ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» ապրիլի 2012թ. |
N 255-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 240 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 240 որոշմամբ հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» ապրիլի 2012թ. N 255-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացված շինարարության (շենքերի, շինությունների, դրանց վերակառուցման, վերականգնման, ամրացման, ընդլայնման և բարեկարգման, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) շահագործման ընդունման փաստագրման կարգը:
2. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրվում է շահագործման ակտի ձևակերպմամբ՝ N 1 ձևը կցվում է, հաստատված նախագծով ու շինարարական կապալի պայմանագրով նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացվելուց և օրենքով ու սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կապալառուի կողմից ավարտված շինարարական օբյեկտը կառուցապատողին հանձնելուց և կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո:
3. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած իրավասու մարմինը (համայնքում՝ համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս տարածքներում՝ շրջանի վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտ քաղաքում՝ Ստեփանակերտի քաղաքապետը) (այսուհետ՝ իրավասու մարմին):
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ օբյեկտների, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող օբյեկտների շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքի ընդունումն իրականացվում է այդ որոշմամբ ստեղծված ընդունող հանձնաժողովի կողմից՝ անհրաժեշտության դեպքում սույն կարգը լրացնող հատուկ պահանջների ամրագրմամբ, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
5. Ավարտված շինարարական օբյեկտի համապատասխանությունը հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին ամրագրվում է կապալառուի ու կառուցապատողի միջև կազմված երկկողմանի հանձնման-ընդունման ակտով (այսուհետ՝ երկկողմանի ակտ) կամ օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտով (այսուհետ՝ ընդունող հանձնաժողովի ակտ)՝ N 2 ձևը կցվում է, և հիմնավորվում է կատարողական փաստաթղթերով, ինչպես նաև ինժեներական, տեխնոլոգիական սարքավորումները, ենթակառուցվածքային օբյեկտներն ու ցանցերը շահագործող կազմակերպությունների (այսուհետ՝ շահագործող կազմակերպություններ) եզրակացություններով: Շահագործող կազմակերպություններին վերաբերող` սույն կարգով սահմանված դրույթները գործում են օրենքով և կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
6. Կատարողական փաստաթղթերի փաթեթը կազմում է կապալառուն՝ տեխնիկական հսկողություն, օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ հեղինակային հսկողություն իրականացնող անձանց մասնակցությամբ: Կատարողական փաստաթղթերի կազմը և ձևերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
7. Կատարողական փաստաթղթերի կամ դրանց մի մասի բացակայության դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին վերականգնել դրանք՝ անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում՝ պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, ինչպես նաև, անկախ ֆինանսական աղբյուրից՝ պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, սահմանված կարգով հաստատված պետական ցուցակներում ընդգրկված հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, հատուկ օբյեկտների շինարարության շահագործման փաստագրման համար պարտադիր հիմք է հանդիսանում ընդունող հանձնաժողովի ակտը: Ընդունող հանձնաժողովի ակտը պարտադիր է նաև այն դեպքում, երբ կառուցապատողն օրենքով իրավունք ունի հանդես գալու որպես շինարարական աշխատանքներ իրականացնող, որի հետևանքով անհնարին է դառնում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված երկկողմանի հանձնման-ընդունման ակտի ձևակերպումը:
9. Կառուցապատողի ցանկությամբ հանձնաժողով կարող է ստեղծվել նաև սույն կարգի 8-րդ կետով չնախատեսված դեպքերում:
10. Հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը (բացառությամբ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքերի):
11. Հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողության և, օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության (այսուհետ՝ քաղաքաշինական պետական տեսչություն), շահագործող կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների (այսուհետ՝ շահագրգիռ պետական մարմին) և իրավասու մարմնի ներկայացուցիչները:
12. Կառուցապատողը կապալառուի կողմից շինարարությունն ավարտելու մասին հաղորդումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, մինչև հանձնաժողովի աշխատանքներն սկսելը, դիմում է շահագրգիռ պետական մարմիններին և շահագործող կազմակերպություններին՝ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելու առաջարկությամբ, որի վերաբերյալ 5-օրյա ժամկետում ստանում է համապատասխան ներկայացուցչի թեկնածությունը: Հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին և չի կարող տևել 15 օրից ավելի:
13. Ընդունող հանձնաժողովի ակտը պետք է ստորագրված լինի հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, որոնցից յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համար՝ օրենքով սահմանված կարգով:
14. Ընդունող հանձնաժողովի անդամն ակտը չստորագրելու դեպքում հանձնաժողովի նախագահին է տրամադրում իր իրավասության սահմաններում արված դիտողությունները՝ նշելով արձանագրված թերությունները: Նշված թերությունները պետք է վերացվեն հանձնաժողովի աշխատանքի համար սահմանված ժամկետում, այլապես օբյեկտը հանձնաժողովի կողմից շահագործման չի ընդունվում:
15. Առանց հանձնաժողովի` օբյեկտը շահագործման ընդունելու դեպքում, կապալառուի կողմից շինարարությունն ավարտելու մասին հաղորդումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում կառուցապատողը համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով դիմում է շահագործող կազմակերպություններին և շահագրգիռ պետական մարմիններին, ինչպես նաև քաղաքաշինական պետական տեսչությանը՝ ներկայացնելով օբյեկտի համապատասխան կատարողական փաստաթղթերը:
16. Դիմումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում քաղաքաշինական պետական տեսչությունը, շահագրգիռ պետական մարմիններն ու շահագործող կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում, տալիս են եզրակացություն՝ հավաստելով ավարտված շինարարական աշխատանքների համապատասխանությունը տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին: Ընդ որում` ստացված եզրակացությունները հիմք են հանդիսանում շահագործող կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:
17. Տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին՝ ավարտված շինարարական աշխատանքների անհամապատասխանության դեպքում քաղաքաշինական պետական տեսչությունը, շահագրգիռ պետական մարմինը կամ շահագործող կազմակերպությունը նշված ժամկետում պարտավոր է կառուցապատողին տրամադրել իր իրավասության սահմաններում արված դիտողությունները՝ նշելով արձանագրված թերությունները: Նշված թերությունները վերացնելուց հետո կառուցապատողը կրկին դիմում է համապատասխան մարմնին կամ կազմակերպությանը, որը եռօրյա ժամկետում տալիս է իր եզրակացությունը:
18. Կառուցապատողի ցանկությամբ շինարարական համալիրի կազմում ընդգրկված առանձին շենքերի և շինությունների շահագործման ընդունումը կարող է ձևակերպվել ըստ դրանց շինարարության ավարտի:
19. Ձմռան ամիսներին ձևակերպվող շահագործման ակտով կարող է նախատեսվել շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքները մոտակա գարնանային-ամառային ամիսներին իրականացնելու վերաբերյալ պայման: Այդ աշխատանքներն ավարտվում են շահագործման ակտով սահմանված ժամկետում և ընդունվում կառուցապատողի կողմից շահագործումը փաստագրող իրավասու մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ՝ համապատասխան նշում կատարելով շահագործման ակտում:
20. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել անհատական բնակելի տների և դրանց կից տնտեսական շինությունների, ինչպես նաև առևտրային իրացման նպատակով կառուցված բազմաբնակարան բնակելի շենքերի, այդ թվում՝ ներկառուցված ոչ բնակելի տարածքներով, շինարարական աշխատանքների ոչ լրիվ իրականացումը, որի դեպքում շահագործման ընդունման ակտը ձևակերպելուց հետո շինարարական աշխատանքները, համաձայն կցվող ցանկի, կատարվում են նոր սեփականատիրոջ կողմից, ընդ որում` բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների շինարարական աշխատանքները, ինչպես նաև ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքները պարտադիր պետք է իրականացվեն ամբողջությամբ:
21. Ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին՝ շահագործման ակտի ձևակերպման համար:
Դիմումին կցվում են՝
ա) ընդունող հանձնաժողովի ակտը կամ երկկողմանի ակտը.
բ) երկկողմանի ակտի դեպքում՝ քաղաքաշինական պետական տեսչության, շահագրգիռ պետական մարմինների և շահագործող կազմակերպությունների դրական եզրակացությունները.
գ) կատարողական փաստաթղթերի ցանկը.
դ) ակտի ձևակերպման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարի մուծումը հավաստող անդորրագիրը:
22. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա դիմումը տալու օրվանից 5-օրյա ժամկետում ձևակերպում և կառուցապատողին է հանձնում շահագործման ակտը կամ դիմումը մերժելու մասին գրավոր պատասխանում է դիմողին` նշելով մերժման պատճառները, ընդ որում` մերժումը կարող է պատճառաբանվել միմիայն սույն կարգի 21-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:
23. Իրավասու մարմնի առաջադրած պահանջները բավարարվելու դեպքում, շահագործման ակտը ձևակերպվում է կառուցապատողի կրկնակի դիմումը տալու օրվանից եռօրյա ժամկետում:
24. Շահագործման ակտը կազմվում է 4 օրինակից, որոնցից մեկը մնում է իրավասու մարմնի մոտ, մեկական օրինակ տրվում է կառուցապատողին, կապալառուին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:
25. Քաղաքային կամ գյուղական համայնքի ղեկավարը շինարարության շահագործման ակտը ձևակերպելուց հետո, եռօրյա ժամկետում դրա մասին ծանուցում է համապատասխան շրջանի վարչակազմին և քաղաքաշինական պետական տեսչությանը՝ կցելով շահագործման ակտի պատճենը:
26. Շրջանի վարչակազմի ղեկավարը համայնքի վարչական սահմաններից դուրս տարածքներում շահագործման ակտերի ձևակերպման մասին եռօրյա ժամկետում ծանուցում է քաղաքաշինական պետական տեսչությանը:
27. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:
28. Շահագործման ակտը հիմք է հանդիսանում կառուցված օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ տվյալ օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար:
29. Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխան:
30. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացված շինարարությունն (վերակառուցում, վերականգնում, ամրացում, ընդլայնում և բարեկարգում, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) ավարտելուց և շահագործման ակտը կազմելուց հետո կառուցապատողը ավարտված շինարարական օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը գրությամբ ուղարկում է պետական գույքի կառավարման ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին` ապահովելու գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ու գույքի օտարման կամ համապատասխան մարմնի հաշվեկշռում արտացոլելու հետ կապված աշխատանքները:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
Ա Կ Տ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ
«____»_____________2012թ.
| Կառուցապատող___________________________________________կողմից կառուցված |
|
(իրավաբանական անձի անվանումը , ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
| որը գտնվում է____________________________________________________________ |
| _______________________________________________________________________ |
|
(օբյեկտի անվանումը և տեղադրությունը) |
| համարվում է ավարտված և պատրաստ է շահագործման, որի՝ |
| ա) նախագծային փաստաթղթերը մշակվել են___________________________________ |
| _________________________________________________________________ կողմից. |
|
(նախագծային կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
| բ) շինարարությունն սկսվել է ________________________________________________ |
| _________________________________________________________________ կողմից. |
|
(նախագծային կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
| տրված «__» ____________ 2012 թ. N____ շինարարության թույլտվության համաձայն |
| գ) շինարարությունն իրականացվել է ___________________________________կողմից. |
|
(գլխավոր կապալառուի անվանումը) |
| դ) օբյեկտի հիմնական ցուցանիշներն են՝ ________________________________________ |
| _______________________________________________________________________ |
| _______________________________________________________________________ |
| ե) հատուկ պայմանները ____________________________________________________ |
| _______________________________________________________________________ |
| _______________________________________________________________________ |
| ՀԻՄՔԵՐ՝ |
| ա) կառուցապատողի դիմումը _______ ________________ 2012 թ. |
| բ) ընդունող հանձնաժողովի ակտը _______ ________________ 2012 թ. |
|
կամ
երկկողմանի ակտը՝ քաղաքաշինական պետական տեսչության, շահագրգիռ
պետական մարմինների և շահագործող կազմակերպությունների դրական եզրակացություններով. |
|
գ) կատարողական փաստաթղթերի ցանկը ___________ թերթ |
|
Համայնքի ղեկավար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի
վարչակազմի ղեկավար, Ստեփանակերտի քաղաքապետ) |
| _______________________ |
___________________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը , ազգանունը) |
| Կ.Տ. |
|
| |
«____» _________________ 2012 թ. |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ՝
_______________________
_______________________
_______________________
(ակտը հաստատող անձի անունը,
ազգանունը և պաշտոնը)
«____» ____________ 2012 թ.
Ա Կ Տ
ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
«____» ____________ 2012 թ. Օբյեկտի անվանումը և
տեղադրությունը |
|
_______________________________________ |
|
_______________________________________ |
|
_______________________________________ |
| Ընդհանուր հանձնաժողովը կազմավորված է ___________________________________ |
|
(հրամանով, հանձնարարականով, որոշմամբ) |
| ______________________________________________________ կողմից |
|
(կառուցապատողի անվանումը, անունը, ազգանունը) |
|
«____» ____________ 2012 թ., հետևյալ կազմով՝
|
|
Նախագահ՝ կառուցապատող (ներկայացուցիչ) |
| _____________________________________________________________________ |
|
(անվանումը, անունը, ազգանունը, պաշտոնը) |
|
Հանձնաժողովի անդամներ (ներկայացուցիչներ)`
|
| Գլխավոր կապալառու ____________________________________________________ |
|
(անվանումը, անունը, ազգանունը, պաշտոնը) |
| Ենթակապալառու կազմակերպություն ________________________________________ |
|
(անվանումը, անունը, ազգանունը, պաշտոնը) |
| Շահագործող կազմակերպություններ՝ |
| ______________________________________________________________________ |
|
(անվանումը, անունը, ազգանունը, պաշտոնը) |
| Վերահսկող կազմակերպություններ՝ |
| ______________________________________________________________________ |
|
(անվանումը, անունը, ազգանունը, պաշտոնը) |
| Այլ շահագրգիռ կազմակերպություններ՝ |
| ______________________________________________________________________ |
|
(անվանումը, անունը, ազգանունը, պաշտոնը) |
| Հեղինակային հսկողություն իրականացնող |
| ______________________________________________________________________ |
|
(անվանումը, անունը, ազգանունը, պաշտոնը) |
| Տեխնիկական հսկողություն իրականացնող |
| ______________________________________________________________________ |
|
(անվանումը, անունը, ազգանունը, պաշտոնը) |
|
Հանձնաժողովն արձանագրեց, որ՝
|
| Գլխավոր կապալառու _____________________________________________ կողմից |
|
(անվանումը, պաշտոնը) |
| շահագործման ընդունման է ներկայացված շինարարական աշխատանքներն ավարտված` |
| ______________________________________________________________________ |
| ______________________________________________________________________ |
|
(օբյեկտի անվանումը, շինարարական կապալի պայմանագրի N) |
| Շինարարական աշխատանքներն սկսված են` համաձայն |
| _________________________________________________________ կողմից տրված |
|
(շինարարության թույլտվություն տվող մարմնի անվանումը) |
|
«____» ____________ 2012 թ., N______ շինարարության թույլտվության
|
| Շինարարությունն իրականացված է __________________________________ կողմից |
|
(գլխավոր կապալառուի անվանումը, շինարարական կապալի պայմանագրի N) |
|
Շինարարության իրականացման ժամկետները` |
| (համաձայն պայմանագրի) |
| աշխատանքների սկիզբը _______________________________________ |
|
(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը) |
| աշխատանքների ավարտը ______________________________________ |
|
(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը) |
|
Շինարարության տևողությունը՝
|
| նախատեսված՝ ________________________________ |
|
(ամիսներով, օրերով) |
| փաստացի՝ ___________________________________ |
|
(ամիսներով, օրերով) |
| Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են՝ ________________________________________ |
| ______________________________________________________________________ |
| ______________________________________________________________________ |
|
(համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի) |
| Ընդունող հանձնաժողովին տրամադրված են հետևյալ փաստաթղթերը՝ |
| շինարարության թույլտվությունը _____________________ |
| հաստատված նախագծային փաստաթղթերը ____________ |
| կատարողական փաստաթղթերի փաթեթը ______________ |
|
(համաձայն սույն կարգի 6-րդ կետի) |
| |
|
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
|
| Շահագործման ընդունման ներկայացված _______________________________________ |
| _________________________________________________ պատրաստ է շահագործման |
|
(օբյեկտի անվանումը, տեղադրությունը) |
|
Հանձնաժողովի նախագահ` |
| ______________________________________________________________________ |
|
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը, Կ.Տ.) |
|
Հանձնաժողովի անդամներ` |
| _______________________________________________________________________ |
|
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը, Կ.Տ.) |
| _______________________________________________________________________ |
|
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը, Կ.Տ.) |
| _______________________________________________________________________ |
|
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը, Կ.Տ.) |
| _______________________________________________________________________ |
|
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը, Կ.Տ.) |
| _______________________________________________________________________ |
|
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը, Կ.Տ.) |
| _______________________________________________________________________ |
|
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը, Կ.Տ.) |
Ց Ա Ն Կ
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ 20-ՐԴ ԿԵՏԻ
Ներբնակարանային և ներկառուցված ոչ բնակելի տարածքների ներքին սենքերի՝
1) դռների և լուսամուտագոգերի տեղադրում.
2) ներքին հարդարման աշխատանքներ՝ ներառյալ հատակների ծածկույթի (մանրահատակ, կերամիկական սալիկներ, լինոլեում և այլն) և ներկման աշխատանքներ.
3) ջրմուղ-կոյուղու ներքին ցանցի իրականացումը՝ սանտեխսարքավորումների տեղադրմամբ.
4) էլեկտրագծերի ներքին ցանցի իրականացում՝ վարդակների, սարքերի և սարքավորումների նկատմամբ.
5) հեռուստակապի համակարգի, հեռախոսակապի, ռադիոկապի տեղադրում.
6) ծխահրդեհային տեղեկացման ավտոնոմ սարքերի տեղադրում.
7) ներկառուցված կահույքի իրականացում: