ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» սեպտեմբերի 2011թ. |
N 713-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի «Սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 61 որոշման հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից օգնություն տրվում է ներքին ընթացակարգով սահմանված՝ սրտի վիրահատությունների և չարորակ նորագոյացությունների բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի, բացառիկ դեպքերում, նաև մինչև 18 տարեկան, հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող անձանց բուժման դիմաց` անհրաժեշտ գումարի մինչև 50 %‑ը, որը չպետք է գերազանցի 2000.0 հազ. դրամ գումարը, ընդ որում`
1) մինչև 150.0 հազ. դրամի չափով՝ հանձնաժողովի եզրակացության հիման վրա,
2) 150.0 հազ. դրամից ավելի գումարի չափով՝ հանձնաժողովի եզրակացության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնության հիման վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |