Համարը 
N 258-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.04.28/09(199)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» ապրիլի 2012թ.

N 258-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաև հատկացված զենքը պահելու և կրելու կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

   

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«27» ապրիլի 2012 թվականի N 258-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողներին (այսուհետ` ծառայող) պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք (այսուհետ` զենք) հատկացնելու, ինչպես նաև հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայողին պահելու և կրելու իրավունքով հատկացվում է ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հաշվեցուցակային ատրճանակ:

3. Ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ` զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:

4. Ոստիկանության բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է նրանց պաշտոնի նշանակելու պահից:

5. Ոստիկանության կենտրոնական ապարատի (բացառությամբ քրեակատարողական վարչության ծառայողների) և պետական պահպանության վարչության (այսուհետ` ոստիկանության կենտրոնական ապարատ) ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու իրավունքը վերապահվում է ոստիկանության պետին, իսկ ոստիկանության քրեակատարողական վարչության և տարածքային ստորաբաժանումների ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` քրեակատարողական վարչության և տարածքային ստորաբաժանումների պետերին:

6. Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը ծառայողի կողմից գործադրվում (կիրառվում) և օգտագործվում է «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

II. ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած ծառայողներին և հատուկ պատրաստություն կամ վերապատրաստում անցած` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող այն ծառայողներին, ովքեր հանձնել են սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ստուգարքը:

8. Ստուգարքներն ընդունվում են ոստիկանության, ոստիկանության քրեակատարողական վարչության և տարածքային ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանումներ) պետերի հրամանով ստեղծված մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից:

9. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) հանձնաժողովի նախագահը (ոստիկանության կենտրոնական ապարատում` ոստիկանության շտաբի պետը, քրեակատարողական վարչությունում և տարածքային ստորաբաժանումներում` քրեակատարողական վարչության և տարածքային ստորաբաժանումների պետերի տեղակալները).

2) հանձնաժողովի նախագահի տեղակալը.

3) հանձնաժողովի անդամները.

4) հանձնաժողովի քարտուղարը:

10. Հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ և անդամներ, կարող են ընդգրկվել տվյալ ստորաբաժանման ծառայությունների պետեր, սպառազինության համար պատասխանատու և այլ ծառայողներ:

11. Պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու համար ստուգարքն ընդունվում է` պարզելու ծառայողի`

1) զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, ինչպես նաև զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացությունը.

2) զենքի գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերը կանոնակարգող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերի իմացությունը.

3) կրակային պատրաստության հրաձգության ստուգարքային գործնական վարժության կատարման ունակությունը:

 

III. ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

12. Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներից պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու համար ստուգարքն ընդունելու հիմք է հանդիսանում ծառայողի զեկուցագիրը` համաձայն N 1 ձևի, ուղղված ստորաբաժանման պետին` իր անմիջական պետի միջնորդությամբ:

13. Հանձնաժողովի եզրակացությունը, համաձայն N 3 ձևի, հիմք է հանդիսանում ստուգարքը հանձնած ծառայողին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու համար: Հանձնաժողովի եզրակացությունը գրանցվում է հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանում` համաձայն N 2 ձևի, որից հետո ուղեկցող գրությամբ ուղարկվում է ոստիկանության կադրերի բաժին` ծառայողի անձնական գործին կցելու համար: Հատկացված զենքը հաշվառվում է ծառայողի ծառայության վայրի (ստորաբաժանման) հերթապահ մասում:

14. Հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանը վարում է հանձնաժողովի քարտուղարը: Այն կարվում և համարակալվում է ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով:

15. Պետական կառավարման այլ մարմիններ գործուղված ծառայողին զենք հատկացվում է գործուղման վայրի ղեկավարի հիմնավորված միջնորդագրի հիման վրա:

16. Գործուղված ծառայողի զեկուցագիրը և հիմնավորված միջնորդագիրը քննարկման համար ուղարկվում է ծառայողի հիմնական ծառայության վայր:

17. Պետական կառավարման այլ մարմիններ գործուղված ծառայողին պահելու և կրելու իրավունքով զենքը հատկացվում է, ինչպես նաև ծառայողի կողմից զենքի պահելու և կրելու կարգի պահպանման վերահսկողությունն իրականացվում է սույն կարգի համաձայն:

 

IV. ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

18. Պահելու և կրելու կամ ծառայության ընթացքում կրելու իրավունքով զենք ստացած ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:

19. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի հագուստին:

20. Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ, ինքնաձիգի գոտի և այլն):

21. Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:

22. Քաղաքացիական հագուստ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:

23. Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

24. Ծառայողի` մարտական զենքով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են զենքի տեսակը, համարը, արտադրության տարեթիվը, փամփուշտների թիվը և հաստատվում տվյալ ստորաբաժանման պետի կնիքով:

25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս ծառայողը զենքով գործուղվում է միջպետական պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:

26. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը զենքն ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:

27. Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև հատուկ պարագաների առկայության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`

1) ծառայողի անմիջական պետի կողմից` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.

2) տվյալ ստորաբաժանման պետի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.

3) համապատասխան պլան-առաջադրանքներով` ենթակա ստորաբաժանումներ գործուղված ոստիկանության կենտրոնական ապարատի սպառազինության համար պատասխանատու մարմնի (անձի) կողմից.

4) շարային ստուգատես անցկացնելու ժամանակ` ստուգատես անցկացնող անձի կողմից:

28. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու (պահեստազոր) դեպքերում ծառայողը պարտավոր է զենքը հանձնել ստորաբաժանման հերթապահ մաս:

29. Ծառայողն ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդ մեկնելիս, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում ստորաբաժանման հերթապահ մաս:

30. Ծառայողը, ստորաբաժանման պետի կարգադրությամբ, պարտավոր է զենքը հանձնել, եթե`

1) ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները.

2) ծառայողը ժամանակավորապես մեկուսացվել է ծառայողական պարտականությունների կատարումից.

3) ծառայողն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

4) ծառայողին արգելվել է զենք կրել` բժշկական եզրակացությամբ:

31. Ստորաբաժանման հերթապահ մաս հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի և հատուկ միջոցների հանձնման և ընդունման գրքում:

32. Զենքը գործադրելու և օգտագործելու, ինչպես նաև զենքը կորցնելու կամ փչացնելու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության

կարգով և ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա.ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության

_____________________

(ստորաբաժանման անվանումը)

 ______________________

(անունը, ազգանունը, կոչումը) 

 

Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր

 

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը` պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք ստանալու համար համապատասխան տեսական և գործնական ստուգարքներ հանձնելու համար:

Զենքի նյութական մասը, պահելու և կրելու կարգը, գործադրելու (կիրառելու) և օգտագործելու իրավական հիմքերն ուսումնասիրել եմ:

Հաշվեցուցակային զենքը պահելու անվտանգության պայմաններն աշխատավայրում և բնակության վայրում ապահովում եմ:

Տեղյակ եմ զենքի անօրինական գործադրման (կիրառման) կամ օգտագործման հետևանքների մասին:

________________________________________

(պաշտոնը, կոչումը)

 

 ____________________  ______________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   «____» ___________ 20 թ.

   

«Միջնորդում եմ

հատկացնել հաշվեցուցակային զենք»

_________________________________

(անմիջական պետի պաշտոնը, կոչումը)

 

 ____________________  ______________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   «____» ___________ 20 թ.

 

 

 

Ձև N 2

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/հ

Եզրակացությունը, տալու

ամսաթիվը

Կոչումը, ազգանունը,

 անունը

Ծառայությունը,

պաշտոնը

1

2

3

4

       
       
       
       
       
       

 

 

 

Ձև N 3

«Թույլատրում եմ

հատկացնել հաշվեցուցակային զենք»

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության

_______________________________

(ստորաբաժանման անվանումը)

_______________________________

(պետի կոչումը) 

 ____________________  ______________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   «____» ___________ 20 թ.

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության ոստիկանության ____________________________________________________

                                                                            (ստորաբաժանման, ծառայության անվանումը)

________________________________________________________________________________

                                                                                   (պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

______________________________________________հաշվեցուցակային զենք հատկացնելու վերաբերյալ:

 

Հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգարքը հանձնել է:

Հաշվեցուցակային զենքից հրաձգության ծրագրով նախատեսված N___ գործնական վարժությունը կատարել է:

 

Հանձնաժողովը որոշեց _________________________________________-ին հատկացնել

                                                             (անունը, ազգանունը)

հաշվեցուցակային զենք` պահելու և կրելու կամ ծառայության ընթացքում կրելու իրավունքով:

 

Հանձնաժողովի նախագահ ______________________________________ 

                                                              (պաշտոնը, կոչումը)

_______________   __________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալ _______________________________ 

                                                                          (պաշտոնը, կոչումը)

_______________   __________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

Հանձնաժողովի անդամներ _______________________________________ 

                                                                         (պաշտոնը, կոչումը)

_______________   __________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

Հանձնաժողովի քարտուղար ______________________________________ 

                                                                          (պաշտոնը, կոչումը)

_______________   __________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)