ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» մարտի 2012թ. |
N 101-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 29-ի «Պաշտոնային դրույքաչափեր սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 708 և 2007 թվականի հունվարի 18-ի թիվ 2 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 33-Ն որոշմամբ սահմանված N 4 հավելվածի «ԼՂՀ «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բաժնի տեքստը շարադրել նոր խմբագրությամբ.
|
« |
|
Տնօրեն |
200000-230000 |
|
Գլխավոր հաշվապահ |
80000-100000 |
|
Բաժնի պետ |
95000-115000 |
|
Լաբորատորիայի վարիչ |
95000-115000 |
|
Գլխավոր մասնագետ |
80750-95000 |
|
Առաջատար մասնագետ |
72250-85000 |
|
1-ին կարգի մասնագետ |
55000-65000 | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |