ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«12» ապրիլի 2011թ. |
N 190-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22-րդ ենթակետով.
«22) 2011 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ միանվագ դրամական օգնության չափերը՝ համաձայն թիվ 22 հավելվածի,»,
2) որոշումը լրացնել նոր` թիվ 22 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ.
1) սույն որոշման 1-ին կետը գործում է մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը,
2) սույն կետի 1-ին ենթակետի գործողության ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N133-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի գործողությունը կասեցվում է:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«12» ապրիլի 2011թ.
N 190-Ն որոշման |
| |
«Հավելված 22
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՉԱՓԵՐ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
1. 2011 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.
|
1) հաշմանդամ զինծառայողներին՝ |
10000 դրամ, |
|
2) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ |
16000 դրամ, |
|
3) ՀՄՊ (1941-1945թթ) մարտական գործողությունների մասնակիցներին` |
50000 դրամ, |
|
4) ՀՄՊ հաշմանդամներին հավասարեցված անձանց՝ |
25000 դրամ, |
|
5) ՀՄՊ մասնակիցներին հավասարեցված անձանց՝ |
25000 դրամ, |
|
6) ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամներին՝ |
50000 դրամ |
|
7) այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ |
11000 դրամ, |
|
8) ԽՍՀՄ մեդալակիրներին՝ |
11000 դրամ: |
2. Սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված ընտանիքների այն անդամները, որոնք ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով:»
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |