Համարը 
ՀՕ-89
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.12.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի

դեկտեմբերի 17-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 501-րդ հոդվածով՝

«Հոդված 501. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում և կարգով շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարը նվազեցվում է առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարի չափով, բացառությամբ՝

ա) եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով տվյալ հարկ վճարողի համար նախատեսված է սուբսիդիայի հատկացում.

բ) եթե տվյալ հարկ վճարողին այդ ծառայությունների մատուցման իրավունքը տրվել է համապատասխան լիցենզավորման կամ մրցույթի անցկացման կարգով և լիցենզիայի կամ մրցույթի պայմաններում նախատեսվել է, որ առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած վնասները փոխհատուցման ենթակա չեն:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2003թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-89