ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» օգոստոսի 2011թ. |
N 600-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 699 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների ու ջրային տրանսպորտային միջոցների ցանկերը, կադաստրի վարման կարգերը և հաշվառման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 699 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել «Ա.» կետը.
2) «Գ.» կետի 2-րդ ենթակետում «թրթուրավոր» բառից հետո լրացնել «որոնք ունեն 131 և ավելի ձիաուժ հզորությամբ շարժիչներ» բառերը.
3) «Գ.» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ ենթակետով՝
«9. Քարշակներ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |