացը և ներդնել քաղաքացիների և ամբիոնի անձնակազմի ուսուցման և դաստիարակության արդյունավետ մեթոդները,
- իմանալ յուրաքանչյուր սպայի ու ենթասպայի գործնական բարոյահոգեբանական որակները: Մշտապես անցկացնել զինծառայողների հետ աշխատանք` զինվորական դաստիարակության և պրոֆեսիոնալ պատրաստության կատարելագործման համար,
- ամբիոնի կոլեկտիվում սահմանել հրապարակայնություն, սոցիալական արդարություն, փոխվստահություն զինծառայողների միջև: Ցուցաբերել անհաշտվողականություն թերությունների, անտարբերության և պասիվության հանդեպ,
- զինվորական ծառայություն անցնող պահեստային սպաներից ընտրել թեկնածուներ պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնների, ինչպես նաև օժանդակ անձնակազմի համար,
- կազմակերպել աշխատանք ամբիոնի սպաների և ենթասպաների ատեստավորման համար,
- համալսարանի ռեկտորի հաստատմանը ներկայացնել զինծառայողների և ամբիոնի օժանդակ անձնակազմի արձակուրդների գրաֆիկը,
- ղեկավարել քաղաքացիների ընտրությունը և ԼՂՀ պաշտպանության նախարարության անունից կնքել պայմանագրեր ռազմական կրթության համար,
- մշակել ու համալսարանի ռեկտորի հաստատմանը ներկայացնել օրվա կարգացուցակ և ռազմական ամբիոնի ծառայողական ժամանակի աշխատակարգը: Պահանջել նրանց կատարումը, սահմանել անձնակազմի հագուստի ձևը` նկատի առնելով կատարվող խնդիրներն ու դասացուցակը,
- վերահսկել ճիշտ պահպանումը, հաշվառումը, տնտեսումները, սպասարկումը,
- սպառազինության, զինվորական տեխնիկայի, ավտոմոբիլային փոխադրամիջոցների, ռազմաուսումնական պիտույքների, ուսումնական ձեռնարկների ու գրականության,
- անցկացնել նպատակաուղղված աշխատանք ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազայի ստեղծման, զարգացման և կատարելագործման համար,
- ուսումնագիտական, գիտահոտազոտական, ռացիոնալիզատորական աշխատանքը ուղղել ուսումնական պրոցեսի կատարելագործման խնդիրների լուծմանը, ուսումնական ձեռնարկներ ստեղծելուն, ուսումնավարժողական և տեխնիկական միջոցներին և ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազայի այլ տարրերին,
- ղեկավարել ռազմական ամբիոնում պլանավորվող, մեթոդական, հաշվառքային և այլ պաշտոնական փաստաթղթերի վերամշակումը և ներկայացնել բուհի ռեկտորի հաստատմանը,
- վերահսկել անվտանգության պահանջների կատարումը սպառազինության, տեխնիկայի և զինամթերքների հետ աշխատանքի ժամանակ, ինչպես նաև դասընթացի, հրաձգության և արտադրության աշխատանքների անցկացման ժամանակ,
- հետևել ռազմական ամբիոնի շենքերի ու կառույցների պահպանմանն ու ճիշտ շահագործմանը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանության վիճակին,
- ձեռնարկել միջոցներ շրջակա միջավայրի պահպանման համար,
- զբաղվել ռազմական ամբիոնի տեխնիկական, նյութական, բժշկական, կենցաղային և ֆինանսական ապահովմամբ,
- անհատապես և ռազմական ամբիոնի պաշտոնական անձանց ու ստուգող հանձնաժողովի հետ անցկացնել ռազմաուսումնական պիտույքների և այլ նյութական արժեքների պլանային և արտապլանային ստուգումներ: Պետությանը հասցրած նյութական վնաս հայտնաբերելու դեպքում նշանակել վարչական ստուգում և ժամանակին ընդունել որոշում մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու վերաբերյալ,
- ռազմական ամբիոնում ապահովել պետական և ռազմական գաղտնիքի պահպանումը,
- հրամաններ հրատարակել քաղաքացիների ռազմական կրթության արդյունքների վերաբերյալ, ամբիոնի անձնակազմի միջև պարտականությունների բաշխման վերաբերյալ, պատրաստել և համալսարանի ռեկտորին ներկայացնել հրամանների նախագծեր ընդունման, ազատման և ռազմական ուսումնառությունից քաղաքացիների հեռացման մասին:
74. Ուսումնական, մեթոդական, գիտական աշխատանքի և ռազմական ամբիոնի այլ գործնական ուղղությունների անմիջական ղեկավարումը իրականացնում են ռազմական ամբիոնի պետի տեղակալները համապատասխան ֆունկցիոնալ պարտականություններին` մշակված ռազմական ամբիոնի պետի և հաստատված բուհի ռեկտորի կողմից:
75. Ռազմական ամբիոնի ցիկլի պետը` ավագ դասախոսը, պատասխանատու է.
- բարոյահոգեբանական վիճակի և անձնակազմի կարգապահության համար,
- քաղաքացիների ռազմական ուսման որակի և ցիկլում նրանց հետ դաստիարակչական աշխատանքի անցկացման համար,
- ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման և անցկացման համար,
- ցիկլում ուսումնանյութական բազայի կատարելագործման համար,
- ցիկլին կցված սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմաուսումնական գույքի վիճակի, պահպանման ու հաշվառման համար: Նա ենթարկվում է ռազմական ամբիոնի պետին և նրա տեղակալներին և համարվում է անմիջական պետ դասախոսների և ցիկլի օժանդակ անձնակազմի համար ու ուղիղ պետ ցիկլում սովորող քաղաքացիների համար:
- Ցիկլի պետը` ավագ դասախոսը, պարտավոր է.
- ղեկավարել ուսումնական, մեթոդական, գիտական, ռացիոնալիզատորական և գյուտարարական աշխատանքը քաղաքացիների և դասախոսների հետ անց կացնել հրամանատարական, հրահանգամեթոդական և ցուցադրական դասեր: Քննարկել և հաստատել ցիկլում մշակված ուսումնամեթոդական փաստաթղթերը:
- Կազմակերպել ստուգարքների ու քննությունների ընդունում քաղաքացիներից և անձնապես մասնակցել այդ աշխատանքին,
- իմանալ դասախոսական ու օժանդակ անձնակազմի գործնական և բարոյահոգեբանական որակները, մշտապես անց կացնել աշխատանք զինվորական և աշխատանքային դաստիարակության, մասնագիտական պատրաստության մակարդակի կատարելագործման նպատակով,
- մասնակցել քաղաքացիների ռազմական կրթության պլանավորմանը և ապահովել նրանց հետ բարձր գիտական ու մեթոդական մակարդակով դասերի անցկացումը, վերահսկել դասախոսների կողմից անցկացվող ուսումնական աշխատանքը:
- ղեկավարել ցիկլի աշխատանքը ուսումնական լսարանների սարքավորման համար և ուսումնական ու դիտողական ձեռնարկների կատարելագործման համար, ամփոփել և ուսումնական պրոցեսում ներդնել ուսման ու քաղաքացիների դաստիարակության առաջավոր փորձը,
- կազմակերպել սպառազինության, ռազմական տեխնիկայի և ուսումնառազմական գույքի հաշվառումը, պահպանումը, խնայումը, սպասարկումն ու ճիշտ օգտագործումը,
վերահսկել գաղտնիության ռեժիմը ու անվտանգության պահանջների կատարումը սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքների հետ աշխատանքի ժամանակ, ինչպես նաև դասընթացի, հրաձգության և արտադրության աշխատանքների անցկացման ժամանակ:
76. Ավագ դասախոսը (դասախոսը) պատասխանատու է քաղաքացիների հետ ռազմական ուսումնական դասերի անցկացման որակի, ռազմական դաստիարակության ու ուսումնական խմբերի կարգապահության վիճակի համար: Նա ենթարկվում է ռազմական ամբիոնի պետին և նրա տեղակալներին` ցիկլի պետին` ավագ դասախոսին:
Ավագ դասախոսը պարտավոր է.
- բարձր գիտական և մեթոդական մակարդակի վրա քաղաքացիների հետ անցկացնել պարապմունքներ: Հասնել նրանց կողմից ուսումնական ծրագրերի ընկալմանը, հաստատուն պրակտիկ ու հրամանատարական հմտություններով քաղաքացիների պատրաստմանը,
- պարբերաբար բարձրացնել սեփական մասնագիտական գիտելիքների մակարդակը, կատարելագործել վարպետությունը,
- մասնակցել ուսումնական պրոցեսի պլանավորմանը, մշակել ուսումնամեթոդական փաստաթղթեր, ուսումնական և դիտողական ձեռնարկներ, ժամանակին կատարել ուսումնամեթոդական աշխատանքի խնդիրները,
- մասնակցել ուսումնագիտական, գիտահետազոտական, ռացիոնալիզատորական ու գյուտարարական աշխատանքին և այլ միջոցառումներին, որոնք անց են կացվում ռազմական ամբիոնի և համալսարանի կողմից,
- իմանալ ուսումնական խմբերին կցված յուրաքանչյուր քաղաքացու անհատական որակներն ու ընդունակությունները, նրանց նկատմամբ ներկայացնել բարձր խստապահանջություն: Նրանց մեջ ձևավորել անհրաժեշտ ռազմապրոֆեսիոնալ որակներ,
- ստուգել քաղաքացիների կողմից ուսումնական պարապմունքների անցկացումը, գործնական ու հաշվագրաֆիկային աշխատանքների կատարումը: Հասնել նրանց ժամանակին ու որակով կատարմանը,
- ապահովել պարապմունքները անհրաժեշտ ուսումնական գրականությամբ և դիտողական ձեռնարկներով, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով ու սարքերով: Մշտապես անցկացնել աշխատանք ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազայի կատարելագործման համար,
- կազմել պարապմունքների հաշվառման մատյան, ինչպես նաև քաղաքացիների անձնական քարտեր, նրանց հիման վրա կազմել ատեստավորման թղթեր (բնութագրություն),
- ուսումնասիրել և ուսումնադաստիարակչական աշխատանքում օգտագործել զորքերի մարտական պատրաստության և համալսարանի ռազմական ամբիոնի առաջավոր փորձը,
- վերահսկել անվտանգության պահանջների կատարումը քաղաքացիների հետ պարապմունքների անցկացման և սպառազինության ու ռազմագիտական տեխնիկայի հետ աշխատելու ժամանակ,
- կազմակերպել ու անց կացնել քաղաքացիներից ստուգարքներ ու քննություններ: Բացի դրանից, ավագ դասախոսը պարտավոր է.
- ղեկավարել դասախոսների պատրաստությունը պարապմունքներին և ցույց տալ նրանց մեթոդական օգնություն, նաև վերահսկել դասախոսների կողմից քաղաքացիների հետ անցկացվող պարապմունքների որակը,
- անձնապես մշակել պրակտիկ աշխատանքներն ու խնդիրները ստուգողական աշխատանքների համար, որոնք կատարվում են քաղաքացիների կողմից ուսումնական ծրագրերին համապատասխան:
77. Ռազմական ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը իրավունք ունի ընտրել և ընտրվել համալսարանի (ֆակուլտետի) գիտխորհրդի կազմի մեջ, մասնակցել ուսումնական, գիտական ու դաստիարակչական աշխատանքի կարևորագույն խնդիրների քննարկմանը համալսարանի (ֆակուլտետի) գիտխորհուրրդներում, սահմանել քաղաքացիների ռազմական կրթության մեթոդներն ու միջոցները, որոնք առավել ամբողջական են համապատասխանում բուհի առանձնահատկություններին ու ապահովում են ուսումնական պրոցեսի բարձր որակը: Օգտվել համալսարանի լաբորատորիաներից, լսարաններից, առանձնասենյակներից, ընթերցասրահից, գրադարանից, ինչպես նաև հաշվողական կենտրոնի, ուսումնական ու գիտական հիմնարկների ծառայություններից, խրախուսել քաղաքացիներին և տալ կարգապահական տույժեր:
78. Ուսումնական ծանրաբեռնվածությունը պրոֆեսորադասախոսական կազմի համար սահմանվում է ռազմական ամբիոնի պետի կողմից` կախված որակավորման պահանջից, և չի կարող գերազանցել տարեկան 900-ժամից:
79. Ինժեներական, տեխնիկական ու օժանդակ անձնակազմի ֆունկցիոնալ պարտականությունների սահմանումը, նաև ուսումնական տեխնիկայի ու վարժողական սարքավորումների բաժանմունքի անձնակազմի պարտականությունների սահմանումը իրականացվում է ուսումնական մասի պետի ռազմական ամբիոնի պետի տեղակալի և հաստատվում է ռազմական ամբիոնի պետի կողմից:
X. Ռազմական ամբիոնի ներքին ծառայությունը և կարգ ու կանոնը
80. Ներքին ծառայությունը և ներքին կարգ ու կանոնը կազմակերպվում է ըստ Զինվորական Ուժերի ներքին ծառայության կանոնադրության պահանջների` նկատի առնելով ռազմական ամբիոնի տեղաբաշխման առանձնահատկություններն ու ուսումնական պրոցեսի կազմակերպումը:
Օրվա կարգացուցակը, ռազմական ամբիոնի ծառայողական ժամանակի աշխատակարգը մշակում է ռազմական ամբիոնի պետը և հաստատում է համալսարանի ռեկտորը:
81. Ռազմական ամբիոնում ներքին կարգ ու կանոնը պահպանելու համար նշանակվում է ռազմական ամբիոնի հերթապահ (սպաների թվից), ամբիոնի օրապահ և ուսումնական դասակի հերթապահ (քաղաքացիների թվից), հավաքակայանի հերթապահ (ամբիոնի ուսումնաօժանդակ անձնակազմի թվից): Ներքին հերթապահը իր պարտականությունները կատարելիս ղեկավարվում է Զինված Ուժերի ներքին ծառայության կանոնադրության և ամբիոնի պետի կողմից հաստատված հրահանգով: Ռազմական ամբիոնի և հավաքակայանի հերթապահները կախված տեղաբաշխման պայմաններից, պահպանման կազմակերպումից ու ամբիոնի անձնակազմի քանակից կարող են նշանակվել մեկ օրով կամ ռազմական ամբիոնի հրամանով նշված ժամկետով:
XI. Ռազմական ամբիոնի գործունեության վերահսկումն ու ղեկավարումը
82. Քաղաքացիներին պահեստի սպաների պատրաստման ծրագրերով ուսուցման ղեկավարումը իրականացվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ կրթության ու գիտության նախարարության կողմից:
83. Ուսուցման պրոցեսի կազմակերպումը և վերահսկումը ռազմական ամբիոնում իրականացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության հանձնաժողովները` ըստ համապատասխան պլանի, որը հաստատված է ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից և համաձայնեցված ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հետ: Հանձնաժողովների կազմի մեջ կարող են մտնել ԼՂՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ:
XII. Պահեստի սպաների պատրաստման ծրագրերով քաղաքացիների ուսուցման ֆինանսավորումը
84. Հատկացումների ֆինանսական պլանավորումը` պահեստի սպաների պատրաստման ծրագրերով քաղաքացիներին կրթություն տալու համար, իրականացվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից: Ռազմական ամբիոնի զինծառայողների դրամական վարձատրությունների վճարումը իրականացվում է Արցախի պետական համալսարանի կողմից, այդ նպատակով պետական բյուջեով նախատեսված ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից սահմանված չափերով ու կարգով ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով:
Ռազմական ամբիոնի զինծառայողների, նրանց ընտանիքների ու անձնական գույքի տեղափոխման հետ կապված ծախսերի փոխհատուցումը իրականացվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված կարգով:
85. ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրականացնում է պահեստի սպաների պատրաստման ծրագրերով քաղաքացիների ուսման ծախսերի հաշվառումը ու վերահսկումը ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան:
XIII. Վարչակարգային և գաղտնիության կարգի ու գաղտնի գործավարության վարումը
86. Ռազմական ամբիոնում գաղտնի գործավարությունը կազմակերպվում ու իրականացվում է ըստ «Պետական գաղտնիքի մասին» ԼՂՀ օրենքի և այլ իրավական նորմատիվ ակտերի: Գաղտնիության պահպանման պատասխանատվությունը ընկնում է համալսարանի ռեկտորի և ռազմական ամբիոնի պետի վրա:
87. Ռազմական ամբիոնում գաղտնի գործավարության և գաղտնի նյութերի պահպանման համար համալսարանի ռեկտորի հրամանով նշանակվում է անձ` համալսարանի գաղտնի բաժնից, որի վրա դրվում է պատասխանատվություն` գաղտնի նյութերի պահպանման, հաշվառման և ....... համար:
Նշված անձը ենթարկվում է ռազմական ամբիոնի պետին, իսկ գաղտնի գործավարության կարգով նա ենթարկվում է համալսարանի գաղտնի բաժնի պետին:
XIV. Ծառայողական նամակագրություն և հաշվետվություն
88. Իր լիազորության շրջանակներում ռազմական ամբիոնի պետին տրվում է իրավունք ծառայողական փաստաթղթերի ստորագրության համար, այդ դեպքում ծառայողական փաստաթղթերը ձևակերպվում են համալսարանի բլանկների վրա:
Ռազմական ամբիոնի պետը իրականացնում է նամակագրություն ԼՂՀ պաշտպանության, ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հետ` քաղաքացիների ուսման և ռազմական ամբիոնի ծառայողների ծառայության անցկացման հարցերի վերաբերյալ:
89. Ռազմական ամբիոնի գործունեության հաշվետվությունը իրականացվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված կարգով:
Պաշտոնական օգտագործման համար
Կցում N 3
| |
ԼՂՀ պաշտպանության և ԼՂՀ կրթության և
գիտության նախարարների հրամանին
2001թ. N_________________ |
Ռազմական ամբիոնում պահեստի սպաների պատրաստման ծրագրով ռազմական ուսուցման պայմանագրի ձևը
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Սպաների պատրաստման ծրագրով ռազմական ուսուցման մասին
պահեստի___________________________________________________________________________
(ռազմա-հաշվառքային մասնագիտության անվանումը)
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ի դեմս ռազմական ամբիոնի (ռազմական ուսուցման ֆակուլտետի) պետի
____________________________________________
(բուհի անվանումը)
_________________________________________________________________
(զինվորական կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը)
ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն ի դեմս
ռեկտորի___________________________________________________________________________
(բուհի անվանումը)
__________________________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
Առկա բաժնի ուսանողը________________________________________________________________
(բուհի անվանումը)
_____________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
կնքել են սույն պայմանագիրը ներքոհիշյալի մասին
1. ԼՂՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է.
ԼՂՀ օրենսգրքի պահանջներին և իրավական նորմատիվ մյուս ակտերին համաձայն անց կացնել ռազմական ուսուցումը, կազմակերպել և իրականացնել ուսումնական հավաքներ (ստաժավորումներ) զինվորական մասում` ռազմական ուսուցման ծրագրով,
ուսումնական ընթացքը ապահովել անհրաժեշտ զենքով, ռազմական տեխնիկայով և ռազմաուսումնական գույքով,
միջոցներ ձեռնարկել ռազմական ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման համար,
ռազմական ամբիոնում պահեստի սպաների պատրաստման ծրագրով ուսուցումը եզրափակելուց, ռազմական ուսուցման առարկաների գծով քննությունները հաջող հանձնելուց, բուհն ավարտելուց անմիջապես ընդունել պահեստ, ընդունված կարգով շնորհելով ռազմական սպայական կոչում:
2. ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է.
քաղաքացիների կրթության և ռազմական ուսուցման հարցերին համապատասխան ռազմական ուսուցումը կազմակերպել ԼՂՀ օրենսգրքի պահանջներին և իրավական նորմատիվ մյուս ակտերին համաձայն, ինչպես նաև հաստատված ծրագրերով և ռազմա-հաշվառքային մասնագիտությունների ցուցակով,
որոշել ռազմական ուսուցման անցկացման կարգը կրթական-մասնագիտական ծրագրերի ուսումնական պլաններում,
կատարելագործել բուհի ուսումնանյութական բազան քաղաքացիների ռազմական ուսուցման համար:
3. ԼՂՀ «Զինվորական պարտքի և զինվորական ծառայության մասին» օրենքին, ԱրՊՀ ռազմական ամբիոնի կանոնակարգին ծանոթացած և առողջական վիճակով զինվորական ծառայության համար պիտանի ուսանողը կամավոր պարտավորվում է.
ա) պահեստի սպաների ընդունված ծրագրով ռազմական ամբիոնում ստանալ ռազմական
կրթություն_________________________________________________________________________
(բուհի անվանումը)
բ) ռազմական ուսուցման ժամանակաշրջանում բարեխղճորեն կատարել պարտականությունները
գ) ավարտելուց______________________________________________________________________
(բուհի անվանումը)
և սպայի զինվորական աստիճան ստանալուց, Զինված ուժերի պահեստ ընդունվելուց հետո միաժամանակ ԼՂՀ նախագահի Հրամանագրին համապատասխան ռազմակոչի դեպքում զինվորական ծառայության անցնել սպայի պաշտոնով` 24 ամսվա ընթացքում:
4. Սույն պայմանագիրը ուժի մեջ է ռազմական ամբիոնում____________________________
(անուն, ազգանուն)
հաշվառելու հրամանը_____________ _____________________ռեկտորի ստորագրելուց անմիջապես հետո (բուհի անվանումը)
5.____________________________________________հետ սույն պայմանագիրը կարող է լուծարվել
(անուն, հայրանուն, ազգանուն)
եթե ուսանողը ռազմական ուսումնառությունից հեռացվի անկարգապահության, անառաջադիմության կամ առողջական վիճակի պատճառով:
6. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակով, դրանից մեկը պահպանվում է ռազմական ամբիոնի ուսումնական մասում և կցվում է ուսանողի անձնական գործին` այն ձևակերպելիս, իսկ երկրորդ օրինակը տրվում է պայմանագիր կնքած ուսանողին:
7. Պայմանագրի լրացուցիչ պայմանները___________________________________________________
__________________________________________________________________________________
|
Ուսանող___________________________
(անձնական ստորագրությունը) |
Ռազմական ամբիոնի պետ __________________________________ |
|
______________________________________(անուն, հայրանուն, ազգանուն) |
___________________________________________________
(բուհի անվանումը, ռազմական կոչումը, անձնական ստորագրությունը, անուն, հայրանուն, ազգանուն) |
Ռեկտոր
________________________________________________
(բուհի անվանումը)
________________________________________________
(անձնական ստորագրությունը, անուն, հայրանուն, ազգանուն)
8. Պայմանագրի լուծարման պատճառները
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
Ծանուցում: Ստորագրությունը հաստատվում է ԱրՊՀ դրոշմակնիքով կնիքով:
|
Կցում N 1
ԱրՊՀ ռազմական ամբիոնի
ԼՂՀ կառավարության N որոշմամբ հաստատված կանոնադրության թիվ 24 հոդվածի |
Ձև
Հայտ
200…թ. զորամասերում ուսանողների ուսումնական հավաքների (ստաժավորումների) անցկացման
|
Մասնագիտության անվանումը |
ՌՀՄ N___ |
Ուսանողների թիվը |
Հավաքների (ստաժավորումների անցկացման ժամկետները) |
Ուսանողների հետ հավաքների (ստաժավորումների) ուղարկված դասախոսների թիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
Ընդամենը` Ռեկտոր_____________________
(ստորագրություն)
Ռազմական ամբիոնի պետ ____________________________
(ստորագրություն)
|
«Հաստատում եմ»
_________________________
(պաշտոնը) |
Գաղտնի
(լրացնելու համար) |
|
_________________________
(ռազմական կոչումը, ստորագրությունը ազգանունը) «_____»_____________________200 __________թ.
|
Կցում N 2
ԱրՊՀ ռազմական ամբիոնի
ԼՂՀ կառավարության N_ որոշմամբ հաստատված կանոնադրության
թիվ 24 հոդվածի |
Ձև
Պլան
200 թ. զորամասերում ուսանողների հավաքների (ստաժավորումների) անցկացման
_____________________________________________________________________________________
(զինմասը)
200 թ.____________________________
|
ԶՈՒ տեսակների ծածկագրերը |
Զորատեսակների, ծածկագրային անվանումը |
Ուսումնական հիմնարկությունը, որից զորակոչվում են |
Հավաքների անցկացման տեղը (զորամասը) |
Հավաքների տեսակը |
ՌՀՄ անվանումը և անվանման ծածկագիրը |
Ուսանողների թիվը |
Հավաքների (ստաժավորումների) անցկացման ժամկետները |
Ուսանողների հետ ուղարկված դասախոսների թիվը |
Կուրսի N____ |
| |
|
|
|
|
|
|
Սկիզբը |
Վերջը |
Տևողությունը |
|
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|