ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. հուլիսի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման միջոցառումների մասին» թիվ 152 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների վերահսկողության ուժեղացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. հուլիսի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման միջոցառումների մասին» թիվ 152 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1-ին կետում «Շուշիի (Եղծահող)» բառերը փոխարինել «Քաշաթաղի (Աղավնո)» բառերով:
2. Ներքին գործերի նախարարությանը` Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի պետավտոտեսչության շուրջօրյա պահակակետի շենքում տրամադրել տարածք հարկային պետական վարչությանը` 2000թ. հուլիսի 31-ի թիվ 152 որոշմամբ սահմանված գործառույթները կատարելու նպատակով:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |