ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» դեկտեմբերի 2011թ. |
N 1000-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 566 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 13-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 566 որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 8-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» պարբերությունով.
«գ1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբոսաշրջային ներուժի գովազդը ավելի հասանելի դարձնելու նպատակով` տպագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին նյութեր և անվճար տարածում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում, տոնավաճառներում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկներին,».
2) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) վարչության ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների կառավարման բնագավառում
ա. իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների նկատմամբ իրականացնում է հսկողություն և ընդհանուր կառավարում,
բ. ընդունում է իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների որակավորման ստուգման, ատեստավորման կարգերը, իրականացնում որակավորման ստուգումը և ատեստավորումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |