Համարը 
N 427-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.07.09/11(173)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.06.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի
N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«22» հունիսի 2011թ.

N 427-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» N 162-Ա որոշման 1-ին կետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 385-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «տնտեսական զարգացման նախարար» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ» բառերով,

2) «կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ» բառերը փոխարինել «արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ» բառերով,

3) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ» բառերը հանել,

4) որոշմամբ հաստատված հավելվածում «տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն» բառերով,

5) որոշմամբ հաստատված հավելվածում «նախարարություն» բառը, իր բոլոր հոլովաձևերով, փոխարինել «վարչություն» բառով` համապատասխան հոլովաձևերով,

6) որոշմամբ հաստատված հավելվածի 39-րդ կետի «նախարարը» բառը փոխարինել «վարչության պետը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ