ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի
սեպտեմբերի 17-ին
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աշխատանքի վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության հարաբերությունների վրա:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝
«զ) ոչ գործատուի մեղքով առաջացած պարապուրդի վճարման առանձնահատկությունները:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի՝
ա) 1-ին պարբերությունում «աշխատավարձը» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և» բառերը:
բ) 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ: Աշխատավարձը այլ վայրում կարող է վճարվել միայն աշխատողի գրավոր համաձայնությամբ:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող հումքի և նյութերի վերամշակման աշխատանքներ (ծառայություններ) իրականացնող գործատուների մոտ պարապուրդի (ոչ գործատուի մեղքով) վճարումը կարգավորվում է աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
11 հոկտեմբերի 2003թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-63 |
|