Համարը 
N 118-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.03.23/04(194)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.03.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի
N 256 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«14» մարտի 2012թ.

N 118-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի

N 256 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 256 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 3-րդ կետի 1-ին ենթակետում «2.3.2, 2.3.3» թվերը փոխարինել «2.3.2 - 2.3.7» թվերով, իսկ երկրորդ նախադասությունում «հատվողին» բառը` «հատվող ծածկույթով ճանապարհին» բառերով.

բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «երթևեկության այլ մասնակիցների» բառերը փոխարինել «այլ տրանսպորտային միջոցների վարորդների (այսուհետ` վարորդներ)» բառերով.

գ. 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) չստեղծել խոչընդոտ երթևեկության այլ մասնակիցների համար` երթևեկության մասնակիցներին ուղղված պահանջ, որի համաձայն նրանք չպետք է որևէ ձևով խոչընդոտեն. ուղևորներն ու հետիոտները` տրանսպորտային միջոցների, իսկ վարորդները` հետիոտների և այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը.»,

դ. 3-րդ կետի 4-րդ ենթակետում «2» թիվը փոխարինել «3» թվով.

ե. 3-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) մանևրում` տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ (կապված հարևան երթևեկության գոտի դուրս գալու հետ), վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ (վերադասավորվելով) և հետընթաց կատարելը.».

զ. 3-րդ կետի 7-րդ ենթակետը «վերադասավորում`» բառից հետո լրացնել «տրանսպորտային միջոցի» բառերով,

է. 3-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) երթևեկության ուղղության փոփոխություն` նախկինում ընտրած երթևեկության ուղղության փոփոխություն (բացառությամբ հետընթացի)` կատարվող շրջադարձի կամ հետադարձի միջոցով.».

ը. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ ենթակետերով.

«12) արգելք` երթևեկելի մասի որևէ գոտու վրա գտնվող անշարժ օբյեկտ (վնասված կամ անսարք տրանսպորտային միջոց, կողմնակի առարկա, ճանապարհի ծածկույթի վնասվածք և այլն), որը վարորդներին զրկում է նույն գոտիով երթևեկությունը շարունակելու հնարավորությունից.

13) երթևեկության համար վտանգ` երթևեկության ժամանակ ստեղծված իրադրություն, երբ նույն ուղղությամբ և (կամ) նույն արագությամբ երթևեկությունը շարունակելու դեպքում կստեղծվի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման իրական վտանգ.

14) կողանցում` շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու.

15) վտանգավոր բեռ` վտանգավոր նյութ, հումք, վտանգավոր թափոններ, որոնք փոխադրման ընթացքում իրենց յուրահատկությունների հետևանքով կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում և վնասել տրանսպորտային միջոցները կամ շենքերը և շինությունները.

16) երեխաների կազմակերպված խմբերի փոխադրում` մեխանիկական տրանսպորտային միջոցով (բացառությամբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների) նախադպրոցական և դպրոցական տարիքի երկու և ավելի երեխաների կազմակերպված փոխադրում.

17) սահմանափակ տեսանելիություն` երթևեկության մասնակցի տեղից շարժման ուղղությամբ ճանապարհի տեսանելիություն` սահմանափակված տրանսպորտային միջոցներով, ճանապարհի երկրաչափական չափանիշներով, տեղանքի ռելիեֆով, ճանապարհին հարակից բուսականությամբ, շինություններով և այլ օբյեկտներով.»,

թ. 7-րդ կետի 1-ին ենթակետը «երթևեկությունը» բառից հետո լրացնել «(կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ)» բառերով.

ժ. 7-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «(կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ)» բառերը.

ժա. 7-րդ կետի 5-րդ ենթակետը «երթևեկությունը» բառից հետո լրացնել «(կարմիր ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ)» բառերով.

ժբ. 10-րդ կետում «այլ» բառը փոխարինել «այնպիսի» բառով.

ժգ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կիրառվում են հեծանիվի, իսկ հետիոտների տեղաշարժը` հետիոտնի ուրվապատկերների տեսքով լուսացույցի ազդանշաններ: Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել նաև փոքրացրած չափերի կլոր ազդանշաններով լուսացույց` հեծանիվի ուրվապատկերով ցուցանակի հետ միասին:».

ժդ.12-րդ կետում «գտնվելու» բառը փոխարինել «հայտնվելու» բառով.

ժե. 15-րդ կետի առաջին նախադասությունը «թույլատրում է» բառերից հետո լրացնել «, իսկ կարմիրը` արգելում» բառերով.

ժզ. 16-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ձեռքը բարձրացված է դեպի վեր` տրանսպորտային միջոցների երթևեկությունը և հետիոտների տեղաշարժն արգելված է` բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքերի.».

ժէ. 16-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. ձախ և աջ կողմերից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է ուղիղ և դեպի աջ, տրամվայինը` ուղիղ: Հետիոտներին թույլատրվում է հատել երթևեկելի մասը կարգավորողի աջ և ձախ կողմերից,».

ժը. 16-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. թիկունքի և կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և հետիոտների տեղաշարժն արգելված են.».

ժթ. 16-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. ձախ կողմից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է բոլոր ուղղություններով, տրամվայինը` դեպի ձախ,

բ. կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է դեպի աջ,».

ի. 18-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև խաչմերուկը`» բառերը.

իա. 26-րդ կետի 1-ին նախադասությունից հանել «որը տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից» բառերը.

իբ. 26-րդ կետի երկրորդ նախադասությունում «այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդները» բառերը փոխարինել «նրանք» բառով.

իգ. 26-րդ կետի երկրորդ նախադասությունը «հերթականությունն է» բառերից հետո լրացնել «ու տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից» բառերով.

իդ. 26-րդ կետի երրորդ նախադասությունում «Վարորդներն» բառը փոխարինել «Այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդներն» բառերով.

իե. 26-րդ կետից հանել վերջին նախադասությունը.

իզ. 28-րդ կետում «զիջում են» բառերը փոխարինել «պետք է զիջեն» բառերով.

իէ. 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները պետք է միացված լինեն`

1) այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք իրականացնում են ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ.

2) կանոնների 163-րդ կետով սահմանված ցուցանիշները գերազանցող չափերով, մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող և դրանց ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա.

3) վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրող և դրանց ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա:».

իը. 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած` կանոնների 33-րդ կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 42-րդ, 55-60-րդ, 63-րդ և 116-րդ կետերի, գծանշումների և նշանների պահանջները` բացառությամբ 2.2`«Գլխավոր ճանապարհի վերջ», 2.4` «Զիջեք ճանապարհը», 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է», 2.6` «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11` «Զանգվածի սահմանափակում», 3.12` «Uռնու վրա բեռնվածության uահմանափակում», 3.13` «Բարձրության uահմանափակում», 3.14` «Լայնության uահմանափակում», 3.17.2` «Վտանգ», 3.20` «Վազանցն արգելվում է» ճանապարհային նշանների: Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած` կանոնների 33-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 60-րդ կետի և գծանշումների պահանջները:».

իթ. 36-րդ կետի երկրորդ նախադասությունում «շարժվում է» բառերը փոխարինել «երթևեկում է» բառերով.

լ. 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38.Մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս` վարորդը պետք է ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին, իսկ ճանապարհից մերձակա տարածք մուտք գործելիս` հեծանվորդներին: Երկու դեպքում էլ չպետք է ստեղծվի խոչընդոտ հետիոտների համար:».

լա. 39-րդ կետի առաջին և երկրորդ նախադասություններում «շարժվող» բառը փոխարինել «երթևեկող» բառով.

լբ. 40-րդ կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) հնարավորություն չունի դա կատարելու` տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով:».

լգ. 40-րդ կետի 2-րդ պարբերությունում «մասին համընթաց ուղղության» բառերը փոխարինել «մասի» բառով, իսկ «հարթության» բառը` «մակարդակի» բառով,

լդ. 41-րդ կետի երկրորդ նախադասությունում «շարժվի» բառը փոխարինել «երթևեկի» բառով.

լե. 42-րդ կետի առաջին նախադասությունը «մասում» բառից հետո լրացնել «, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կարելի է վերադասավորվել, եթե վարորդը համոզված է, որ երթևեկությունը տվյալ ուղղությամբ թույլատրվում է նաև այլ գոտիով».

լզ. 42-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը.

լէ. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Խաչմերուկներում, ինչպես նաև դրանցից դուրս, շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառով կանոնների 40-րդ կետի պահանջներն ապահովելու հնարավորություն չունենալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը ինչպես համընթաց, այնպես էլ հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:».

լը. 44-րդ կետից հանել «,իսկ եթե երթևեկելի մասի ոչ բավարար լայնության պատճառով շրջադարձը կամ հետադարձը կատարում է ոչ եզրային գոտուց, ապա նաև համընթաց տրանսպորտային միջոցներին» բառերը.

լթ. 46-րդ կետի երկրորդ նախադասությունն «ընթացող» բառից հետո լրացնել «տրանսպորտային միջոցի» բառերով.

խ. 47-րդ կետում «գոտի մուտք գործելու» բառերը փոխարինել «գոտու առկայության դեպքում շրջադարձ կատարելու» բառերով.

խա. 51-րդ կետում «կամ» բառը փոխարինել «և (կամ)» բառերով.

խբ. 52-րդ կետում «դանդաղեցման» բառը փոխարինել «արգելակման» բառով, իսկ «լայնացման» բառը` «լայնեցված» բառով.

խգ. 56-րդ կետի առաջին նախադասությունից հանել «,63-րդ» թիվը.

խդ. 58-րդ կետում «շարժվեն» բառը փոխարինել «երթևեկեն» բառով.

խե. 59-րդ կետում «Երթևեկության տվյալ ուղղության ձախ կողմում» բառերը փոխարինել «Երթևեկելի մասի ձախ կողմում նույն մակարդակի վրա» բառերով.

խզ. 61-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը կողնակներով, մայթերով և հետիոտնային արահետներով, բացառությամբ կանոնների 81-րդ կետում նշված դեպքերում մայթեզրին կայանելու նպատակով մանևրելիս:».

խէ. 61-րդ կետի երկրորդ նախադասությունը «դրանց՝» բառից հետո լրացնել «խոչընդոտ չհանդիսանալով հետիոտներին և» բառերով.

խը. 67-րդ կետի երկրորդ նախադասությունը «դեպքում» բառից հետո լրացնել «կողանցումն ու» բառերով.

խթ. 69-րդ կետի 1-ին ենթակետում «մարդատար» և «բեռնատար» բառերից հետո «ավտոմոբիլներին» բառը փոխարինել «ավտոմոբիլներով» բառով.

ծ. 69-րդ կետի 2-րդ ենթակետում «միջքաղաքային ավտոբուսներին, միկրոավտոբուսներին ու մոտոցիկլներին» բառերը փոխարինել «մերձքաղաքային, միջշրջանային և միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ու մոտոցիկլներով» բառերով.

ծա. 69-րդ կետի 3-րդ ենթակետում «ավտոբուսներին,» բառը փոխարինել «ավտոբուսներով» բառով, իսկ «կցորդ քարշակող» բառերը «կցորդի հետ կցված» բառերով.

ծբ. 71-րդ կետի 1-ին ենթակետում «ավտոմոբիլներին» բառը փոխարինել «ավտոմոբիլներով» բառով, իսկ «միջոցներին» բառը` «միջոցներով» բառով.

ծգ. 71-րդ կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցներ քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցներին» բառերը փոխարինել «միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս» բառերով.

ծդ. 73-րդ կետի 3-րդ ենթակետը «ավարտելիս» բառից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում» բառերով.

ծե. 77-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) եթե վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդը կատարում է վազանց կամ շրջանցում է արգելքը.».

ծզ. 77-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) թունելներում, էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ, ինչպես նաև ճանապարհների նեղացումներում.».

ծէ. 77-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) եթե վազանցվող տրանսպորտային միջոցը երթևեկում է կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ ու հատուկ ձայնային ազդանշան միացրած վիճակում կամ ուղեկցվում է այդպիսի տրանսպորտային միջոցներով.».

ծը. 78-րդ կետում «, իսկ կանոնների 80-րդ և 81-րդ կետերով նախատեսված դեպքերում` նաև մայթեզրին:» բառերը փոխարինել «: Կանոնների 81-րդ կետով նախատեսված դեպքում կայանումը թույլատրվում է նաև մայթեզրին:» բառերով.

ծթ. 84-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մայթերին, բացառությամբ 61-րդ կետում նշված դեպքերի, ինչպես նաև տրամվայի գծերի վրա և անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչնդոտում է տրամվայների երթևեկությունը.».

կ. 84-րդ կետի 3-րդ ենթակետը «եզրի» բառից հետո լրացնել «կամ որևէ արգելքի» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «մինչև 5 մ դրանցից առաջ» բառերը փոխարինել «երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում» բառերով.

կա. 84-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «բացառությամբ ուղևորների նստելու կամ իջնելու հետ կապված կանգառի դեպքերի, եթե դա չի խոչընդոտում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կամ տաքսիների երթևեկությանը» բառերը.

կբ. 84-րդ կետի 8-րդ ենթակետում «կխոչընդոտի մյուս տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունը» բառերը փոխարինել «որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար» բառերով.

կգ. ուժը կորցրած ճանաչել 86-րդ կետի 2-րդ ենթակետը.

կդ. 86-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) բնակավայրերից դուրս` 2.1` «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա.».

կե. 87-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«87. Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին:».

կզ. 88-րդ կետը «խաչմերուկ» բառից հետո լրացնել «կամ երթևեկելի մասերի հատում» բառերով, իսկ «այնտեղ» բառը հանել.

կէ. 92-րդ կետում «երթևեկության ուղղությունից, առավելություն ունի տրամվայը» բառերը փոխարինել «շարժման ուղղությունից, երթևեկության առավելություն ունի տրամվայի վարորդը» բառերով.

կը. 94-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«94. Վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած տրանսպորտային միջոցներին և չխոչընդոտի հետիոտներին ավարտելու խաչմերուկի անցումը, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը:».

կթ. 98-րդ կետի երրորդ նախադասության մեջ «շարժման» բառը փոխարինել «երթևեկության» բառով.

հ. 100-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«100. Չկարգավորվող խաչմերուկներում տրամվայի վարորդը, անկախ երթևեկության ուղղությունից, երթևեկության առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ:».

հա.103-րդ կետում «պետք է ճանապարհը զիջի» բառերը փոխարինել «չպետք է խոչընդոտ ստեղծի» բառերով.

հբ. 107-րդ կետում «պետք է ճանապարհը զիջի» բառերը փոխարինել «չպետք է խոչընդոտ ստեղծի» բառերով.

հգ. 108-րդ կետում «ազդանշան են տալիս» բառերը փոխարինել «պետք է ազդանշան տան» բառերով.

հդ. 112-րդ կետի 2-րդ ենթակետում «կանոնները» բառը փոխարինել «կարգը» բառով.

հե. ուժը կորցրած ճանաչել 112-րդ կետի 3-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը.

հզ. 112-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «(տագնապի)» բառը.

հէ. 112-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես մեքենավարին տրվող կանգառի ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):».

հը. 114-րդ կետի 4-րդ ենթակետում «, և քարշակել տրակտորային տափաններ» բառերը փոխարինել «և տափանների հետ կցված տրակտորներով» բառերով.

հթ.116-րդ կետի 1-ին ենթակետում «երթևեկությունը» բառը փոխարինել «տեղաշարժը» բառով.

ձ. 116-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «հետադարձը և» բառերը.

ձա. 117-րդ կետը «կահավորված» բառից հետո լրացնել «, իսկ 116-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները` նաև ընդհանուր օգտագործման» բառերը.

ձբ.119-րդ կետի առաջին նախադասությունում «երթևեկությունը» բառը փոխարինել «տեղաշարժը» բառով.

ձգ. 120-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«120. Բնակելի գոտուց դուրս գալիս` վարորդները պետք է ճանապարհը զիջեն մյուս տրանսպորտային միջոցների վարորդներին և չստեղծեն խոչընդոտ հետիոտների համար:».

ձդ. 15-րդ գլխի վերնագիրը «ՄԻՋՈՑՆԵՐԻ» բառից հետո լրացնել «ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ» բառով.

ձե. 124-րդ կետը «5.14` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների» բառից հետո լրացնել «համար» բառով.

ձզ. 124-րդ կետի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա նման գոտիով ճանապարհ մուտք գործելիս թույլատրվում է մտնել այդ գոտի` հարևան գոտի անհապաղ վերադասավորվելու պայմանով: Թույլատրվում է նաև նման գծանշմամբ գոտիներ մուտք գործել ինչպես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու, այնպես էլ այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար: Նշված գծանշմամբ գոտիներ մուտք գործելիս և դրանցից դուրս գալիս վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև չխոչընդոտեն նրանց երթևեկությունը` այդպիսի գոտիներում ուղևորներ իջեցնելիս և նստեցնելիս:».

ձէ. 125-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«125. Բնակավայրերում կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունն սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներն ունեն երթևեկության առավելություն, սակայն այն սկսել կարող են միայն` համոզվելով, որ հարևան գոտիով մոտեցող տրանսպորտային միջոցներն իրենց խոչընդոտ չեն ստեղծում:».

ձը. 126-րդ կետում «ճանապարհը զիջեն» բառերը փոխարինել «խոչընդոտ չստեղծեն» բառերով.

ձթ. 128-րդ կետի 2-րդ ենթակետում «եթե հանդիպակաց երթևեկող» բառերը փոխարինել «եթե այդ» բառերով.

ղ. 128-րդ կետի 3-րդ ենթակետը «երթևեկող» բառից հետո լրացնել «տրանսպորտային միջոցների» բառերով.

ղա. 130-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում, իսկ անբավարար տեսանելիության պայմաններում` անկախ ճանապարհի լուսավորվածությունից, կանգառի և կայանման դեպքում պետք է միացված լինեն տրանսպորտային միջոցի եզրաչափային լույսերը:».

ղբ. 132-րդ կետը «լապտերները» բառից հետո լրացնել «երթևեկող տրանսպորտային միջոցների վրա» բառերով.

ղգ. 134-րդ կետը «հանդիպակաց» բառից հետո լրացնել «և համընթաց» բառերով,

ղդ. 135-րդ կետում «շարժման» բառը փոխարինել «երթևեկության» բառով, իսկ «վրա» բառից հետո կետը լրացնել «(բացառությամբ կցորդի հետ կցված թեթև մարդատար ավտոմոբիլների)» բառերով.

ղե. 144-րդ կետում «շարժման» բառը փոխարինել «երթևեկության» բառով.

ղզ. 146-րդ կետի առաջին նախադասությունից հանել «` այն էլ սովորողի մոտ վարման բավարար հմտության դեպքում» բառերը.

ղէ. 148-րդ կետում «Ավտոմոբիլ և մոտոցիկլ» բառերը փոխարինել «Տրանսպորտային միջոց» բառերով.

ղը. 149-րդ կետը «մարմինների» բառից հետո լրացնել «կողմից» բառով.

ղթ. 150-րդ կետում «D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք» բառերը փոխարինել «D» կամ «DE» կարգերի կամ «D1» կամ «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական» բառերով.

ճ. 151-րդ կետի առաջին նախադասությունը «կարգի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ընթացքի ժամանակ նստատեղը չլքելու մասին» բառերով.

ճա. 153-րդ կետի առաջին նախադասության «հարթակով» բառը փոխարինել «թափքով» բառով, հանել «, իսկ երեխաների փոխադրման ժամանակ կողերը պետք է ունենան հատակի մակերևույթից ոչ պակաս 0,8 մ բարձրություն» բառերը և երրորդ նախադասությունը.

ճբ. 154-րդ կետում «հարթակով» բառը փոխարինել «թափքով» բառով, իսկ «ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստատեղերով» բառերը՝ «կանոնների 153-րդ կետով նախատեսված ցուցանիշներին համապատասխան տեղադրված նստատեղերով» բառերով.

ճգ. 155-րդ կետի առաջին նախադասությունը «երեխաների» բառից հետո լրացնել «կազմակերպված» բառով, իսկ «իսկ կողավոր հարթակ ունեցող բեռնատար ավտոմոբիլի թափքում` երկուսից ոչ պակաս» բառերը հանել.

ճդ. 156-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«156. «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցներ երեխաների նստեցման և իջեցման ժամանակ պետք է միացված լինի վթարային լուսային ազդանշանը: Այդ տրանսպորտային միջոցներին մոտենալիս` վարորդները պետք է նվազեցնեն արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգնեն` երեխաներին երթևեկելի մասն անարգել անցնել թույլ տալու համար:».

ճե.157-րդ կետում «շարժումն» բառը փոխարինել «երթևեկությունն» բառով.

ճզ.158-րդ կետի 1-ին ենթակետում «հարթակով» բառը փոխարինել «թափքով» բառով.

ճէ. 159-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)».

ճը. 163-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«163. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ կանոններով են կարգավորվում այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը`

1) որոնք օգտագործվում են ծանրաքաշ, վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարա փոխադրելու համար.

2) որոնք շահագործվում են երկու և ավելի կցորդների հետ միասին` ավտոգնացքի կազմում.

3) որոնց եզրաչափերը (կամ դրանցից որևէ մեկը), բեռով կամ առանց բեռի, գերազանցում են`

ա. ըստ լայնության` 2,55 մ (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար 2,6 մ).

բ. ըստ երկարության` 12 մ, իսկ մեկ կցորդով (կիսակցորդով)` 20 մ.

գ. ըստ բարձրության (երթևեկելի մասի մակերևույթից)` 4 մ:

4) որոնց բեռը դուրս է ցցված հետևի եզրաչափից ավելի քան 2 մ:».

ճթ. N 1 ձևի 1-ին գլխի 1-ին պարբերության առաջին նախադասությունից հանել «վարորդներին» բառը, իսկ «երթևեկելիս» բառից հետո լրացնել «(տեղաշարժվելիս)» բառով.

մ. ուժը կորցրած ճանաչել N 1 ձևի 1-ին գլխի 37-րդ պարբերությունը (1.35. «Հատում ձյունագնացների համար ճանապարհի հետ»), իսկ 2-րդ նկարից հանել «1.35. «Հատում ձյունագնացների համար ճանապարհի հետ» ճանապարհային նշանը.

մա. N 1 ձևի 2-րդ գլխի նախավերջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վարորդը պետք է ճանապարհը զիջի նեղ հատվածին հանդիպակաց կողմից մոտեցող տրանսպորտային միջոցներին:».

մբ. N 1 ձևի 3-րդ գլխի 11-րդ պարբերությունում («3.10» թվով սկսվող պարբերությունը) և 3-րդ նկարի «3.10» ճանապարհային նշանում «երթևեկությունն» բառը փոխարինել «տեղաշարժն» բառով.

մգ. N 1 ձևի 3-րդ գլխի 19-րդ պարբերությունից («3.17.2» թվով սկսվող պարբերությունը) հանել «առանց բացառության» բառերը, իսկ «կապակցությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ ոստիկանության, շտապ բժշկական օգնության, փրկարարական և վտանգի վերացման նպատակով ժամանած այլ ծառայությունների տրանսպորտային միջոցների երթևեկությունը շարունակել կարելի է միայն թույլտվություն ստանալուց հետո.» բառերով.

մդ. N 1 ձևի 3-րդ գլխի 24-րդ պարբերությունը («3.20» թվով սկսվող պարբերությունը) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Թույլատրվում է վազանցել դանդաղընթաց տրանսպորտային միջոցները, լծասայլերը, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները.».

մե. N 1 ձևի 4-րդ գլխի 1-ին պարբերության առաջին նախադասությունը «միջոցների» բառից հետո լրացնել «վարորդների» բառով, իսկ «շարժման» բառը փոխարինել «երթևեկության» բառով.

մզ. N 1 ձևի 4-րդ գլխի 10-րդ պարբերությունում («4.5» թվով սկսվող պարբերությունը) «երթևեկությունը» բառը փոխարինել «տեղաշարժը» բառով.

մէ. N 1 ձևի 4-րդ գլխի նախավերջին պարբերությունից «4.8.1» թվից հետո «դեպի» բառը հանել.

մը. ուժը կորցրած ճանաչել N 1 ձևի 4-րդ գլխի վերջին պարբերությունը, իսկ 5-րդ նկարից հանել «4.9. «Ճանապարհ ձյունագնացների համար» ճանապարհային նշանը.

մթ. N 1 ձևի 5-րդ գլխի 4-րդ պարբերությունը («5.3» թվով սկսվող պարբերությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.3. «Ճանապարհ ավտոմոբիլների համար». թույլատրվում է նաև մոտոցիկլների երթևեկությունը.».

յ. N 1 ձևի 5-րդ գլխի 18-րդ պարբերության («5.15.2» թվով սկսվող պարբերությանը հաջորդող պարբերությունը) երրորդ նախադասությունում «նշանի» բառը փոխարինել «և «5.15.2» նշանների» բառերով.

յա. N 1 ձևի 5-րդ գլխի 19-րդ պարբերության վերջին նախադասությունում («5.15.3» թվով սկսվող պարբերությունը) «գոտում» բառը փոխարինել «գոտի» բառով.

յբ. N 1 ձևի 5-րդ գլխի 20-րդ պարբերության («5.15.4» թվով սկսվող պարբերությունը) երկրորդ նախադասությունը «որևէ» բառից հետո լրացնել «տեսակի» բառով.

յգ. N 1 ձևի 5-րդ գլխի 23-րդ պարբերության («5.15.7» թվով սկսվող պարբերությունը) երկրորդ նախադասության մեջ «կարող են» բառերը փոխարինել «կարող է» բառով.

յդ. N 1 ձևի 5-րդ գլխի նախավերջին պարբերությունում «երթևեկության» բառը փոխարինել «տեղաշարժի» բառով.

յե. N 1 ձևի 6-րդ գլխի 13-րդ պարբերությունում («6.9.3» թվով սկսվող պարբերությունը) «շարժման» բառը փոխարինել «երթևեկության» բառով.

յզ. N 1 ձևի 6-րդ գլխի 14-րդ պարբերության («6.10.1» թվով սկսվող պարբերությունը) առաջին նախադասությունում «շարժվելու» բառը փոխարինել «երթևեկելու» բառով.

յէ. N 1 ձևի 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«6.20.1, 6.20.2. «Վթարային ելք».թունելում ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է վթարային ելքը.

6.21.1, 6.21.2. «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն». ցույց է տալիս դեպի վթարային ելք ուղղությունը և մինչև վթարային ելք եղած հեռավորությունը:».

յը. N 1 ձևի 6-րդ նկարը լրացնել «6.20.1, 6.20.2 «Վթարային ելք» և «6.21.1, 6.21.2 «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն» ճանապարհային նշաններով` համաձայն N 1 հավելվածի.

յթ. N 1 ձևի 7-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«7.19. «Արտակարգ կապի հեռախոս».ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է օպերատիվ ծառայությունների հետ կապ հաստատելու հեռախոսը.

7.20. «Կրակմարիչ». ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է կրակմարիչը:».

ն. N 1 ձևի 7-րդ նկարը լրացնել «7.19 «Արտակարգ կապի հեռախոս» և «7.20 «Կրակմարիչ» ճանապարհային նշաններով` համաձայն N 2 հավելվածի.

նա. N 1 ձևի 8-րդ գլխի 12-րդ պարբերությունում «8.4.1-8.4.9» թվերը փոխարինել «8.4.1-8.4.8» թվերով, իսկ 9-րդ նկարից հանել «8.4.9» ճանապարհային նշանը.

նբ. N 1 ձևի 8-րդ գլխի 36-րդ պարբերությունում («8.21.1-8.21.3» թվերով սկսվող պարբերությունը) «տրանսպորտային միջոցի կայանման տեղը» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակները» բառերով.

նգ. N 2 ձևի 1-ին պարբերությունը («1.1» թվով սկսվող պարբերությունը) «հոսքերը» բառից հետո լրացնել «(առանցքային գիծ)» բառերով.

նդ. N 2 ձևի 2-րդ պարբերությունը («1.2.1» թվով սկսվող պարբերությունը) «հոծ գիծ» բառերից հետո լրացնել «(եզրային)» բառով.

նե. N 2 ձևի 3-րդ պարբերությունը («1.2.2» թվով սկսվող պարբերությունը) «ընդհատվող գիծ» բառերից հետո լրացնել «(եզրային)» բառով, իսկ «երկու գոտի» բառերը փոխարինել «երկուսից ոչ ավելի գոտի» բառերով.

նզ. N 2 ձևի 4-րդ պարբերությունը («1.3» թվով սկսվող պարբերությունը) «հոսքերը» բառից հետո լրացնել «(առանցքային գծեր)» բառերով.

նէ. N 2 ձևի 5-րդ պարբերության («1.4» թվով սկսվող պարբերությունը) երկրորդ նախադասությունը «մոտ» բառից հետո լրացնել «(եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն)» բառերով, իսկ «մակերևույթին» բառը փոխարինել «մակերեսին» բառով.

նը. N 2 ձևի 6-րդ պարբերությունը («1.5» թվով սկսվող պարբերությունը) «1.5`» թվից հետո լրացնել «ընդհատվող գիծ, որը», իսկ «հոսքերը» բառից հետո` «(առանցքային գիծ)» բառերով.

նթ. N 2 ձևի 9-րդ պարբերությունից («1.8» թվով սկսվող պարբերությունը) հանել «` խաչմերուկներում, ճանապարհների տարբեր մակարդակների հատումներում, ավտոբուսների կանգառի կետերի վայրերում և այլն» բառերը.

շ. N 2 ձևի 10-րդ պարբերությունը («1.9» թվով սկսվող պարբերությունը) «1.9`» թվից հետո լրացնել «ընդհատվող (դարձափոխային) գիծ, որը» բառերով.

շա. N 2 ձևի 11-րդ պարբերության («1.10» թվով սկսվող պարբերությունը) երկրորդ նախադասությունը «մոտ» բառից հետո լրացնել «(եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն)» բառերով, «Կայանելն արգելված է» բառերը փոխարինել «Կայանելն արգելվում է» բառերով, իսկ «մակերևույթին» բառը` «մակերեսին» բառով.

շբ. N 2 ձևի 12-րդ պարբերությունը («1.11» թվով սկսվող պարբերությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.11 հոծ և ընդհատվող գծերի համակցություն, որոնք`

1) բաժանում են հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց.

2) ցույց է տալիս հետադարձի, ինչպես նաև մերձակա տարածքների մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ.».

շգ. N 2 ձևի 13-րդ պարբերությունը («1.12» թվով սկսվող պարբերությունը) ««Կանգ-գիծ»`» բառերից հետո լրացնել «հոծ գիծ, որը» բառերով, իսկ «դեպքում» բառից հետո` «, ինչպես նաև երկաթուղային գծանցի առջև, երբ գծանցով երթևեկությունն արգելված է» բառերով.

շդ. N 2 ձևի 14-րդ պարբերությունը («1.13» թվով սկսվող պարբերությունը) «զիջի» բառից հետո լրացնել «ճանապարհը» բառով.

շե. N 2 ձևի 15-րդ պարբերության («1.14.1, 1.14.2» թվերով սկսվող պարբերությունը) երկրորդ նախադասությունում «երթևեկության» բառը փոխարինել «շարժման» բառով.

շզ. N 2 ձևի 16-րդ պարբերությունում («1.15» թվով սկսվող պարբերությունը) «1.15` ցույց է» բառերը փոխարինել «1.15` ընդհատվող գծեր, որոնք ցույց են» բառերով.

շէ. N 2 ձևի 17-րդ պարբերությունը («1.16.1-1.16.3» թվերով սկսվող պարբերությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.16.1-1.16.3` ցույց են տալիս ուղղորդ կղզյակները`

1.16.1- հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում.

1.16.2- համընթաց տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերը կամ համընթաց ուղղության տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում.

1.16.3- տարբեր ուղղությունների տրանսպորտային հոսքերի միացման տեղերում.».

շը. N 2 ձևի 18-րդ պարբերությունում («1.17» թվով սկսվող պարբերությունը) «գծանշում» բառը փոխարինել «հոծ գիծ» բառերով.

շթ. N 2 ձևի 20-րդ պարբերությունը («1.19» թվով սկսվող պարբերությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.19` նախազգուշացնում է մոտենալու մասին`

1) երթևեկության գոտու վերջին (այն հատվածին, որտեղ տվյալ ուղղությամբ երթևեկության գոտիների թիվը նվազում է): Կարելի է կիրառել «1.20.1-1.20.3. «Ճանապարհի նեղացում» ճանապարհային նշանների հետ.

2) «1.1» կամ «1.11» գծանշմանը, երբ դրանք բաժանում են հանդիպակաց (ուղղությունների) տրանսպորտային հոսքերը: Կիրառվում է 1.6 «Մոտեցման գիծ» գծանշման հետ միասին.».

ո. N 2 ձևի 22-րդ պարբերությունում («1.21» թվով սկսվող պարբերությունը) «արգելված է» բառերը փոխարինել «արգելվում է» բառերով,

ոա. N 2 ձևի 28-րդ պարբերությունը («1.2.1» թվով սկսվող պարբերությունը) «1.2.1» թվերից առաջ լրացնել «1.1 գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները` կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս, իսկ» բառերով,

ոբ. N 2 ձևի 10-րդ նկարը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածի`

ա. 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «բազայի» բառից հետո լրացնել «վրա» բառով.

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետը «կառուցվածքի» բառից հետո լրացնել «և ստանդարտների» բառերով.

գ. 3-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «(սույն ենթակետի պահանջները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հաշվառման համարանիշերի և ճանաչման նշանների վրա)» բառերը.

դ. 3-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «(սույն ցանկի 3-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հաշվառման համարանիշերի, տարբերիչ կամ ճանաչման նշանների վրա)» բառերը.

ե. 3-րդ կետի 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն ենթակետի պահանջները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հաշվառման համարանիշերի, տարբերիչ և ճանաչման նշանների վրա:».

զ. 4-րդ կետի 1-ին ենթակետի վերջին պարբերությունում «քարշակող» բառը փոխարինել «որպես քարշակ ծառայող» բառերով.

է. 5-րդ կետի 1-ին ենթակետում «ցուցանիշները» բառը փոխարինել «նորմերը» բառով.

ը. 5-րդ կետի 5-րդ ենթակետում «մեծությունը» բառը փոխարինել «նորմերը» բառով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը՝ ապահովել սույն որոշման հասարակական իրազեկումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մարտի 2012թ. N 118-Ն որոշման

 

N 1 ՁԵՎԻ ՆԿԱՐ 6-ՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_359

Ներմուծեք նկարագրությունը_360

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մարտի 2012թ. N 118-Ն որոշման

 

N 1 ՁԵՎԻ ՆԿԱՐ 7-ՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_361

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մարտի 2012թ. N 118-Ն որոշման

 

 

Ներմուծեք նկարագրությունը_536

 

 

Ներմուծեք նկարագրությունը_537

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ