Համարը 
N 82
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.04.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.04.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ԹԻՎ 168 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“2” ապրիլի 2002թ.

 N 82

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 19-ի թիվ 168 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 19-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» թիվ 168 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա/ որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ «ժ» ենթակետով.

«ժ/ մարքեթինգի ծախսեր են համարվում ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրության, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացման հետ կապված ծախսերը:».

բ/ որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով.

«ժբ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս մարքեթինգի ծախսերը հաշվետու տարվա համախառն եկամտի 2 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից արտահանված ապրանքների և ծառայությունների արժեքի 15 տոկոսը գերազանցող գումարների կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից ներմուծված ապրանքների արժեքի 5 տոկոսը չգերազանցող գումարների առավելագույնի չափով:»:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ