ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» մարտի 2012թ. |
N 112-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի
N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 7-րդ կետի 5-7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) պետական կենսաթոշակային ապահովության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
6) ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
7) սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերում սոցիալական ապահովության քարտերի կիրառման ապահովումը.».
2) 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կենսաթոշակային ապահովության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում`
ա. օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը,
բ. պետական կենսաթոշակների, պատվովճարների, ամենամսյա դրամական օգնությունների, այլ հատուցումների և ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակման, վերահաշվարկման և վճարման մեթոդական ղեկավարումը,
գ. պետական կենսաթոշակների, պատվովճարների, ամենամսյա դրամական օգնությունների, այլ հատուցումների և ժամանակավոր անաշխատունակության նպաստների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման և վճարման նկատմամբ մոնիթորինգը և վերահսկողության իրականացումը,
դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարների, ամենամսյա դրամական օգնությունների և այլ հատուցումների նշանակումը, վերահաշվարկումը և վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով վճարումը,
ե. անհատական (անձնավորված) համակարգի ներդրման և կիրառման ապահովումը,
զ. սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման, սոցիալական քարտերի և դրանց համարների կիրառման ապահովումը,
է. «Պետական կենսաթոշակների մասին», «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված` համապատասխան բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի գործառույթները.».
3) 12-րդ կետի 9-րդ ենթակետում «ստորաբաժանումների ղեկավարների» բառերը փոխարինել «ստորաբաժանման ղեկավարի» բառերով.
4) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:».
5) 14-րդ կետի 2-րդ ենթակետում «կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանման» բառերով.
6) 30-րդ կետում «առանձնացված ստորաբաժանումները (գործակալություն, տեսչություն)» բառերը փոխարինել «առանձնացված ստորաբաժանումը (տեսչություն)» բառերով.
7) 32-րդ կետում «ստորաբաժանումների կանոնադրությունները» բառերը փոխարինել «ստորաբաժանման կանոնադրությունը» բառերով.
8) 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նախարարության աշխատակազմի տարածքային բաժինն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի փետրվարի 5-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |