ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի
դեկտեմբերի 24-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի`
1) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների, Ստեփանակերտ քաղաքի դատախազի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների դատախազների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:».
2) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնականի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության բաժնի պետի, Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների դատախազների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 120000 դրամ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 108000 դրամ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության բաժնի դատախազի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության քննչական բաժնի ՀԿԳ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 96000 դրամ:
Ստեփանակերտ քաղաքի դատախազի ավագ օգնականի և Ստեփանակերտ քաղաքի դատախազության ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 88000 դրամ:
Ստեփանակերտ քաղաքի դատախազի օգնականի պաշտոնային դրույքաչափը սահմանել 80000 դրամ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների դատախազների օգնականների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 72000 դրամ:
Ստեփանակերտի քաղաքային և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային դատախազությունների քննիչների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 68000 դրամ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության` սույն օրենքով չսահմանված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչյուր տարվա համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում` ապահովելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր մարմինների աշխատակազմերի նույնանման պաշտոնների միջև դրույքաչափերի համապատասխանությունը:».
3) չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դատախազության աշխատակիցների դասային աստիճանների հավելավճարները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:».
4) հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարներն են`
| իրավաբանի մասնագիտության աշխատանքային ստաժը |
հավելավճարի չափը (պաշտոնային դրույքի տոկոսներով) |
| 1) մինչև 5 տարի` |
3 տոկոսի չափով. |
| 2) 5-10 տարի` |
5 տոկոսի չափով. |
| 3) 10-15 տարի` |
10 տոկոսի չափով. |
| 4) 15-20 տարի` |
15 տոկոսի չափով. |
| 5) 20-25 տարի` |
20 տոկոսի չափով. |
| 6) 25 տարուց ավելի` |
25 տոկոսի չափով:»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
29 դեկտեմբերի 2003թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-84 |
|