Համարը 
N 54
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.11.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“26” նոյեմբերի 2002թ.

N 54

 ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից;

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 54 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի

 

1.

Դիմում

2.

Կադրերի հաշվառման անձնական թերթիկ

3.

Ինքնակենսագրություն

4.

Բարձրագույն կրթության դիպլոմի պատճե

5.

Աշխատանքային գրքույկի պատճե (առկայության դեպքում)

6.

Զինվորական գրքույկի պատճե (առկայության դեպքում)

7.

Տեղեկանք առողջական վիճակի վերաբերյալ

8.

Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի եզրակացություն

9.

Տարբեր ուսումնական, վերապատրաստման դասընթացների ավարտման վերաբերյալ հավաստագրեր (առկայության դեպքում)