Համարը 
ՀՕ-87
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.12.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998թ. սեպտեմբերի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության աշխատակիցներին դասային և հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի թիվ Թ. Ն. 0339-1 որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի

դեկտեմբերի 24-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածում.

1) առաջին մասի «Բ խումբ» պարբերությունից հանել «(գլխավոր հաշվապահ)» բառերը

2) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 24.

Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը

 

1. Հարկային ծառայողների վարձատրության համակարգը

Հարկային ծառայողների վարձատրության համակարգն ունի հետևյալ կառուցվածքը.

1) հիմնական աշխատավարձ՝ պաշտոնային դրույքաչափ, որը պայմանավորված է հարկային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և հարկային ծառայողի՝ հարկային մարմնում ունեցած աշխատանքի ստաժով.

2) լրացուցիչ աշխատավարձ, որը ներառում է՝

- աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները,

- հարկային ծառայության դասային և հատուկ կոչումների համար տրվող հավելավճարները,

- ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով, հատուկ առաջադրանքների որակյալ կատարման, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության ամփոփ ցուցանիշներից ելնելով՝ հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդից տրվող պարգևատրումները:

2. Հարկային ծառայողների հիմնական աշխատավարձի համակարգը՝

1) հարկային ծառայողների պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ՝ նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.

2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ և յուրաքանչյուր մակարդակում՝ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1. Հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգը

 

Հար-

կային ծառա-

յողի աշխա-

տավար-

ձի մակար-դակները

 

Աշխա-տավար-ձի բնա-կանոն աճը

 

ՀԾ կրտսեր պաշտոններ (Դխումբ)

ՀԾ առաջատար պաշտոններ

(Գ խումբ)

ՀԾ գլխավոր պաշտոններ

(Բ խումբ)

ՀԾ բարձրագույն պաշտոններ

(Ա խումբ)

շրջա-

նային (քաղա-քային) հար-

կային տես-չության 2-րդ և 1-ին կարգի մաս- նագետ

 

շրջա-

նային (քաղա-

քային) հար-

կային տես-չության հար-կային տեսուչ, հար- կային մարմնի 2-րդ և 1-ին կարգի մաս- նագետ

 

շրջա-

նային (քաղա-

քային) հար-

կային տես-

չության առաջա-տար մասնա- գետ, ավագ հար-կային տեսուչ

 

շրջա-նային (քաղա-քային) հար-կային տես-

չության

գլխա-

վոր մաս-

նագետ, շրջա-

նային

(քաղա-

քային) հար-կային տես-

չության գլխա-

վոր հար-

կային տեսուչ, հար կային մարմնի հարկ. տեսուչ, հար կային մարմնի օպեր-լիազոր

հար-

կային մարմ-

նի հետա-քննիչ, հար-

կային մարմ-

նի առա-ջատար մաս-նագետ հար-կային մարմ-

նի ավագ տեսուչ, հար-կային մարմնի ավագ օպեր-լիազոր

շրջա-

նային (քա ղա-քային) հար-կային տես-չության բաժնի պետ

հար-կային մարմնի ավագ հետա-քննիչ, հար-կային մարմնի գլխավոր մաս-

նագետ, հար- կային մարմնի գլխա-

վոր հար-կային տեսուչ, հար-կային մարմնի գլխավոր օպերլիա- զոր

շրջա-

նային (քաղա- քային) հար-կային տեսչու-թյան պետի տեղա- կալ, հար- կային մարմնի բաժնի պետ

շրջա-նային (քաղա- քային) հար-

կային տես- չության պետ, հար-

կային մարմնի վար- չության պետի տեղա- կալ

հար-կային մարմնի վարչու- թյան պետ (առա- ջատար բաժնի պետ

հար- կային մարմնի ղեկա- վարի տեղա- կալ

11

Աճ չկա

1.40

1.80

2.09

2.43

2.81

3.26

3.78

4.38

4.88

5.38

5.89

10

Երեք տարին մեկ

 

1.36

1.74

2.03

2.36

2.73

3.17

3.67

4.26

4.77

5.27

5.78

9

1.32

1.68

1.97

2.29

2.65

3.07

3.56

4.13

4.66

5.16

5.65

8

1.28

1.62

1.92

2.22

2.58

2.99

3.46

4.01

4.55

5.05

5.53

7

Երկու տարին մեկ

 

1.24

1.56

1.86

2.16

2.50

2.90

3.36

3.90

4.44

4.94

5.41

6

1.20

1.50

1.81

2.09

2.43

2.81

3.26

3.78

4.28

4.83

5.29

5

1.16

1.44

1.75

2.03

2.36

2.73

3.17

3.67

4.18

4.72

5.17

4

Յուրա- քանչյուր տարի

 

1.12

1.38

1.70

1.97

2.29

2.65

3.07

3.56

4.08

4.61

5.05

3

1.08

1.32

1.65

1.92

2.22

2.58

2.99

3.46

3.98

4.50

4.94

2

1.04

1.26

1.60

1.86

2.16

2.50

2.90

3.36

3.88

4.39

4.83

1

1.00

1.20

1.56

1.81

2.09

2.43

2.81

3.26

3.78

4.28

4.72

 

3/ հարկային ծառայության որոշակի պաշտոնում հարկային ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվառման գործակցով.

4/ աշխատավարձի հաշվարկման ժամանակ հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված հարկային ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան՝ տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա մեկից.

5/ հարկային մարմնի ղեկավարի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով 7.1 գործակցով՝ առանց հաշվի առնելու հարկային ծառայության ստաժը:

3. Բազային պաշտոնային դրույքաչափը՝

1/ հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբի ստորին ենթախմբի պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին՝ 1.00 գործակից, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:

Հարկային ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածներով.

2/ հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել ավելի ցածր, քան նախորդ տարվա բազային պաշտոնային դրույքաչափը:

4.Հարկային ծառայողների աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները՝

1/ աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ հարկային ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ.

2/ հարկային ծառայողի դասային կոչման համար սահմանվում է հավելավճար՝ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.

 

Հարկային ծառայության դասային կոչումը

Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական

29%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական

26%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի պետական խորհրդական

22%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական

16%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական

15%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական

13%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական

12%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական

10%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական

8%

 

3/ հարկային ծառայողի հատուկ կոչման համար սահմանվում է հավելավճար՝ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.

 

Հարկային ծառայության հատուկ կոչումը

Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության փոխգնդապետ

26%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մայոր

23%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության կապիտան

16%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության ավագ լեյտենանտ

15%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության լեյտենանտ

13%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության կրտսեր լեյտենանտ

11%

4/ հարկային ծառայության դասային և հատուկ կոչում ունեցող ծառայողները հավելավճար ստանում են միայն առավել բարձր հավելավճար նախատեսվող կոչման համար:

5/ գիտական աստիճան ունեցող հարկային ծառայողների համար լրացուցիչ սահմանվում է հավելավճար՝ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 10 տոկոսի չափով:

5. Հարկային ծառայողների վարձատրության վերանայումները՝

1/ հարկային ծառայողների վարձատրության չափերի փոփոխություն իրականացվում է բազային աշխատավարձի մեծության կամ հարկային ծառայողների վարձատրության համակարգի վերանայման միջոցով.

2/ կառավարության լիազորած մարմինը հարկային ծառայության մարմնի առաջարկով յուրաքանչյուր տարի բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

6. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ նվիրվածության համար հարկային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1/ կարգապահական տույժի հանում.

2/ դրամական պարգևատրում.

3/ հուշանվերով պարգևատրում.

4/ օրենքով նախատեսված կարգով աշխատավարձի (վաստակի) բարձրացում.

5/ հարկային մարմնի ղեկավարի կողմից շնորհակալության հայտարարում.

6/ արտահերթ հատուկ և (կամ) դասային կոչման շնորհում.

7/ անվանական զենքով պարգևատրում.

8/ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրում:

7. Սույն հոդվածի վեցերորդ մասի 1-6 կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:

8. Անվանական զենքով և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումը հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հարկային մարմնի ղեկավարին անվանական զենքով և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004թ. հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998թ. սեպտեմբերի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության աշխատակիցներին դասային և հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի թիվ Թ. Ն. 0339-1 որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2003թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-87