ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“25” դեկտեմբերի 2001թ. |
N 318 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ հողային հաշվեկշիռը կազմելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ԼՂՀ հողային հաշվեկշիռը կազմելու կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ ԼՂՀ հողային հաշվեկշիռը կազմելու աղյուսակների ձևերը հաստատում է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը` համաձայնեցնելով ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության ու ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2001թ. դեկտեմբերի 25-ի
թիվ 318 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (այսուհետև` հողային հաշվեկշիռ) կազմելու կարգը:
2. Հողային հաշվեկշռում արտացոլվում է հողերի փաստացի օգտագործումն ըստ սեփականության ձևերի, նպատակային նշանակության և հողատեսքերի:
3. Համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի հողային հաշվեկշիռը կազմում են համայնքների ղեկավարները, Ստեփանակերտ քաղաքում` քաղաքապետարանը:
4. Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող, շրջանների վարչական տարածքներում գտնվող հողերի, ինչպես նաև շրջանների ամփոփ հողային հաշվեկշիռը կազմում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերը:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային հաշվեկշիռն ամփոփում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
6. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը կազմվում է հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա, հուլիսի 1-ի դրությամբ:
Համայնքի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) կազմում է համայնքի (Ստեփանակերտ քաղաքի) հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի հետ ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 5-ը ներկայացնում համապատասխան վարչակազմին (Ստեփանակերտի քաղաքապետը` գյուղատնտեսության նախարարությանը):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչությունը բնապահպանության ֆոնդի հաշվառման տվյալները ըստ նշված հողերի տեղադրության ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ վարչակազմի ղեկավարին:
Վարչակազմի ղեկավարը ամփոփում է համայնքների ներկայացրած հողային հաշվեկշիռը, ընդգրկելով նաև համայքների վարչական սահմաններից դուրս գտնվող, շրջանի վարչական սահմաններում գտնվող հողերը, կազմում շրջանի հողային հաշվեկշիռը, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի մասով համաձայնեցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը ներկայացնում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ամփոփում է վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) ներկայացրած հողային հաշվեկշիռները և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 30-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային հաշվեկշիռը սահմանված կարգով ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն: