Համարը 
ՀՕ-8-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.04.17/07(274)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.03.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.04.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 2-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի

մարտի 25-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-201 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել 9.1-ին և 9.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 9.1.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը և միասնական էլեկտրոնային գրանցամատյանը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հասանելի է ՔԿԱԳ մարմիններին համացանցի միջոցով:

2. ՔԿԱԳ մարմինները սույն օրենքով նախատեսված բոլոր քաղաքացիական կացության ակտերը, ինչպես նաև գրանցումից հետո տրամադրվող բոլոր վկայականները պատրաստում են բացառապես էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

3. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանը պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ է, որտեղ էլեկտրոնային եղանակով գրառվում և պահպանվում են սույն օրենքի համաձայն կատարվող բոլոր ակտային գրանցումներում գրանցման ենթակա՝ սույն օրենքով նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի, տրամադրվող վկայականների և քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային պատճենները:

 

Հոդված 9.2.

Քաղաքացիական կացության ակտերի համար դիմելը

 

 Սույն օրենքով նախատեսված՝ ՔԿԱԳ մարմիններ դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ դիմող անձը ՔԿԱԳ մարմնի աշխատակցին է տրամադրում դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և ստորագրում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով պատրաստված դիմումը:»:

 

Հոդված 2.

Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մայիսի 1-ից:

2. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը էլեկտրոնային համակարգով փաստաթղթեր պատրաստելու տեխնիկական անհնարինության, ինչպես նաև գրանցումները միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով կատարելու տեխնիկական անհնարինության դեպքում ՔԿԱԳ մարմինը գրանցումը կատարում է թղթային տարբերակով և գրանցման տվյալները մուտքագրում է էլեկտրոնային կառավարման համակարգ ոչ ուշ, քան համապատասխան գրանցումը կատարելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. ապրիլի 3

Ստեփանակերտ

ՀՕ-8-Ն