ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հուլիսի 2011թ. |
N 538-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 29-ի «Պաշտոնային դրույքաչափեր սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 708 և 2007 թվականի հունվարի 18-ի թիվ 2 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 33-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի աղյուսակը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական դիտարկումների բաժնի առաջին կարգի մասնագետ» տողից հետո լրացնել հետևյալ տողերով`
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության վարչության, բաժնի գլխավոր մասնագետ |
70000-90000 |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության վարչության, բաժնի առաջատար մասնագետ |
60000-80000 |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության վարչության, բաժնի առաջին կարգի մասնագետ |
50000-70000 |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության բժշկական ապահովման բաժնի բժիշկ |
70000-90000 |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության ինժեներասակրավորական խմբի սակրավոր |
60000-80000 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |