ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ № 22-Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009Թ. ՄԱՐՏԻ 20-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով, «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009թ. մարտի 20-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 03-Ն որոշման հավելվածում /այսուհետ` հավելված/ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. Հավելվածի 32-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով.
1.2. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «74» թիվը փոխարինել «75» թվով.
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 01-ից:
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ |
|
17 դեկտեմբերի 2013թ.
ք. Ստեփանակերտ |
|