ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» մարտի 2012թ. |
N 160-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ ենթակետով.
«23) 2012 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ միանվագ դրամական օգնության չափերը՝ համաձայն թիվ 23 հավելվածի,»,
2) որոշումը լրացնել նոր` թիվ 23 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետը գործում է մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը,
2) սույն կետի 1-ին ենթակետի գործողության ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի գործողությունը կասեցվում է:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«26» մարտի 2012թ. N 160-Ն որոշման |
| |
«Հավելված 23
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ. N 133-Ն որոշման |
Չ Ա Փ Ե Ր
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
1. 2012 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.
|
1) |
հաշմանդամ զինծառայողներին՝ |
10000 դրամ, |
| |
|
2) |
զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ |
50000 դրամ, |
| |
|
3) |
ՀՄՊ (1941-1945թթ) մարտական գործողությունների մասնակիցներին |
50000 դրամ, |
| |
|
4) |
ՀՄՊ հաշմանդամներին հավասարեցված անձանց՝ |
25000 դրամ, |
| |
|
5) |
ՀՄՊ մասնակիցներին հավասարեցված անձանց՝ |
25000 դրամ, |
| |
|
6) |
ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամներին՝ |
50000 դրամ, |
| |
|
7) |
այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ
զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ |
11000 դրամ, |
| |
|
8) |
ԽՍՀՄ մեդալակիրներին՝ |
18000 դրամ: |
2. Սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված ընտանիքների այն անդամները, որոնք ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով:»
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |