ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“29” հունվարի 2002թ. |
N 26 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1999թ. ապրիլի 29-ի ‹‹ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին›› թիվ 79 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1999թ. ապրիլի 29-ի ‹‹ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին›› թիվ 79 որոշման 1-ին կետում ‹‹ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահի›› բառերից հետո լրացնել ‹‹,ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի›› բառերը, այնուհետև` ըստ տեքստի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |