Համարը 
N 520-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.08.10/13(175)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.07.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ՝ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հուլիսի 2011թ.

N 520-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «իէ» կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության տրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

ԼՂՀ կառավարության

«26» հուլիսի 2011թ. N 520-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ`ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության (այսուհետ` ժամանակավոր թույլտվություն) տրման ընթացակարգը:

2. Ժամանակավոր թույլտվություն ստանալու համար ավտոմոբիլի սեփականատերը (լիազորված անձը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն) է ներկայացնում դիմում, որում նշվում է սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, ավտոմոբիլի մակնիշը, հաշվառման համարանիշը, բեռնափոխադրում իրականացնելու նպատակը, ժամկետը, վայրը` սկիզբնակետն ու վերջնակետը, երթուղին, ինչպես նաև ժամանակավոր թույլտվություն ստանալը հիմնավորող այլ տեղեկություններ:

3. Դիմումին կից ներկայացվում են ավտոմոբիլի հաշվառման վկայագրի պատճենը, ինչպես նաև այլ փաստաթղթեր (եթե այդպիսիք առկա են), որոնք հիմնավորում են բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրում իրականացնելու անհրաժեշտությունը:

4. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-օրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:

5. Դիմումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը`

1) տալիս է ժամանակավոր թույլտվություն.

2) կայացնում է որոշում ժամանակավոր թույլտվություն տալը մերժելու մասին:

6. Եթե դիմողի առաջարկած երթուղով կամ ժամանակահատվածում բեռնափոխադրում իրականացնելու ժամանակավոր թույլտվություն տալը հնարավոր չէ, ապա Ճանապարհային ոստիկանությունը այդ մասին տեղեկացնում է դիմողին` նրան առաջարկելով նոր երթուղի կամ այլ ժամանակահատված:

7. Ժամանակավոր թույլտվություն տալը մերժվում է, եթե`

1) բեռնափոխադրման ժամանակ կարող է վտանգվել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը կամ ճանապարհային երթևեկությունը.

2) անձը սույն կարգով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.

3) դիմողի առաջարկած երթուղով կամ ժամանակահատվածում բեռնափոխադրում իրականացնելու ժամանակավոր թույլտվություն տալը հնարավոր չէ, և նա հրաժարվում է Ճանապարհային ոստիկանության կողմից առաջարկված նոր երթուղով կամ այլ ժամանակահատվածում փոխադրում իրականացնելու ժամանակավոր թույլտվություն ստանալուց.

4) բեռնափոխադրումները կարող են իրականացվել առանց ժամանակավոր թույլտվություն ստանալու` այլ երթուղով:

8. Տրված ժամանակավոր թույլտվությունները գրանցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունների հաշվառման մատյանում:

9. Ժամանակավոր թույլտվությունը փակցվում է բեռնատար ավտոմոբիլի խցիկի դիմապակու վերևի մեջտեղի մասում:

10. Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը Ճանապարհային ոստիկանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքներին տեղեկատվություն է տրամադրում իրենց տարածքներում երթևեկելու համար նախորդ ամսվա ընթացքում մեկ ամսից ավելի ժամկետով տրված ժամանակավոր թույլտվությունների վերաբերյալ: Եթե տեղեկատվությունը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը առարկություն չի ներկայացնում Ճանապարհային ոստիկանություն, ապա ժամանակավոր թույլտվությունը համարվում է գործող, իսկ եթե ներկայացնում է առարկություն, ապա ժամանակավոր թույլտվությունը համարվում է ուժը կորցրած և Ճանապարհային ոստիկանությունը հետ է պահանջում թույլտվությունը:

11. Uույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշման և 8-րդ կետով նախատեսված մատյանի ձևերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

ԼՂՀ կառավարության

«26» հուլիսի 2011թ. N 520-Ն որոշման

 

ՁԵՎ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

(ամսական, օրական)

 

Դիմերես

 

Դարձերես

 

 «  » ______20  թ.    մինչև «  »  ______20  թ.
 «  » ______20  թ.  մինչև «  »  ______20  թ.
 «  » ______20  թ.  մինչև «  »  ______20  թ.

 

 ժամանակավոր թույլտվությունը  
 տրվում է _________________________  ավտոմոբիլին:

 մակնիշը, համարանիշը

 
 Թույլատրվում է երթևեկել` ____________  
 _________________________________  
 _________________________________
 _________________________________
 _________________________________

Կ.Տ.

 _________________________________
 _________________________________
 _________________________________
 _________________________________  փողոցներով:
 Արգելվում է երթևեկել ժամը ___________  

 

Ձ ԵՎ

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

(տարեկան)

 

Դիմերես

 

Դարձերես

 

 ժամանակավոր թույլտվությունը  
 տրվում է _________________________  ավտոմոբիլին:

 մակնիշը, համարանիշը

 
 Թույլատրվում է երթևեկել` ____________  
 _________________________________  
 _________________________________
 _________________________________
 _________________________________

Կ.Տ.

 _________________________________
 _________________________________
 _________________________________
 _________________________________  փողոցներով:
 Արգելվում է երթևեկել ժամը ___________  

 

 

ՁԵՎ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

(ամսական, օրական)

 

Դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_339

Չափը` 220 x 155 մմ

 

Դարձերես

 

 ժամանակավոր թույլտվությունը  
 տրվում է _________________________  ավտոմոբիլին:

 մակնիշը, համարանիշը

 
 Թույլատրվում է երթևեկել` ____________  
 _________________________________  
 _________________________________
 _________________________________
 _________________________________

Կ.Տ.

 _________________________________
 _________________________________
 _________________________________
 _________________________________  փողոցներով:
Արգելվում է երթևեկել ժամը ___________

Արգելվում է երթևեկել ժամը ___________

 

 

 

ՁԵՎ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

(տարեկան)

 

Դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_340

Չափը` 220 x 155 մմ

 

Դարձերես

 

 ժամանակավոր թույլտվությունը  
 տրվում է _________________________  ավտոմոբիլին:

 մակնիշը, համարանիշը

 
 Թույլատրվում է երթևեկել` ____________  
 _________________________________  
 _________________________________
 _________________________________
 _________________________________

Կ.Տ.

 _________________________________
 _________________________________
 _________________________________
 _________________________________  փողոցներով:
Արգելվում է երթևեկել ժամը ___________

Արգելվում է երթևեկել ժամը ___________

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ