ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» դեկտեմբերի 2011թ. |
N 1011-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի
N 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 101 որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 8-րդ կետի`
ա. «բ» ենթակետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի (անկախ սեփականության ձևից) պետական հաշվառում,» բառերը.
բ. «զ» ենթակետից հանել «անշարժ գույքի հաշվառման, » բառերը.
գ. «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատուների լիցենզավորում, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուների որակավորման անցկացում, որակավորման վկայականների տրամադրում, դրանց գործողության կասեցում կամ դադարեցում.».
դ. «ժէ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժէ/ համակարգում մատուցվող ծառայությունների, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության դիմաց գանձվող վճարների չափը և ցանկը հաստատելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացում.».
2) 9-րդ կետի «տեղակալ» բառը փոխարինել «տեղակալ /ներ/» բառով.
3) 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման վճարների չափը և ցանկը հաստատելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.».
4) 20-րդ կետից հանել «անշարժ գույքի հաշվառման,» բառերը.
5) 27-րդ կետի «Տիգրան Մեծի փ. 2ա» բառերը փոխարինել «Աբովյան 50» բառերով,
6) 31-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային /բաժիններ/, առանձնացված /տեսչություն/ և տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումները:»:
2. Որոշմամբ հաստատված N 2 և N 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 և N 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «դ» պարբերությունների և 3-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» դեկտեմբերի 2011թ. N 1011-Ն որոշման |
| |
«Հավելված N 2
ԼՂՀ կառավարության
2004թ. մարտի 16-ի թիվ 101 որոշման |
Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Բաժիններ`
Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների բաժին
Գույքի գրանցման բաժին
Ընդհանուր բաժին
Հաշվառման բաժին
Քարտեզագրման և գեոդեզիայի բաժին
Ֆինանսական, հաշվապահական հաշվառման բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Գեոդեզիայի և հողային պետական տեսչություն
III. Տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումներ
Ասկերանի տարածքային ստորաբաժանում
Հադրութի տարածքային ստորաբաժանում
Մարտակերտի տարածքային ստորաբաժանում
Մարտունու տարածքային ստորաբաժանում
Շահումյանի տարածքային ստորաբաժանում
Շուշիի տարածքային ստորաբաժանում
Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանում
Քաշաթաղի տարածքային ստորաբաժանում
«Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանում»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» դեկտեմբերի 2011թ. N 1011-Ն որոշման |
| |
«Հավելված N 3
ԼՂՀ կառավարության
2004թ. մարտի 16-ի թիվ 101 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
|
ՀՀ |
Անվանումը |
Արժեքը /հազ. դրամ/ |
|
1 |
Շենքեր և շինություններ |
116550,7 |
|
2 |
Տրանսպորտային միջոցներ |
47937,6 |
|
3 |
Համակարգչային տեխնիկա և սարքավորումներ |
64200,2 |
|
4 |
Գրասենյակային գույք |
29943,4 |
|
5 |
Արագամաշ առարկաներ |
12284,4 |
|
6 |
Գեոդեզիական գործիքներ և սարքավորումներ |
12393,3 |
|
7 |
Նյութեր |
10931,5 |
|
|
Ընդամենը |
294241,1 |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |