Համարը 
ՀՕ-67
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.10.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի

հոկտեմբերի 22-ին

 

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 24.

Ապրանքների առանձին տեսակների առուվաճառքի կանոնները

 

Ապրանքների առանձին տեսակների առուվաճառքի կանոնները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 36.

Սպառողների կենցաղային և այլ տեսակի սպասարկումների (աշխատանքների առանձին տեսակների կատարման և ծառայությունների առանձին տեսակների մատուցման) կանոնները

 

Սպառողների կենցաղային և այլ տեսակի սպասարկումների (աշխատանքների առանձին տեսակների կատարման և ծառայությունների առանձին տեսակների մատուցման) կանոնները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

19 նոյեմբերի 2003թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-67