ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
”26” սեպտեմբերի 2002թ. |
N 237 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 30-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին” թիվ 101 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները
1. Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
,,2. Ընդունել ի գիտություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրարային պետական տեսչությունները համակարգվում են.
ա/ հողային պետական տեսչությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից,
բ/ երկրագործության, անասնապահության և գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից:
2. Որոշման տեքստում և հիմնադրույթներում ըստ հոլովառության,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարություն” և ,,ձեռներեց” բառերը փոխարինել համապատասխանաբար ,,ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն” և ,,ձեռնարկատեր” բառերով:
3. Որոշմամբ հաստատված ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթներում`
1.1 կետի 3-րդ պարբերությունում ,,սահմանում է” բառերը փոխարինել ,,սահմանում են” բառերով և ,,նախարարությունը” բառից հետո ավելացնել ,,և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն,,”
1.3 կետի առաջին պարբերությունում ,,նախարարության” բառից հետո ավելացնել ,,և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի” բառերը և ,,համակարգում” բառը փոխարինել ,,համակարգերում” բառով:
1.3 կետից հանել երկրորդ պարբերության ,,ա,, ենթակետը:
,,բ”, ,,գ”, ,,դ” ենթակետերը համապատասխանաբար կարդալ ,,ա”, ,,բ”, ,,գ” ենթակետեր:
,,գ,, ենթակետից հետո ավելացնել նոր պարբերություն հետևյալ խմբագրությամբ:
,,Հողային պետական տեսչությունը սահմանված կարգով ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:”:
2.1 կետում`
վերնագրում ,,տեսչությունների” բառը փոխարինել ,,տեսչության” բառով: