ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի
սեպտեմբերի 17-ին
«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 441-րդ հոդվածով՝
|
«Հոդված 441. |
Օտարերկրյա անձանց իրավունքները |
Օտարերկրյա պետությունների քաղաքացիները կամ ռեզիդենտները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին կամ ռեզիդենտներին հավասար:»:
Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Սույն օրենքի դրույթները, ներառյալ՝ պահպանության ողջ ժամկետը, կիրառվում են նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գոյություն ունեցող հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այն օբյեկտների նկատմամբ, որոնք ստեղծվել, պատրաստվել, հասարակությանը մատչելի են դարձվել, կատարվել, բացահայտվել կամ հեռարձակվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս, պայմանով, որ ծագման երկրի օրենսդրությամբ դրանց նկատմամբ վերապահված իրավունքների գործողության ժամկետը չի լրացել (անկախ նախկին ձևականություններից), և այդ երկիրը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բնագավառի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ միջազգային պայմանագրի կողմ է, եթե միջազգային պայմանագրով կամ այդ երկրի օրենսդրությամբ նույնպիսի պահպանություն ընձեռվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված, պատրաստված, հասարակությանը մատչելի դարձված, կատարված, բացահայտված կամ հեռարձակված հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտներին:»:
Հոդված 3. Սույն օրենք ուժի մեջ է մտնում հրապարակաման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
11 հոկտեմբերի 2003թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-61 |
|