ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հուլիսի 2011թ. |
N 522-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«26» հուլիսի 2011թ. N 522-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:
2. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծվում, պահպանվում է, և տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի՝ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանվում, օգտագործվում են, և տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 104 որոշման պահանջների համաձայն:
4. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծվում, պահպանվում է, և տեղեկատվությունը տրամադրվում է լիազորված մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (այսուհետ` կոմիտե):
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում նյութերն ու տվյալները համալրվում և դուրս են գրվում կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կողմից:
II. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը (տեղեկատվական բանկը) ստեղծվում, համալրվում և թարմացվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պետական նշանակության քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված նյութերի և տվյալների հիման վրա:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում պահպանվում են «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պետական նշանակության քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքների արդյունքում ստացված նյութերն ու տվյալները:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերն ու տվյալները պահվում են կոմիտեում` անժամկետ:
9. Կոմիտեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում ընդգրկված նյութերի և տվյալների ցանկը տեղադրում է իր պաշտոնական կայքում:
III. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման՝ դիմումի՝ համաձայն N 1 ձևի, կամ գրության հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդից տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 15-ի «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 118 որոշման պահանջներին համապատասխան:
13. Քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի (ոչ էլեկտրոնային տարբերակով) բնօրինակները տրամադրման ենթակա չեն: Օգտագործողներին քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերը տրամադրվում են էլեկտրոնային և (կամ) թղթային կրիչներով: Կոմիտեում ծառայությունների մատուցման ավտոմատացված համակարգի ներդրման դեպքում տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև համացանցի միջոցով:
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման հաշվառման մատյանների ձևաթղթերը ներկայացված են NN 2 և 3 ձևերում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի
«Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանման ղեկավար`
_______________________________
_______________________________
______________________________________________
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________
Հեռ._________________________
|
Դ Ի Մ ՈՒ Մ N _______
|
| Խնդրում եմ տրամադրել` |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| _____________________________________________________________ |
| Վճարումը երաշխավորում եմ: |
| Դիմողի վավերապայմանները _____________________________________________ |
| ԴԻՄՈՂ ________________ |
_______________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| ______ ___________ 20 թ. |
|
Մ Ա Տ Յ Ա Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
|
NN ը/կ |
Գույքա-գրման համարը |
Օբյեկտի անվա- նումը և (կամ) ծածկագիրը |
Ստացված նյութի տեսակը |
Նյութի ոչնչացումը, արձանա-
գրության համարը և ամսաթիվը |
Ծանոթա-գրություն |
|
նյութի տեսակը, կոորդինա-տային համակարգը |
բնօրինակի (պատճենի, այդ թվում` էլեկտրո-
նային կրիչի վրա) անվանա- համարը |
կազմողական բնօրինակը (հրատարակ-չական բնօրինակը) |
տեղեկա-մատյանը (ֆորմուլյար) |
այլ նյութեր |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
Մ Ա Տ Յ Ա Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
|
NN ը/կ |
Դիմումի համարը |
Դիմողի անունը, ազգանունը (անվանումը) |
Դիմողի վավերա-պայմանները |
Նյութի կամ տվյալի տեսակը |
Տրամադրման օրը, ստացողի ստորա-գրությունը |
Ծանոթա- գրություն |
|
նյութի կամ տվյալի անվանումը |
չափի միավորը |
քանակը |
գույքագրման համարը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|