ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» դեկտեմբերի 2011թ. |
N 986-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004
ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի` օրենսդրական հարցերի բաժինը և իրավական ակտերի պաշտոնական հրատարակման բաժինը միացման ձևով վերակազմակերպել իրավական ակտերի փորձաքննության և պաշտոնական հրատարակման վարչության:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 97 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված 1-ին հավելվածում`
ա. 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշվածներից, պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.».
բ. 7-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) սնանկության գործերով կառավարիչների որակավորման կազմակերպում.».
գ. 8-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշվածներից, պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.».
դ. 8-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. սնանկության գործերով կառավարիչների որակավորման կազմակերպում.».
ե. 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (ծառայություններ, գործակալություններ):».
2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«22» դեկտեմբերի 2011թ. N 986-Ն որոշման |
| |
«Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ. թիվ 97 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություն
Իրավական ակտերի փորձաքննության և պաշտոնական հրատարակման վարչություն
2. Բաժիններ
1) Ֆինանսատնտեսական բաժին
2) Ընդհանուր բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
2) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալություն
3) Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |