ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» օգոստոսի 2012թ. |
N 579-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐԴԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 12-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Կաշենի հանքավայրի արդյունաբերական շահագործման նախապատրաստական աշխատանքների ծրագրի իրականացման համար սույն որոշման հավելվածում նշված` Կաշենի հանքավայրի շահագործման նպատակով հանքավայրի արտադրական կառույցներին և տեղամասերին հարող սանիտարական պաշտպանիչ գոտու եզրագծում` օտարման գոտում, ներառված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) նշված աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի (օգտատերերի) շահերից, քանի որ այն նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության վրա դրական առաջընթացի համար նախատեսվող լայնածավալ ծրագրի իրագործմամբ ապահովել նաև կայուն պայմաններ` գյուղի զարգացման համար.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ դրանք գտնվում են ծրագրով նախատեսված օտարման գոտու տարածքում, և նպատակահարմար է օտարել դրանք` ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով.
3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին (օգտատերերին):
2. Սահմանել, որ`
1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան երեք ամիսը.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն է:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին (օգտատերերին).
2) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված օբյեկտների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության «16» օգոստոսի 2012թ. N 579-Ն որոշման |
ՑԱՆԿ
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
|
NN |
Հողամասի ծածկագիրը (կադաստրային համարը) |
Հողատեսքը |
Մակերեսը (հա) |
Սեփականատիրոջ (օգտատիրոջ) ազգանունը, անունը |
|
1. |
106-036 |
վարելահող |
0,49 |
Զաքարյան Ֆլորա |
|
2. |
106-031 |
վարելահող |
0,40 |
Մինասյան Արևհատ |
|
3. |
106-013 |
վարելահող |
1,3 |
Զաքարյան Նիկոլայ
Զաքարյան Սեդա |
|
4. |
106-008 |
վարելահող |
1,18 |
Գաբրիելյան Սիրան |
|
5. |
106-028 |
վարելահող |
1,06 |
Հարությունյան Յուրա
Սահակյան Սվետա |
|
6. |
033-014 |
տնամերձ |
0,03 |
Հովհաննիսյան Սուրեն |
|
109-002 |
վարելահող |
0,39 |
|
7. |
031-005 |
տնամերձ |
0, 2077 |
Սարգսյան Աշխեն |
|
107-006 |
վարելահող |
1,09 |
|
8. |
035-003 |
տնամերձ |
0,1527 |
Գրիգորյան Վոլոդյա
Հայրապետյան Ելենա
Գրիգորյան Կարեն |
|
105-004 |
վարելահող |
1,53 |
|
9. |
034-007 |
տնամերձ |
0, 2606 |
Հովսեփյան Ալեքսանդր |
|
106-043 |
վարելահող |
0,46 |
|
10. |
033-006 |
տնամերձ |
0,08 |
Դանիելյան Արկադյա |
|
033-007 |
տնամերձ |
0,12 |
|
11. |
033-015 |
տնամերձ |
0,05 |
Հովհաննիսյան Արմեն |
|
12. |
106-005 |
վարելահող |
0,44 |
Զաքարյան Բերժիկ |
|
13. |
106-010 |
վարելահող |
0,34 |
Ավանեսյան Գավրուշա |
|
103-002 |
վարելահող |
0,08 |
|
14. |
106-009 |
վարելահող |
1,1 |
Սարգսյան Դուխանիկ
Դանիելյան Արարատ |
|
15. |
106-032 |
վարելահող |
0,5 |
Ավագիմյան Աստղիկ |
|
16. |
106-048 |
վարելահող |
1,1 |
Բաղդասարյան Արաքսյա Բաղդասարյան Համեստ |
|
17. |
030-004 |
տնամերձ |
0,05 |
Հովսեփյան Վիլյաթ |
|
18. |
031-006 |
տնամերձ |
0,1 |
Միխայիլիդիս Դմիտրի |
|
19. |
030-007 |
տնամերձ |
0,04 |
Հովսեփյան Հրանտ |
|
031-004 |
տնամերձ |
0,15 |
|
20. |
030-009 |
տնամերձ |
0,04 |
Գաբրիելյան Ալբերտ |
|
031-010 |
տնամերձ |
0,15 |
|
21. |
031-003 |
տնամերձ |
0,2 |
Հովսեփյան Վլադիկ |
|
22. |
031-008 |
տնամերձ |
0,07 |
Հովհաննիսյան Լյովա |
|
23. |
031-011 |
տնամերձ |
0,2 |
Գաբրիելյան Արամ |
|
24. |
032-001 |
տնամերձ |
0,08 |
Ավագիմյան Մովսես |
|
25. |
032-002 |
տնամերձ |
0,07 |
Հարությունյան Միշա |
|
26. |
033-002 |
տնամերձ |
0,07 |
Գաբրիելյան Մակարդում |
|
27. |
033-004 |
տնամերձ |
0,05 |
Միրզաբեկյան Սիրան |
|
28. |
033-005 |
տնամերձ |
0,05 |
Միրզաբեկյան Միշա |
|
29. |
033-008 |
տնամերձ |
0,1 |
Բաբայան Արշակ |
|
30. |
033-010 |
տնամերձ |
0,05 |
Միրզաբեկյան Խորեն |
|
31. |
033-011 |
տնամերձ |
0,04 |
Գաբրիելյան Մուխան Ս. |
|
32. |
033-012 |
տնամերձ |
0,06 |
Գաբրիելյան Մուխան Պ. |
|
33. |
033-017 |
տնամերձ |
0,06 |
Միրզաբեկյան Լավրենտ |
|
34. |
033-018 |
տնամերձ |
0,03 |
Մուսայելյան Լիզա |
|
35. |
106-037 |
վարելահող |
0,53 |
Շահնազարյան Օնիկ |
|
36. |
106-026 |
վարելահող |
0,42 |
Դանիելյան Զմրուխտ |
|
102-001 |
վարելահող |
0,08 |
|
37. |
106-020 |
վարելահող |
0,52 |
Գրիգորյան Աղավնիկ |
|
38. |
033-013 |
տնամերձ |
0,07 |
Աղաբեկյան Ծովինար |
|
106-027 |
վարելահող |
0,53 |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |