Համարը 
N 519-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.08.10/13(175)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.07.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 379 ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 930 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 258 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հուլիսի 2011թ.

N 519-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 379 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 930 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 258 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 72-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի «Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունն ու դրա իրականացման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու մասին» N 379 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերը.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1. Սահմանել, որ`

1) յուրաքանչյուր ամսվա մեկին և տասնվեցին հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատությունները ճանապարհային ոստիկանությանն էլեկտրոնային և թղթային կրիչների միջոցով տեղեկատվություն են տրամադրում նշված բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին.

2) պոլիկլինիկական բժշկական հաստատությունները վարորդի թեկնածուների, ինչպես նաև վարորդական վկայական ունեցող անձանց` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկին համապատասխան բժշկական հավատարմագրումն իրականացնում են ճանապարհային ոստիկանության գրավոր պահանջագրի հիման վրա:

1.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման 1.1-ին կետի պահանջների կատարումը:»:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 930 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումներ`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ և 4-րդ ենթակետերով.

«3) ազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը` համաձայն N 3 հավելվածի.

4) միջազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը` համաձայն N 4 հավելվածի:»:

3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) որակավորման գործնական քննությունների ընդունման համար նախատեսված (կահավորված)`

ա. ավտոդրոմներով (ավտոհրապարակներով) ապահովելը` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 34-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործնական քննության առաջին փուլը չի անցկացվում,

բ. քննական տրանսպորտային միջոցներով ապահովելը` «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունները կարող են անցկացվել վարորդի թեկնածուի կամ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 37.1-ին կետով նախատեսված ներկայացուցչի` մեխանիկական փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցով, իսկ օրենքով նախատեսված մյուս կարգերի ու ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունները` տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունների ուսումնական տրանսպորտային միջոցներով` վերջիններիս համաձայնությամբ:».

4) որոշման 4-րդ կետում`

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) որակավորման տեսական քննությունների անցկացման տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակով և գործնական քննությունների անցկացման տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովել` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը.»,

բ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ ենթակետը:

5) որոշման N 1 հավելվածի`

ա. 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Վարորդական վկայական տրվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված տարիքը լրացած անձանց` «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» և «T» կարգերի ու «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար:

4. Վարորդական վկայականը տրվում է քննական մարմնի կողմից`

1) «A», «B», «C», «D» կարգերի ու «A1», «B1», «C1», «D1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար` տեսական և գործնական քննությունների արդյունքների հիման վրա.

2) «BE», «CE», «DE» կարգերի ու «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար` գործնական քննության արդյունքի հիման վրա.

3) «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու համար` տեսական քննության և այդ կարգի տրանսպորտային միջոց շահագործող կազմակերպությունների կողմից տրված գործնական քննությունը դրական հանձնելու մասին տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարը:».

բ. 5-րդ կետից հանել «կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի» բառերը.

գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին և 6.2-րդ կետերով`

«6.1. Քննական մարմինները կարող են թույլ չտալ անձին մասնակցել վարորդական իրավունքի որակավորման քննություններին, եթե անձը հաշվառված է Ճանապարհային ոստիկանությանը` հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատությունների կողմից` նշված բժշկական հաստատություններում, հաշվառված անձանց մասին տրամադրված ցանկում:

6.2. Քննական մարմինները վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու) համար դիմած անձի մոտ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում անձին գրավոր պահանջագրով ուղարկում են պոլիկլինիկական բժշկական հաuտատություն` հայտնաբերված հիմքի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի «Այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու մասին» N 379 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկին համապատասխան բժշկական հավատարմագրում իրականացնելու համար:».

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Տեսական քննությունն անցկացվում է համապատասխան ծրագրով ապահովված համակարգչային տեխնիկայով կահավորված հատուկ քննասենյակում` քննական մարմնի համար սահմանված բոլոր աշխատանքային օրերին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված ժամերին:».

ե.10-րդ կետը «կետերով» բառից հետո լրացնել «(եթե 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ենթակա են ներկայացման)» բառերով.

զ. 13-րդ կետից հանել «8-րդ,» բառը.

է. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ քննական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:».

ը. 28-րդ կետի առաջին նախադասությունը «եթե արդյունքը եղել է դրական, ապա» բառերից հետո լրացնել «նույն աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «կետերով» բառից հետո լրացնել «(եթե 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվել են)» բառերով.

թ. 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«31. Ըստ տրանսպորտային միջոցների կարգերի ու ենթակարգերի` գործնական քննություններն ընդունվում են հետևյալ տրանսպորտային միջոցներով`

1) «A1» ենթակարգ` երկանիվ թեթև մոտոցիկլով.

2) «A» կարգ` երկանիվ մոտոցիկլով, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետում նշված մոտոցիկլների.

3) «B1» ենթակարգ` տրիցիկլով.

4) «B» կարգ` թեթև մարդատար ավտոմոբիլով կամ մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.

5) «C1» ենթակարգ` 3500 կգ-ից մինչև 7500 կգ ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.

6) «C» կարգ` 7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.

7) «D1» ենթակարգ` բացի վարորդի նստատեղից ավելի քան 8, սակայն ոչ ավել, քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.

8) «D» կարգ` բացի վարորդի նստատեղից ավելի քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.

9) «BE» կարգ` սույն կետի 4-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

10) «C1E» ենթակարգ` սույն կետի 5-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

11) «CE» կարգ` սույն կետի 6-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

12) «D1E» ենթակարգ` սույն կետի 7-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

13) «DE» կարգ` սույն կետի 8-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով կամ համակցված ավտոբուսով:

32. Միաժամանակ «B» և «C» կարգերի կամ «C» կարգի և «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C» կարգի տրանսպորտային միջոցով, իսկ միաժամանակ «B» կարգի և «C1» ենթակարգի կամ «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C1» կարգի տրանսպորտային միջոցով:

33. «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունն անցկացվում է տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից, որի արդյունքների մասին տեղեկանքը ներկայացվում է քննական մարմին:».

ժ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 37.1 կետով`

«37.1. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում քննության ընթացքում տրանսպորտային միջոցի ներսում կարող է գտնվել վարորդի թեկնածուի մեկ ներկայացուցիչ` առանց քննությանը միջամտելու իրավունքի:».

ժա. 47-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«47. «A» կարգի և «A1» ու «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու գործնական քննությունն ընդունվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում:»,

ժբ. ուժը կորցրած ճանաչել 48-րդ և 49-րդ կետերը,

ժգ. 55-րդ կետը «կետերով» բառից հետո լրացնել «(եթե 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվել են)» բառերով և հանել «և 8-րդ կետով» բառերով.

ժդ. 57-րդ կետից հանել «, 8-րդ» բառը.

ժե. 60-րդ կետում «1-2-րդ, 8-րդ և 12-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 5-րդ» բառերով.

ժզ. 64-րդ կետից հանել «, և վերադարձվում է ցանկի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը» բառերը.

ժէ. 65-րդ, 65.1-ին, 65.2-րդ կետերից հանել «, 8-րդ» բառը.

6) որոշման N 2 հավելվածի`

ա. 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Վարորդական վկայական ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ, որի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հետ), բացառությամբ «A» և «B» կարգերի ու «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում:

7. Ռազմաուսումնական հաստատության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ, որի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ), բացառությամբ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում:»,

բ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ և 12-րդ կետերը:

7) որոշումը լրացնել նոր NN 3 և 4 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայականին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 258 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

ԼՂՀ կառավարության

«26» հուլիսի 2011թ. N 519-Ն

 որոշման

 

 

 

«Հավելված N 3

ԼՂՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 23-ի N 930 որոշման

 

ՁԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1.Դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_317

 

2.Դարձերես

Ներմուծեք նկարագրությունը_318

 

ՆԿԱՐԱԳԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Ազգային վարորդական վկայականը (այսուհետ` վկայական) 54 x 85.7մմ չափերի, պոլիմերային նյութից պատրաստված քարտ է:

2. Վկայականի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է վարդագույնը:

3. Վկայականի դիմերեսին`

1) քարտի վերին եզրից 2.5մմ հեռավորության վրա` քարտի երկայնքով, միմյանցից 0.85մմ հեռավորությամբ անցնում են կապույտ գույնի 3.3մմ հաստությամբ 2 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև` քարտի ամբողջ երկարությամբ 0.3մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ REPUBLIC OF ARMENIA DRIVING LICENCE».

2) քարտի ձախ եզրից 7մմ հեռավորության վրա հորիզոնական շերտագծերը 15 մմ երկարությամբ միաձուլված են, և այդ մասում 11.8 x 3.3մմ չափով բաց մոխրագույն գույնով զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային տարբերանշանը` «AM».

3) վերևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 21.3մմ հեռավորության վրա, սպիտակ գույնով, 7.2 կետաչափ տպատառով տպագրված են «ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ», իսկ շերտագծի աջ եզրից 1.4մմ հեռավորության վրա` «DRIVING LICENCE» բառերը.

4) ներքևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 21.3մմ-ի վրա, սպիտակ գույնով, 6 կետաչափ տպատառով տպագրված են «ВОДИТЕЛЬСКОЕ УДОСТОВЕРЕНИЕ», իսկ շերտագծի աջ եզրից 1.4մմ հեռավորության վրա` «PERMIS DE CONDUIRE» բառերը.

5) հորիզոնական շերտագծերից ներքև` քարտի ձախ եզրից 2.8մմ հեռավորության վրա, տեղակայված է 27մմ x 20մմ չափի գունավոր լուսանկարի համար նախատեսված 32.3 x 23.7մմ չափի անձնավորման դաշտը.

6) պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշի վրա` համապատասխան անձնավորման դաշտի ձախ կողմում, 4 կետաչափ տպատառով կապույտ գույնով տպագրված են անձնավորման դաշտերի համարները` «1, 2, 3, 4a, 4b, 4c, 4d, 5, 7, 8, 9».

7) քարտի աջ կողմում` վերևից ներքև, տեղակայված են հետևյալ տարրերը`

ա. ձախից աջ` կարմիր, կապույտ, նարնջագույն հերթականությամբ 9մմ լայնությամբ 3 ուղղաձիգ շերտագծեր, որոնք մարմնավորում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, որը մեջտեղի մասում ընդհատվում է միմյանցից` տրամաչափերի 0.8մմ տարբերությամբ 4 շրջանագծերով, որոնց կենտրոնում տեղակայված 11.5մմ տրամագծով շրջանի վրա զետեղված է զարդանախշ, իսկ կենտրոնում` Հայաստանի Հանրապետության միջազգային «AM» տարբերանշանը,

բ. ուղղաձիգ շերտագծերի ներքևի մասում` 14.8մմ x 3մմ չափի մոխրագույն ֆոնի վրա, 8 կետաչափ տպատառով սպիտակ գույնով տպագրված է «ARMENIA» բառը,

գ. քարտի երկայնքով` ներքևի եզրից 2մմ հեռավորության վրա, անցնում է 1մմ հաստությամբ կապույտ գույնի հոծ գիծ,որի մեջ 0.3մմ բարձրությամբ գծի տեսքով անցնում է սպիտակ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ REPUBLIC OF ARMENIA DRIVING LICENCE»:

4. Վկայականի դարձերեսին`

1) քարտի վերին եզրից 2.4 մմ հեռավորության վրա, անցնում է կապույտ գույնի 2.4 մմ x 81.3մմ չափերով հորիզոնական շերտ, որի կենտրոնով 5 կետաչափ տպատառով սպիտակ գույնով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA» բառերը.

2) քարտի ձախ եզրից 4.3 մմ հեռավորության վրա հայերեն և անգլերեն լեզուներով 3.55 կետաչափ տառերով կապույտ գույնով տպագրված են համարակալված անձնավորման դաշտերի (լրացվում են հայերեն և անգլերեն լեզուներով) անվանումները`

ա. «1. Ազգանունը/Surname»,

բ. «2. Անունը/Given name(s)» (միայն հայերեն լեզվով լրացվում է նաև հայրանունը),

գ. «3. Ծննդյան ամսաթիվը և վայրը/Date and place of birth» (հերթականությամբ լրացվում է ծննդյան օրը, ամիսը, տարին, վայրը),

դ. «4. a) Տրման ամսաթիվը/Date of issue» (հերթականությամբ լրացվում է օրը, ամիսը, տարին),

ե. «4. b) Վավեր է մինչև/Expiry date» (լրացվում է վկայականի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը` օրը, ամիսը, տարին),

զ. «4. c) Տրված է/issuing authority» (լրացվում է վկայականը հատկացնող մարմնի ծածկագիրը),

է. «4. d) Նույնականացման համարը/ID number»,

ը. «5. Վկայականի համարը/Licence number» (9 կետաչափ տպատառերով լրացվում է 8 նիշ պարունակող ծածկագիր` 2 տառ, 6 թիվ),

թ. «7. Ստորագրությունը/Holder’s signature»,

ժ. «8. Բնակության վայրը/Adress»,

ժա. «9. Կարգը/Category» (Լրացվում է տրանսպորտային միջոցների թույլատրելի կարգերը, որտեղ` A և T դաշտերը 4.7մմ x 3.3մմ, իսկ B, CE և DE դաշտերը 4.7մմ x 4.7մմ չափերի են).

ժբ. «10. Կարգը ստանալու ամսաթիվը/Category issuing date»,

ժգ. «11. Կարգը վավեր է մինչև /Category expiry»,

ժդ. «12. Սահմանափակումները/Restrictions» (աղյուսակի աջ սյունակում նշվում է առանձին կարգերին վերաբերող սահմանափակումները, իսկ աղյուսակի ստորին մասում` մնացած այլ սահմանափակումները).

3) քարտի աջ եզրից 7մմ հեռավորության վրա զետեղված է 51.3մմ x 45.2մմ չափի աղյուսակ, որում նշվում են վարման իրավունքի կարգերը և դրանց հետ կապված տեղեկությունները.

4) աղյուսակի սյուներն ու տողերը միմյանցից առանձնացված են կապույտ գույնի 0.15մմ հաստությամբ գծերով.

5) քարտի աջ եզրից 1.9մմ հեռավորության վրա վերևից ներքև 4.4մմ x 45.4մմ չափերով անցնում է սպիտակ գույնի շերտագիծ, որտեղ անձնավորվում է վկայականի համարը հատուկ «BARCODE» (շտրիխկոդ) տառատեսակով:»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

ԼՂՀ կառավարության

«26» հուլիսի 2011թ. N 519-Ն որոշման

 

 

 

«Հավելված 4

ԼՂՀ կառավարության

2008 թվականի դեկտեմբերի 23-ի

N 930 որոշման

 

ՁԵՎ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ԵՐԵՍ

 

Ներմուծեք նկարագրությունը_319

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍ (ՀԱՅԵՐԵՆ)

 

     Սույն վկայականը երթևեկության համար ուժի մեջ չէ-----..............................................................................տարածքում:

Այն ուժի մեջ է բոլոր մյուս Պայմանավորվող կողմերի տարածքում` համապատասխան ազգային վարորդական վկայականի ներկայացմամբ: Տրանսպորտային միջոցների կարգերը և (կամ) ենթակարգերը, որոնք վարելու իրավունք է տալիս վկայականը, նշված են գրքույկի վերջում:

 

Վկայականը կորցնում է իր ուժը այն երկրում, որը դառնում է դրա տիրոջ հիմնական բնակության վայրը:

 

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 1-ԻՆ ԷՋ (ՀԱՅԵՐԵՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_321

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 2-ՐԴ ԷՋ (ԱՆԳԼԵՐԵՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_328

ՎԿԱՅԱԿԱՆԻ 3-ՐԴ ԷՋ (ԻՍՊԱՆԵՐԵՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_329

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 4-ՐԴ ԷՋ (ՌՈՒՍԵՐԵՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_330

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 5-ՐԴ ԷՋ (ԹՈՒՐՔԵՐԵՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_331

ՎԿԱՅԱԿԱՆԻ 6-ՐԴ ԷՋ (ՎՐԱՑԵՐԵՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_502

ՎԿԱՅԱԿԱՆԻ 7-ՐԴ ԷՋ (ՊԱՐՍԿԵՐԵՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_333

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՎԵՐՋԻՆ ՆԵՐՍԻ ԵՐԵՍ (ՖՐԱՆՍԵՐԵՆ)

 

 

Ներմուծեք նկարագրությունը_505

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՎԵՐՋԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԵՍ (ՖՐԱՆՍԵՐԵՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_335

 

ՆԿԱՐԱԳԻՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Տրանսպորտային միջոց վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականը (այսուհետ` միջազգային վարորդական վկայական) 148 x 105մմ չափսեր ունեցող, 7 էջից բաղկացած փաստաթուղթ է:

2. Միջազգային վարորդական վկայականի շապիկը մոխրագույն է, իսկ թերթերը` սպիտակ (շապիկը պատրաստվում է յուրահատուկ ջրանշան ունեցող թղթից):

Շապիկի երեսի վերևի մասում հայերենով, ֆրանսերենով, անգլերենով և ռուսերենով հերթականությամբ (ամեն լեզվով տպագրվածը` առանձին տողով), մեծատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը: «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» ռուսերեն բառակապակցությունից փոքր-ինչ ներքև` շապիկի ձախ և աջ եզրերից հավասար հեռավորության վրա, ձվաձև շրջանակի մեջ տպագրվում են անգլերեն «AM» (Հայաստանի Հանրապետության միջազգային տարբերանշանը) տառերը` մեծատառերով:

Անգլերեն «AM» տառերից փոքր-ինչ ներքև հայերենով, ֆրանսերենով, անգլերենով և ռուսերենով հերթականությամբ (ամեն լեզվով տպագրվածը` առանձին տողով), մեծատառերով տպագրվում է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, իսկ դրանից ներքև նույն լեզուների հերթականությամբ, մեծատառերով տպագրվում է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառակապակցությունը:

Ռուսերենով տպագրված «МЕЖДУНАРОДНОЕ ВОДИТЕЛЬСКОЕ УДОСТОВЕРЕНИЕ» բառակապակցությունից փոքր-ինչ ներքև մեկ տողով տպագրվում են կետագիծ, համարի նշան` «No» և կետագիծ` հետևյալ տեսքով «.......No.......»: Առաջին կետագծի փոխարեն նշվում է լատինական երկու տառ, իսկ երկրորդ կետագծի փոխարեն` վեց թվանշան: Իսկ դրանից ներքև, հայերեն և անգլերեն փոքրատառերով տպագրվում է «Ճանապարհային երթևեկության մասին Կոնվենցիա, 8 նոյեմբերի 1968թ.» բառակապակցությունը:

Անգլերեն «Convention on Road Traffic of 8 November 1968» բառերից փոքր-ինչ ներքև տպագրվում են «Վավերական է մինչև «…» …….. 20 թ.» բառերը` հայերեն և անգլերեն փոքրատառերով, առանձին տողերով: Չակերտների միջև ընկած առաջին կետագծի փոխարեն լրացվում է վավերականության օրը, չակերտներից հետո տպագրված կետագծի փոխարեն` ամիսը, իսկ հետո` տարեթիվը: Դրանից ներքև հայերեն և անգլերեն փոքրատառերով, առանձին տողերով տպագրվում են «Տրվել է………….» բառերը: Կետագծի փոխարեն նշվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության վկայականը հատկացնող իրավասու ստորաբաժանման անվանումը:

«Issud by ………….» անգլերեն տողից ներքև տպագրվում են «Տրման ամսաթիվը «…» …….. 20 թ.» բառերը` մեկ տողով, հայերեն և անգլերեն փոքրատառերով: Չակերտների միջև ընկած առաջին կետագծի փոխարեն լրացվում է վկայականը տալու օրը, չակերտներից հետո տպագրված կետագծի փոխարեն` ամիսը, իսկ հետո` տարեթիվը: Դրանից փոքր-ինչ ներքև հայերեն և անգլերեն փոքրատառերով, առանձին տողերով տպագրվում են «Ազգային վարորդական վկայականի համար .......No.......» բառերը: Կետագծերի փոխարեն լրացվում է ազգային վարորդական վկայականի համարը, որը հիմք է հանդիսացել միջազգային վարորդական վկայականը տալու համար:

«Number of domestic driving permit» անգլերեն տողից ներքև` դեպի աջ, տպագրվում է կետագիծ, որից անմիջապես ներքև` կետագծի երկայնքով, փակագծերի մեջ հայերեն և անգլերեն փոքրատառերով տպագրվում են «(ստորագրությունը, ազգանունը)» բառերը: Կետագծի փոխարեն նշվում են վկայականը հատկացնող ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը և ազգանունը, իսկ ավելի ձախ` միջազգային վարորդական վկայականի շապիկի ներքևի եզրից մի փոքր վերև, «Կ.Տ»-«SEAL» դաշտում` նշված ստորաբաժանման կնիքը:

3. Միջազգային վարորդական վկայականի շապիկի հակառակ երեսի վերևի մասում` շապիկի վերին եզրից փոքր-ինչ ներքև, փոքրատառերով տպագրվում են «Սույն վկայականը երթևեկության համար ուժի մեջ չէ...........տարածքում:» բառերը: Կետագծի փոխարեն լրացվում է 1968թ. նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության անվանումը, որտեղ վկայականի տերը մշտապես բնակվում է: «Սույն վկայականը երթևեկության համար ուժի մեջ չէ...........տարածքում:» բառերից ներքև հայերեն փոքրատառերով տպագրվում են «Այն ուժի մեջ է բոլոր մյուս Պայմանավորվող կողմերի տարածքում` համապատասխան ազգային վարորդական վկայականի ներկայացմամբ: Տրանսպորտային միջոցների կարգերը և (կամ) ենթակարգերը, որոնք վարելու իրավունք է տալիս վկայականը, նշված են գրքույկի վերջում:» նախադասությունները:

Միջազգային վարորդական վկայականի շապիկի հակառակ երեսի ներքևի մասում հայերեն փոքրատառերով տպագրվում է «Վկայականը կորցնում է իր ուժը այն երկրում, որը դառնում է դրա տիրոջ հիմնական բնակության վայրը:» նախադասությունը:

4. Միջազգային վարորդական վկայականի 1-7-րդ էջերը (հայերենով, անգլերենով, իսպաներենով, ռուսերենով, թուրքերենով, վրացերենով, պարսկերենով` հաջորդականությամբ) և շապիկի վերջին ներսի երեսը (ֆրանսերենով) հետևյալ նույն բովանդակությամբ տպագրվում են`

Էջի վերևի եզրից փոքր-ինչ ներքև` կողային ձախ եզրից սկսած մեկ տողով, տպագրվում է «ՎԱՐՈՐԴԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ» բառակապակցությունը, որից մեկ տող ներքև` դեպի էջի աջ եզրը, հետևյալ հերթականությամբ, առանձին տողերով տպագրվում են «Ազգանունը 1», «Անունը (անունները) 2», «Ծննդավայրը 3», «Ծննդյան ամսաթիվը 4» և «Բնակության վայրը 5» բառերը,

«Բնակության վայրը 5» տողից փոքր-ինչ ներքև` ամբողջ էջի երկարությամբ, տպագրվում է «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՐԳԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ» նախադասությունը, որից ներքև աղյուսակի տեսքով տպագրվում են տրանսպորտային միջոցների կարգերը և ենթակարգերը` ծածկագրերով և դրանց համապատասխանող պայմանական նշաններով: Աղյուսակը բաղկացած է 2 հիմնական մասից: Առաջին հիմնական մասում` դեպի ներքև, առանձին տողերով հետևյալ հերթականությամբ տպագրվում են տրանսպորտային միջոցների կարգերի ծածկագրերը. «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» և ամեն ծածկագրի դիմաց դրան համապատասխանող պայմանական նշանը: Աղյուսակի երկրորդ հիմնական մասում` դեպի ներքև, առանձին տողերով հետևյալ հերթականությամբ տպագրվում են տրանսպորտային միջոցների ենթակարգերի ծածկագրերը. «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» և ամեն ծածկագրի դիմաց դրան համապատասխանող պայմանական նշանը: Աղյուսակից փոքր-ինչ ներքև տպագրվում են «ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ……………..» բառերը: Կետագծի փոխարեն տրանսպորտային միջոցի վարելը սահմանափակող որևէ պայմանի առկայության դեպքում լրացվում է այն: Օրինակ` «Վարել միայն ակնոցով», «Մեկ ոտքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցը վարել վերասարքավորելու պայմանով» և այլն:

5. Վկայականի շապիկի վերջին լրացուցիչ երեսում, որը կազմի վերջին երեսի հետ մեկ ամբողջական մաս է կազմում և բացվում է դեպի դուրս, վերևի եզրից դեպի ներքև` ըստ հերթականության, առանձին տողերով տպագրվում են «1…….», «2…….», «3…….», «4………», «5………» թվերը: Կետագծերի փոխարեն համապատասխան հերթականությամբ լատինական մեծատառերով գրավոր կամ տպատառ լրացվում են վկայականի տիրոջ ազգանունը (առանձին տողում), անունը (կարող է լրացվել նաև հայրանունը)` առանձին տողում, ծննդավայրը (առանձին տողում), ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը (առանձին տողում), բնակության վայրը:

Լրացուցիչ երեսի միջնամասում` դեպի ձախ, կազմի վերջին երեսի վրա տպագրված տրանսպորտային միջոցների «A, A1», «B, B1», «C, C1», «D, D1», «BE», «CE, C1E», «DE, D1E» կարգերի և ենթակարգերի տողերին համապատասխան ուղղությամբ տպագրվում են «A», «A1», «B», «B1», «C», «C1», «D», «D1», «BE», «CE», «C1E», «DE», «D1E» տառերի նշմամբ դաշտեր` երկու սյունակով` նախատեսված համապատասխան կարգի և ենթակարգի թույլտվության դրոշմակի համար: Թույլտվության դրոշմակների համար նախատեսված սյունակներում կարգերի և ենթակարգերի ծածկագրերը տպագրվում են 1-7-րդ էջերում սահմանված հաջորդականությամբ:

Շապիկի լրացուցիչ երեսի աջ կողմում պատկերվում է վկայականի տիրոջ լուսանկարը: Լուսանկարի ստորին մասում կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության վկայականը հատկացնող իրավասու ստորաբաժանման կնիքով: Կնիքը դրվում է այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի ներքևի մասում, իսկ մյուս մասը` փաստաթղթի վրա: Վկայականի տիրոջ ստորագրությունը դրվում է լուսանկարից ներքև:

Տրանսպորտային միջոցների կարգերի և ենթակարգերի աղյուսակից ներքև ընկած մասում տպագրվում են «Բացառություններ» բաժինները, որոնք բաղկացած են երկու նույնաբովանդակ մասերից, որտեղ ֆրանսերենով տպագրվում են «Սույն վկայականի տերը զրկված է ավտոմոբիլ վարելու իրավունքից երկրներում» նախադասությունը և կետագիծը` երկու, «Պատճառով» բառը և կետագիծը` երկու, իսկ «Տեղը……..» բառը և դրանից հետո տպագրվող կետագիծը` մեկ տողով: «Երկրներում» բառից հետո` կետագծի փոխարեն լրացվում է երկրի կամ երկրների անվանումները, իսկ «պատճառով» բառից հետո` կետագծի փոխարեն` ավտոմոբիլ վարելու իրավունքից վկայականի տիրոջը զրկելու պատճառը կամ պատճառները:

«Բացառություններ» բաժնի աջ մասում ֆրանսերենով «Մինչև», «Տարեթիվը» բառերը և դրանցից հետո կետագծերը տպագրվում են մեկական առանձին տողերով: Առաջին տողում լրացվում է այն ժամկետը, մինչև որի ավարտը անձը զրկվում է ավտոմոբիլ վարելու իրավունքից, իսկ երկրորդ տողում` զրկման տարեթիվը: Աջ մասում` վկայականի լրացուցիչ երեսի եզրից փոքր-ինչ հեռու, գրառումները հաստատող պաշտոնատար անձի պաշտոնական կնիքի կամ դրոշմակի դաշտն է, իսկ «Տարեթիվը…..» տողից ներքև` ստորագրության դաշտը:

«Բացառություններ»-ի երկրորդ բաժինը հորիզոնական գծի բաժանմամբ ավարտվում է ֆրանսերենով տպագրված «Եթե բացառությունների համար նախատեսված սյունակները ամբողջությամբ օգտագործված են, մյուս բառացությունները անհրաժեշտ է լրացնել այս էջի հակառակ երեսին» նախադասությամբ:»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ