| Համարը |
N 516-Ն |
Տեսակը |
Հիմնական |
| Տիպը |
Որոշում |
Կարգավիճակը |
Գործում է |
| Սկզբնաղբյուրը |
ԼՂՀՊՏ 2011.08.10/13(175) |
Ընդունման վայրը |
Ստեփանակերտ |
| Ընդունող մարմինը |
ԼՂՀ կառավարություն |
Ընդունման ամսաթիվը |
26.07.2011 |
| Ստորագրող մարմինը |
ԼՂՀ Վարչապետ |
Ստորագրման ամսաթիվը |
26.07.2011 |
| Վավերացնող մարմինը |
|
Վավերացման ամսաթիվը |
|
| Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
11.08.2011 |
Ուժը կորցնելու ամսաթիվը |
|
|
|
Կապեր այլ փաստաթղթերի հետ
|
Փոփոխողներ և ինկորպորացիաներ
Կատարել է փոփոխություններ հետևյալ փաստաթղթերում` |
Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան` |
|
|
Ենթարկվել է փոփոխության հետևյալ փաստաթղթերի կողմից` |
Յուրաքանչյուր փոփոխությանը համապատասխանող ինկորպորացիան` |
|
| | |
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 167 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
|
| |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հուլիսի 2011թ. |
N 516-Ն |
ք. Ստեփանակերտ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 167 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 167 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«26» հուլիսի 2011թ. N 516-Ն որոշման |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են ոստիկանության ծառայողին, ինչպես նաև ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիներին (այսուհետ` ծառայող) ներկայացվող մասնագիտական (N 1 աղյուսակ), ֆիզիկական պատրաստվածության (N 2 աղյուսակ) և առողջական վիճակի հետ կապված պահանջները:
2. Ծառայողի մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածությունը և նրա առողջական վիճակն օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունն է:
3. Ծառայողի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության նպատակն ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան ֆիզիկական և բարոյակամային որակների ձևավորումն է:
4. Ոստիկանությունում միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության մասին պետական նմուշի դիպլոմի առկայության դեպքում:
5. Ծառայողը կարող է փոխադրվել այլ պաշտոնի (բացառությամբ N 1 աղյուսակի 1-3-րդ կետերում նշված ծառայությունների (պաշտոնների)` N 1 աղյուսակում տվյալ ծառայության համար նշված մասնագիտությունը կամ այդ մասնագիտությանը համապատասխանող մասնագիտական ուղղվածության մասնագիտություն ունենալու դեպքում:
Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից` N 1 աղյուսակի 4-17-րդ, 20-23-րդ և 25-29-րդ կետերում նշված մասնագիտություններն ունեցող ծառայողները կարող են տեղափոխվել այլ մասնագիտական պահանջ ունեցող պաշտոնի, իսկ բացառիկ դեպքերում` նաև օպերատիվ ծառայություն` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդությամբ:
6. Ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
|
NN ը/կ |
Ծառայության բնույթը (պաշտոնը) |
Մասնագիտությունը |
|
1. |
Քննչական |
իրավագիտություն |
|
2. |
Հետաքննության գծով միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնողներ |
իրավագիտություն |
|
3. |
Ներքին անվտանգության ծառայություն |
իրավագիտություն |
|
4. |
Օպերատիվ |
իրավագիտություն, հոգեբանություն |
|
5. |
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի |
իրավագիտություն, նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, կենսաբանական սինթետիկ ակտիվ նյութերի քիմիական տեխնոլոգիա, դեղագործություն |
|
6. |
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի |
կիրառական մաթեմատիկա, ֆիզիկա, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, իրավագիտություն |
|
7. |
Ֆինանսական և տնտեսական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի |
տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, առևտուր (կոմերցիա), արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, իրավագիտություն |
|
8. |
Օպերատիվ-տեխնիկական |
իրավագիտություն, օտար լեզուներ և թարգմանչական գործ, մանկավարժություն և հոգեբանություն, կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդիչ սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային համակարգեր, օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա, բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր, քիմիա, ֆիզիկա, տնտեսագիտություն, մեքենաշինության տեխնոլոգիա, բժշկական կիբեռնետիկա |
|
9. |
Հատուկ նշանակության |
ֆիզիկական կուլտուրա և սպորտ, իրավագիտություն |
|
10. |
Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի |
իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն |
|
11. |
Շտաբ |
իրավագիտություն, համազորային հրամանատարական, տնտեսագիտություն, քաղաքագիտություն |
|
12. |
Կազմվերլուծական, վերլուծական |
իրավագիտություն, վիճակագրություն, սոցիոլոգիա |
|
13. |
Միջազգային համագործակցության |
իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, միջազգային իրավունք, օտար լեզուներ, թարգմանչական գործ |
|
14. |
Հերթապահ ծառայություն |
իրավագիտություն, ռադիոտեխնիկա, համազորային հրամանատարական |
|
15. |
Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների |
իրավագիտություն, համազորային հրամանատարական, հոգեբանություն, կառավարում |
|
16. |
Ֆիզպատրաստականություն |
ֆիզիկական կուլտուրա և սպորտ |
|
17. |
Իրավական |
իրավագիտություն |
|
18. |
Ֆինանսական |
տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, առևտուր (կոմերցիա), շուկայաբանություն (մարքեթինգ), քաղաքային շինա-րարություն և տնտեսություն, համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում (սերտիֆիկացում), իրավագիտություն |
|
19. |
Տնտեսական |
տնտեսագիտություն, ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, շուկայաբանություն (մարքեթինգ), առևտուր (կոմերցիա), քաղաքային շինարարություն և տնտեսություն, իրավագիտություն |
|
20. |
Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող |
կիրառական մաթեմատիկա, կիբեռնետիկա, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, կառավարումը և տեղեկա-տվությունը տեխնիկական համակարգերում, իրավագիտություն |
|
21. |
Փորձաքրեագիտական |
իրավագիտություն, քրեագիտություն, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում, մեքենաների դինամիկա և ամրություն, օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա, անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա, կենսաբանական սինթետիկ ակտիվ նյութերի քիմիական տեխնոլոգիա, դեղագործություն, գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն (փորձագիտություն), հասարակական սննդամթերքի տեխնոլոգիա, համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում (սերտիֆիկացում) |
|
22. |
Կապ |
ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային համակարգեր, օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա, բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, ռադիոկապ, ռադիոհաղորդում և հեռուստատեսություն, կապի միջոցներ` շարժական օբյեկտներով, էլեկտրամեխանիկա, էլեկտրական և էլեկտրոնային սարքեր, էլեկտրամեկուսիչային, մալուխային և խտարարման (կոնդենսատորային) տեխնիկա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում և տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, էլեկտրատեխնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, կապի ցանցեր և կոմուտացիայի համակարգեր |
|
23. |
Լրատվական |
իրավագիտություն, հեռուստալրագրություն, բանասիրություն, ռեժիսուրա, կինոօպերատորություն |
|
24. |
Հասարակական կարգի ապահովման (պրոֆիլակտիկա) |
իրավագիտություն, համազորային հրամանատարական, մանկավարժություն, ռադիոտեխնիկա, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, տրանսպորտային տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական սպասարկում և շահագործում, գյուղատնտեսության մեքենայացում, փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, աշխարհագրություն, երկրաբանություն, բնապահպանություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, ճարտարապետություն, բանասիրություն, միջազգային հարաբերություններ |
|
25. |
Անձնագրային |
իրավագիտություն |
|
26. |
Վիզաների |
իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ և թարգմանչական գործ |
|
27. |
Ճանապարհային ոստիկանություն |
իրավագիտություն, գյուղատնտեսության մեքենայացում, փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում, ավտոմոբիլային ճանապարհների շինարարություն, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, մեխանիկա, մեքենաների դինամիկա և ամրություն, տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում |
|
28. |
Քարտուղարության |
գործավարության կազմակերպում, գրադարանավարություն և մատենագիտություն, իրավագիտություն |
|
29. |
Բժշկական |
բուժական գործ, բժշկականխարգելման գործ, ստոմատոլոգիա, դեղագործություն |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ԲԺՇԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
|
NN NN ը/կ |
Վարժության անվանումը |
Գնահա- տականը |
Բժշկատարիքային խմբերը |
|
1-ին խումբ (24 տարեկան և ցածր) |
2-րդ խումբ (25-29 տարեկան) |
3-րդ խումբ (30-34 տարեկան) |
4-րդ խումբ (35-39 տարեկան) |
5-րդ խումբ (40-44 տարեկան) |
6-րդ խումբ (45-49 տարեկան) |
7-րդ խումբ (50 տարեկան և բարձր) |
|
1. |
Ձգումներ` պտտաձողի վրա (անգամ) |
բավ. |
7 |
6 |
5 |
4 |
- |
- |
50 տարեկանները և բարձր տարիք ունեցողները նորմատիվներ չեն հանձնում |
|
լավ |
11 |
10 |
9 |
7 |
- |
- |
|
գեր. |
15 |
14 |
13 |
10 |
- |
- |
|
Սեղմումներ` հենում`պառկած (անգամ) |
բավ. |
- |
- |
- |
- |
16 |
14 |
|
լավ |
- |
- |
- |
- |
20 |
18 |
|
գեր. |
- |
- |
- |
- |
24 |
22 |
|
2. |
Վազք`100մետր (վայրկյան) կամ |
բավ. |
14,8 |
15,0 |
15,2 |
15,5 |
15,8 |
16,8 |
|
լավ |
14,0 |
14,2 |
14,4 |
15,0 |
15,2 |
16,2 |
|
գեր. |
13,6 |
13,8 |
14,0 |
14,8 |
15,0 |
16,0 |
|
Մաքոքավազք` 10x10մետր (վայրկյան) |
բավ. |
30,0 |
33,0 |
36,0 |
38,0 |
41,0 |
44,0 |
|
լավ |
29,0 |
32,0 |
35,0 |
37,0 |
40,0 |
43,0 |
|
գեր. |
28,0 |
31,0 |
34,0 |
36,0 |
39,0 |
42,0 |
|
3. |
Վազք` 3000 մետր (րոպե, վայրկյան) |
բավ. |
14,00,0 |
15,00,0 |
16,00,0 |
17,30,0 |
19,00,0 |
առ./ժամ. |
|
լավ |
13,30,0 |
14,30,0 |
15,30,0 |
17,00,0 |
18,30,0 |
20,00,0 |
|
գեր. |
13,00,0 |
14,00,0 |
15,00,0 |
16,00,0 |
18,00,0 |
19,30,0 |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ԲԺՇԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
|
NN ը/կ |
Վարժության անվանումը |
Գնահա-տականը |
Բժշկատարիքային խմբերը |
|
1-ին խումբ (24 տա- րեկան և ցածր) |
2-րդ խումբ (25-29 տա-րեկան) |
3-րդ խումբ (30-34 տա- րեկան) |
4-րդ խումբ (35-39 տարեկան) |
5-րդ խումբ (40 տարեկան և բարձր) |
|
1. |
Ուժային համալիր վարժություն (քանակ) |
բավ. |
22 |
20 |
18 |
16 |
40 տարեկանները և բարձր տարիք ունեցողները նորմատիվներ չեն հանձնում |
|
լավ |
26 |
24 |
22 |
20 |
|
գեր. |
30 |
28 |
26 |
24 |
|
2. |
Վազք` 100 մետր (վայրկյան) կամ |
բավ. |
18.5 |
19.0 |
- |
- |
|
լավ |
18.0 |
18.5 |
- |
- |
|
գեր. |
17.5 |
18.0 |
- |
- |
|
Վազք` 60 մետր (վայրկյան) կամ |
բավ. |
- |
- |
13.0 |
13.5 |
|
լավ |
- |
- |
12.5 |
13.0 |
|
գեր. |
- |
- |
12.0 |
12.5 |
|
Մաքոքավազք` 10 x 10 մետր (վայրկյան) |
բավ. |
38 |
44 |
48 |
56 |
|
լավ |
36 |
42 |
46 |
54 |
|
գեր. |
34 |
40 |
44 |
52 |
|
3. |
Վազք` 1000 մետր (րոպե, վայրկյան) |
բավ. |
5.00.0 |
5.30.0 |
6.00.0 |
առ./ժամ. |
|
լավ |
4.45.0 |
5.00.0 |
5.30.0 |
6.00.0 |
|
գեր. |
4.30.0 |
4.45.0 |
5.00.0 |
5.30.0 |
ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ` ԿԱԽՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱԳՈՒՍՏԻ, ՍԵՓԱԿԱՆ ՔԱՇԻ ԵՎ ՏԵՂԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
|
NN ը/կ |
Վարժության տեսակը |
Չափի միավորը |
Ամենօրյա ծառայողական համազգեստով |
Արական սեռի 90 կգ-ից և իգական սեռի 70 կգ-ից բարձր քաշ ունեցողներ |
Ծովի մակերեվույթից
1500 մետր և ավելի բարձրություններում |
|
1. |
Ձգումներ` պտտաձողի վրա |
քանակ |
- |
1 |
1 |
|
2. |
Ուժային համալիր վարժություն |
քանակ |
- |
2 |
- |
|
3. |
Վազք` 100 մետր |
վայրկյան |
1 |
2 |
1 |
|
4. |
Մաքոքավազք` 10 x 10 մետր |
|
5. |
Վազք` 1000 մետր |
վայրկյան |
10 |
10 |
10 |
|
6. |
Վազք` 3000 մետր |
վայրկյան |
30 |
30 |
30 |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ | | | |