ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«20» հուլիսի 2011թ. |
N 496-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի
N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 133-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 30-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 10-րդ տողը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
|
10. |
տպագիր կամ էլեկտրոնային հրատարակումներ, զանգվածային լրատվության միջոցների ծառայություններ |
2) 40-րդ տողից հետո լրացնել նոր 41-րդ, 42-րդ տողեր` հետևյալ բովանդակությամբ.
|
41. |
մշակութային արժեքներ հանդիսացող թանգարանային, հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական ու գիտական նշանակության առարկաներ և ստեղծագործություններ, արվեստի եզակի ստեղծագործություններ, ինչպես նաև մշակույթի բնագավառի կատարողների ներկայացումներ և կատարումներ |
|
42. |
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների գիտավերականգնողական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հուլիսի 11-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |